15.8 C
Yerevan

Դաշնակցությունը «Գառնե­ցի Մարտի­րո­սին» Սպա­սե­լիս

Հանրությա­նը նախա­պատրաստել հայ-ադրբե­ջա­նա­կան պայմա­նագրի դեմ բողո­քի զանգվա­ծա­յին ակցիա­նե­րի՝ նշա­նա­կում է ձախո­ղել հայ-ադրբե­ջա­նա­կան պայմա­նագրի ստո­րագրումը: Այսինքն, խոշոր հաշվով Հայաստա­նը զրկել միջազգա­յին իրա­վունքի սուբյեկտությունից: Կդի­մի՞ Ադրբե­ջա­նը նոր էսկա­լա­ցիա­յի, չի՞ դիմի՝ մեծա­պես կախված է Հայաստա­նի սուբյեկտությունից, սեփա­կան շահը սպա­սարկե­լու եւ այդ հարցում հավելյալ ռեսուրսներ ներգրա­վե­լու ունա­կությունից:

Վահրամ Աթա­նեսյան

Civil.net‑ի հարցին, թե նոր փողո­ցա­յին պայքար սկսե­լու ժամանա՞կը չէ,- ՀՅԴ Հայաստա­նի Գերա­գույն մարմնի ներկա­յա­ցուցիչ, «Հայաստան» խմբակցությունից Ազգա­յին ժողո­վի պատգա­մա­վոր Իշխան Սաղա­թելյա­նը պատասխա­նել է, թե չէր ասի, որ պահը պատեհ չէ, բայց մարդկանց, հանրության հետ աշխա­տե­լու անհրա­ժեշտություն կա: Նրա ընկալմամբ՝ ժողո­վուրդը պետք է համոզվի, որ չկա հայ-ադրբե­ջա­նա­կան պայմա­նա­գիր, եղածն «ավե­լի խոր եւ ընդգրկուն կապի­տուլյա­ցիա­յի մասին է»:
Ըստ Իշխան Սաղա­թելյա­նի՝ փողո­ցա­յին շարժման պահը կարող է հասունա­նալ «քսանչորս ժամ կամ տասնհինգ օր հետո»: Իհարկե, այդ կարճ ժամա­նա­կա­մի­ջո­ցում «ապստամբություն չի հասունա­նա» կամ շատ դժվար կլի­նի հասունացնել, բայց դա այլեւս էական չէ: Կարեւոր է, որ ՀՅԴ Հայաստա­նի Գերա­գույն մարմնի ներկա­յա­ցուցիչն անոնսա­վո­րում է, որ փողո­ցա­յին շարժումը հետապնդե­լու է հայ-ադրբե­ջա­նա­կան պայմա­նագրի ստո­րագրումը ձախո­ղե­լու միջո­ցով իշխա­նա­փո­խություն իրա­կա­նացնե­լու նպա­տակ: Պայմա­նա­կա­նո­րեն ասած՝ Հայաստա­նում «փետրվարյան ապստամբության քաղա­քա­կան նախադրյալներ կան, մնում է գտնել գառնե­ցի Մարտի­րոս, որ ժողովրդա­կան զանգվածնե­րին կառաջնորդի Երեւան»:
Դժվար է հավա­տալ, որ ՀՅԴ Ընդհա­նուր ժողո­վի անցկացման ժամա­նա­կը պատա­հա­կան հակընկավ հայ-ադրբե­ջա­նա­կան պայմա­նագրի տեքստի համա­ձայնեցման մասին կողմե­րի տարա­ծած հայտա­րա­րություննե­րին, դրանք էլ իրենց հերթին՝ 1921 թվա­կա­նի մարտին Երեւա­նում ստեղծված իրա­վի­ճա­կին, երբ բոլշեւիկնե­րի դեմ բոլոր առումնե­րով անհա­վա­սար կռվում անե­լա­նե­լի վիճա­կի մատնված «Հայաստա­նի փրկության կոմի­տեն» ռազմա­կան օգնություն էր խնդրում քեմա­լա­կան Թուրքիա­յից եւ առա­ջարկում Ալեքսանդրա­պո­լի պայմա­նագրի հիմքով նոր հարա­բե­րություններ հաստա­տել:
