⚙️

Հայաստանը «Գուբեռնիա» Չի Դառնալու

Ադրբեջանը չի կարող բաց ճակատով առճակատման գնալ։ Ադրբեջանն ի վերջո Ռուսաստան չէ, չունի այդ քաշն ու հնարավորությունները։ Նույնիսկ Ռուսաստանը, ունենալով նման հսկայական հնարավորություններ, մինչև հիմա չի կարողանում Ուկրաինայում իր հարցերը լուծել, իսկ եթե Ադրբեջանը հանկարծ նման արկածախնդրության գնա, ապա անգամ թեթև պատժամիջոցները նրան միանգամից փաստի առաջ կկանգնեցնեն։

Հովսեփ Խուրշուդյան

1inTV-ը զրուցել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ, քաղաքական վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանի հետ։ Զրույցի ընթացքոմ քննարկվել են հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրն ու դրան վերաբերվող որոշ աշխարհաքաղաքական երևույթներ։
Հովսեփ Խուրշուդյանը, անդրադառնալով այն բանին, որ ՀՀ վարչապետը արդեն երրորդ անգամ է հայտարարում, որ խաղաղության պայմանագիրը պատրաստ է ու մնում է Ալիևը ստորագրի այն, իրականում ուղերձ է աշխարհին՝ ցույց տալու համար, որ առկա է խոշոր խնդիր, որ Հայաստանը գործ ունի խաբեբայի հետ։ Այս խաղաղության պայմանագիրը, որը ոչ թե փոխզիջումային է, այլ հստակ զիջում է Հայաստանը, Ալիևին կանգնեցրել է փաստի առաջ։ ՀԱյաստանը համաձայնվել է Ալիևի պահանջներին ու այն, որ Ալիևը չի ցանկանում ստորագրել այն բանի տակ, որը հենց ինքն է պահանջել, ստեղծում է մի իրավիճակ, որում Ադրբեջանն արդեն չի կարողանում արդարանալ կամ այլ գործողությունների դիմել։ Տպավորություն է, որ համաձայնեցված կետերից բացի Ադրբեջանը ևս «17 կետ» էլ պատրաստում է ձգձգելու համար։ Այս պահին աշխարհում չկա մի երկիր՝ ներառյալ Թուրքիան, որը բաց կպաշտպանի Ադրբեջանին պայմանագիրը չստորագրելու համար։
Վերլուծաբանը նշեց, որ ցավոք 2020-ին ու 2023-ին որոշակի կոնսենսուս կար աշխարհում Արցախի հետ կապված ու բոլորն էլ թույլ տվին, որ Ադրբեջանը «վերադարձնի իրեն պատկանող տարածքը», բայց հիմա ուրիշ իրավիճակ է։ Նույն Եվրոպան ու ԱՄՆ-ը, որ համամիտ էին այն հարցի հետ, որ Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս է կազմում, ընդգծում են, որ ՀԱյաստանը կարևոր զիջումների է գնացել պայմանագիրն իրկանություն դարձնելու համար։ Վերջին օրերին, երբ Ադրբեջանը ամեն կերպ փորձում էր ապակայունացնել իրադրությունը և Հայաստանը շտապ հեռախոսազրույցներ է ունեցել Ֆրանսիայի, Իրանի ու Ռուսաստանի հետ, ցույց ե տվել, որ Եվրոպան ու Իրանը(որը ևս 2020-ին համմաձայնվեց, որ Ադրբեջանը վերցնի Արցախը) այս կետի շուրջ ունեն այն կարծիքը, որ պայմանագիրը պետք է ստորագրվի։ ԹԵև ԱՄՆ հետ զրույց չի ստացվել, բայց ԱՄՆ կողմից Ուոլցի այն գրառումը, որը Բաքվին խորհուրդ էր տալիս անհապաղ ստորագել պայմանագիրը մեծ աղմուկ բարձրարեց հենց Բաքվում։ Ադրբեջանցիների շրջանում անհասկանալի աղմումկ սկսվեց, նույնիսկ խորհուրդ տվեցին, որ Ուոլցը իր խորհուրդը վերցնի ու իր համապատասխան տեղը մտցնի, թեև իհարկե դա իշխանությունների մակարդակով չէր։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ գնդակը Բաքվի դաշտում է ու նա պայմանագիրը պիտի ստորագրի։
Հովսեփ Խուրշուդյանը նաև խոսեց Ռուսաստանի մասին։ Նրա կարծիքով ադրբեջանա-ռուսական համաձայնության հետևանք է այն, որ Բաքուն անընդհատ փորձում է սրել իրավիճակը, ապակայունացնել Հայաստանը։ ռուսների նպատակը մնում է նույնը․ Ադրբեջանի միջոցով ապակայունացնել երկիրը, իր այստեղի խամաճիկների միջոցով գրավել իշխանությունը, այնուհետև Հայաստանի մի մասը նվիրել ադրբեջանցիներին, մյուս մասը պահել իրեն։ ռուսաստանի ձեռք է տալիս թուլացած Հայաստանը։ Բայց հիմա, Բաքուն ասես Ռուսաստանին ցույց է տալիս, որ տես, ես փորձում եմ ձգձգել պայմանագրի ստորագրումը, փորձում եմ ապակայունացնել իրավիճակը, հայտարարում եմ, որ Հայաստանը կրակում է, բայց օգուտ չի տալիս, եվրադիտորդները ամեն ինչ տեսնում են ու զեկուցում։ Ռուսաստանը տեսնում է, որ Հայաստանի սիրիացումը չի ստացվում, Հայաստանը գուբեռնիա չի դառնալու։ Իսկ Ադրբեջանը չի կարող բաց ճակատով առճակատման գնալ։ Ադրբեջանն ի վերջո Ռուսաստան չէ, չունի այդ քաշն ու հնարավորությունները։ Նույնիսկ Ռուսաստանը, ունենալով նման հսկայական հնարավորություններ, մինչև հիմա չի կարողանում Ուկրաինայում իր հարցերը լուծել, իսկ եթե Ադրբեջանը հանկարծ նման արկածախնդրության գնա, ապա անգամ թեթև պատժամիջոցները նրան միանգամից փաստի առաջ կկանգնեցնեն։ Բավական է, որ օրինակ ԱՄՆ կողմից արգելվի տանկերներով նավթի փծադրումը և Բաքվի նավթը Ջեյհունից այն կողմ գնալ չի կարող։ Թեև Հայաստանը ցավոտ զիջումների գնաց, բայց Ադրբեջանը ևս խրվել է ու այլևս չի կարող հրաժարվեց իր իսկ խոսքերից։

Աղբյուրը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *