19.6 C
Yerevan

Կառուցո­ղա­կան Առա­ջարկ

Եթե Սարիկ Մինասյա­նը որևէ կապ ունի այն նախընտրա­կան ծրագրի հետ, որը ներկա­յացվել է հանրությա­նը, ապա նրա համար չպետք է խնդիր լինի ուղիղ բանա­վե­ճի մասնակցե­լը Լևոն Բարսեղյա­նի հետ:

Արման Բաբա­ջանյան

ԲԱՆԱՎԵՃԻ ՀՐԱՎԵՐ ՔՊ ԹԵԿՆԱԾՈՒ ՍԱՐԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ

Այսօր մամուլում տեղե­կություն հայտնվեց, որ իշխող ուժը՝ Քաղա­քա­ցիա­կան պայմա­նա­գի­րը, փորձում է ամեն ինչ անել, որպեսզի իր թեկնա­ծու Սարիկ Մինասյա­նը չմասնակցի օրենքով նախա­տեսված ամփո­փիչ բանա­վե­ճին:

Եվրա­դա­շինքի անունից մենք այս պահից կրկին հայտա­րա­րում ենք՝ Գյումրիի ընտրություննե­րում մենք ունենք մեկ մրցա­կից, և դա Գյումրիի կառա­վա­րումը ձախո­ղած ՔՊ‑ն է: Ուստի հրա­վի­րում ենք ձեր թեկնա­ծուին՝ ժամա­նա­կա­վոր պաշտո­նա­կա­տար Սարիկ Մինասյա­նին, բաց, ուղիղ ծրագրա­յին բանա­վե­ճի:

Մենք շատ լավ գիտենք Վարդա­նի­կին, Մարտունի­կին և մյուսնե­րին… Նրանք մեզ համար ոչ միայն մրցա­կից չեն, այլև Գյումրիի հիմնախնդիրնե­րի պատասխա­նատվության իրա­կան կրողներն են, և մենք բոլո­րից լավ ենք պատկե­րացնում նրանց թողած ժառանգությունը: Բայց այսօր քաղա­քի կառա­վա­րո­ղը դուք եք, և հենց ձեզ հետ էլ կա խոսե­լու անհրա­ժեշտություն։ Գյումրե­ցին իրա­վունք ունի տեսնե­լու իրա­կան ծրագրա­յին քննարկում՝ հստակ, անկաշկանդ, առանց մանի­պուլյա­ցիա­նե­րի:

Եթե Սարիկ Մինասյա­նը որևէ կապ ունի այն նախընտրա­կան ծրագրի հետ, որը ներկա­յացվել է հանրությա­նը, ապա նրա համար չպետք է խնդիր լինի ուղիղ բանա­վե­ճի մասնակցե­լը Լևոն Բարսեղյա­նի հետ:

Մեզ համար բանա­վե­ճի տեղն ու ժամը խնդիր չէ. առա­ջարկում ենք, որ դուք որո­շեք, և մեր թեկնա­ծուն պատրաստ է ցանկա­ցած պահի։

Պատասխա­նա­տու քաղա­քա­յին կառա­վա­րումը պահանջում է բաց խոսակցություն՝ ոչ թե խուսա­փե­լու մարտա­վա­րություն։

Գրա­ռումը՝ Արման Բաբա­ջանյա­նի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