Քաղա­քա­կան իրա­վի­ճակն այսօր սկզբունքո­րեն այլ է. Թուրքիա­յի հետ առանց նախա­պայմաննե­րի հարա­բե­րություննե­րի է ձգտում ՔՊ-ական իշխա­նությունը, իսկ ՀՅԴ‑ն դա գնա­հա­տում է «ավե­լի խորը եւ ընդգրկուն կապի­տուլյա­ցիա»,- բայց դա մակե­րե­սա­յին ընկա­լում է: 1921 թվա­կա­նին հնա­րա­վո­րություն կար, որ Հայաստա­նի բոլշեւիկյան կառա­վա­րության պատվի­րա­կությունը մասնակցի Մոսկվա­յի ռուս-թուրքա­կան բանակցություննե­րին: Գառնե­ցի Մարտի­րո­սի, Կուռո Թարխանյա­նի եւ մյուսնե­րի գլխա­վո­րած զինված ապստամբությունը, որ Երեւա­նում տապա­լեց Մոսկվա­յի աջակցությունը վայե­լող իշխա­նությունը, չեղարկեց այդ պատե­հությունը: Հայաստա­նի հարցը լուծվեց առանց նրա մասնակցության: Ստո­րագրվեց ոչ թե հայ-ռուսա­կան կամ հայ-թուրքա­կան, այլ՝ Հայաստա­նի մասին ռուս-թուրքա­կան պայմա­նա­գիր:
Ալիեւն ինչու՞ է խուսա­փում Հայաստա­նի հետ պայմա­նագրի ստո­րագրումից: Որովհե­տեւ հետապնդում է մի նպա­տակ՝ ունե­նալ ոչ թե Հայաստա­նի, այլ՝ երրորդ կողմի հետ Հայաստա­նի մասին պայմա­նա­գիր: Հանրությա­նը նախա­պատրաստել հայ-ադրբե­ջա­նա­կան պայմա­նագրի դեմ բողո­քի զանգվա­ծա­յին ակցիա­նե­րի՝ նշա­նա­կում է ձախո­ղել հայ-ադրբե­ջա­նա­կան պայմա­նագրի ստո­րագրումը: Այսինքն, խոշոր հաշվով Հայաստա­նը զրկել միջազգա­յին իրա­վունքի սուբյեկտությունից: Կդի­մի՞ Ադրբե­ջա­նը նոր էսկա­լա­ցիա­յի, չի՞ դիմի՝ մեծա­պես կախված է Հայաստա­նի սուբյեկտությունից, սեփա­կան շահը սպա­սարկե­լու եւ այդ հարցում հավելյալ ռեսուրսներ ներգրա­վե­լու ունա­կությունից: Բաքուն, բնա­կա­նա­բար, բոլոր միջոցներն օգտա­գործում է, որպեսզի Հայաստա­նը չհանդի­սա­նա Ադրբե­ջա­նի հետ ինքնուրույն պայմա­նագրաունակ կողմ, իրա­վա­հա­վա­սար սուբյեկտ:
Սա է պատմա-քաղա­քա­կան այս շրջա­փուլի քվինտէսենցիան(ամենակարևոր էությունը): Եթե այդ խնդի­րը չի լուծվում միջազգա­յին իրա­վունքի հիման վրա եւ լեգե­տիմ չի ճանաչվում, ապա մյուս բոլոր պարա­մետրե­րը կորցնում են իրենց նշա­նա­կությունը, այդ թվում՝ տարածքա­յին կոմպոնենտը(բաղադրիչ) եւ անգամ Արցախ հավա­քա­կան վերա­դարձի իրա­վունքի հարգումը: Ինչու՞: Շատ պարզ պատճա­ռով. Եթե ձեռք բերված պայմա­նա­վորվա­ծություննե­րի քո բաժնի սուվե­րեն տերը դու չես, ապա չկա երաշխիք, ավե­լին՝ շատ հավա­նա­կան է, որ այսօրվա «ձեռքբե­րումը» քեզնից կարող են ետ վերցնել:
Եթե 1921 թվա­կա­նին Հայաստա­նը եւ Ռուսաստա­նը հայկա­կան սահմաննե­րի մասին երկկողմ համա­ձայնա­գիր ստո­րագրեին, ապա Ալիեւն այսօր չէր ասի, թե բոլշեւիկներն «արեւմտյան Զանգե­զուրը կտրել են Ադրբե­ջա­նից»: Իսկ հայ-ռուսա­կան առանձին պայմա­նա­գիր չի ստո­րագրվել փետրվարյան ապստամբության կամ առնվազն նաեւ այդ պատճա­ռով: Դաշնակցությունը գոնե պատմա­կան այդ դառը փորձի ճանա­չո­ղության բերումով այսօր «գառնե­ցի Մարտի­րո­սի» չպետք է սպա­սի:

Առնչվող Հոդվածներ