14.7 C
Yerevan

“Դավա­ճանված” Պուտի­նը

Պետդե­պի խոսնա­կը փաստա­ցի չի հերքել, որ Հնդկաստա­նի վարչա­պե­տը կարող էր Վաշինգտո­նից Մոսկվա­յին ուղերձ փոխանցել: Այս համա­տեքստում Վիկտոր Օրբա­նին տրված «փոստա­տար» բնո­րո­շումը, թերեւս նաեւ հարցվում է, թե Հնդկաստա­նի վարչապետի՞ն է վերագրվում:

Վահրամ Աթա­նեսյան

Վլա­դի­միր Պուտի­նը մտնում է «վճռա­կան մենա­կի» կերպա­րի մե՞ջ

ՌԻԱ-Նովոստին «Դաշույնը թիկունքում պահած». Ռուսաստա­նի բարե­կամնե­րը բացա­հայտել են իրենց շահե­րը «խորագրով» խմբագրա­կան է հրա­պա­րա­կել, որտեղ Հունգա­րիա­յի վարչա­պետ Վիկտոր Օրբա­նի առա­քե­լությունը բնո­րոշված է որպես «Մոսկվա­յի», «Պեկի­նի», եւքպա­կան աջ ուժե­րի եւ ամե­րիկյան թրամփա­կաննե­րի միջեւ փոստա­տա­րություն։

Ըստ երեւույթին, Մոսկվա­յում զայրա­ցած են գերմա­նա­կան Օրբա­նի խոստո­վա­նությունից, որ Ռուսաստա­նը ներխուժել է Ուկրիա­նան, բայց ինքը դատա­վոր չէ, միայն ձգտում է հրա­դա­դա­րի հաստատման հասնել: Ռուսաստանյան պետա­կան լրատվա­մի­ջո­ցը նաեւ շատ թափանցիկ ակնարկում է, որ Եվրա­խորհրդա­րա­նում «ռուսա­մետ խմբակցություն» ձեւա­վո­րե­լու նախա­գի­ծը, որի պատասխա­նա­տուն Օրբանն էր, նույնպես ձախողվել է։

Հատկա­պես առանձնացված է Մարի Լե Պենի հայտա­րա­րությունը, որով նա հավաստում է, որ Ուկրաի­նա­յին իր կուսակցության անվե­րա­պահ աջակցությունը: Խմբագրա­կա­նը նրբո­րեն շրջանցում է Հունգա­րիա­յի վարչա­պե­տի՝ Թուրքա­կան պետություննե­րի կազմա­կերպության գագա­թա­ժո­ղո­վին մասնակցությունը: Ըստ ամե­նայնի, դրա անհրա­ժեշտությունը չկա: Վաշինգտոն ուղեւորվե­լուց առաջ Թուրքիա­յի նախա­գահ Էրդո­ղա­նը չափա­զանց բաց է արտա­հայտվել. «Մենք շարունա­կում ենք սատա­րել Ուկրաի­նա­յի ինքնիշխա­նությա­նը եւ տարածքա­յին ամբողջա­կա­նությա­նը»:

Եվրո­պա­յի քաղա­քա­կան մասնատվա­ծությունը Ռուսաստա­նին ձեռնտու է, եւ մենք, իհարկե, կողջունենք աջից, ձախից, վերեւից եւ ներքեւից ցանկա­ցած նախա­ձեռնություն, որ կարող են օգնել՝ արա­գացնե­լու մեր հաղթա­նա­կը: Բայց պատմությունը վկա­յում է, որ մեր հաղթա­նակնե­րի պայմա­նը մեր միասնությունն է, սեփա­կան ուժե­րին ապա­վի­նե­լը,- ասում է ՌԻԱ-Նովոստիի խմբագրա­կա­նը, որ հրա­պա­րակվել է Հնդկաստա­նի վարչա­պե­տի մոսկովյան այցի հաջորդ օրը:

Հուլի­սի 9‑ին ԱՄՆ պետքարտուղա­րության մամլո խոսնակ Մեթյու Միլե­րը, պատասխա­նե­լով հարցին, թե Հնդկաստա­նի վարչա­պե­տը Ռուսաստա­նի նախա­գա­հին փոխանցե­լու՞ է ԱՄՆ ուղերձը, որ Մոսկվա­յի հետ ցանկա­ցած շփում պետք է հարգի ՄԱԿ‑ի Կանո­նադրությունը եւ Ուկրաի­նա­յի ինքնիշխա­նությունն ու տարածքա­յին ամբողջականությունը,-խուսափողաբար ասել է, թե տեղյակ չէ՝ «պարոն Մոդին ամե­րիկյան վարչա­կազմի հետ խորհրդատվություններ ունեցե՞լ է կամ ինչ ուղերձ է տարել Մոսկվա»։

Պետդե­պի խոսնա­կը փաստա­ցի չի հերքել, որ Հնդկաստա­նի վարչա­պե­տը կարող էր Վաշինգտո­նից Մոսկվա­յին ուղերձ փոխանցել: Այս համա­տեքստում Վիկտոր Օրբա­նին տրված «փոստա­տար» բնո­րո­շումը, թերեւս նաեւ հարցվում է, թե Հնդկաստա­նի վարչապետի՞ն է վերագրվում: ՌԻԱ-Նովոստին, հավաստագրե­լի չէ, որ նախա­գահ ընտրվե­լու դեպքում Դոնալդ Թրամփի քաղա­քա­կա­նությունը կտարբերվի Վաշինգտո­նի ներկա­յիս դիրքո­րո­շումից: “Եթե Թրամփն ընտրի ուլտի­մա­տումի տարբե­րա­կը, որ անընդունե­լի է, Վիկտոր Օրբանն առանց աչք թարթե­լու Ռուսաստա­նին կանվա­նի ագրե­սոր,” ասված է խմբագրա­կա­նում։

Իհարկե, բացառված չէ, որ ռուսաստանյան պետա­կան քարոզչությունը նաեւ ներքա­ղա­քա­կան կատա­ռումնե­րից ելնե­լով կամ անհրա­ժեշտությունից դրդված է նախա­գահ Պուտի­նից «վճռա­կան մենա­կի» կերպար ստեղծում: Բայց գլխա­վոր ազդակն, ըստ երեւույթին, այն է, որ Ուկրաի­նա­յում հաղթե­լու համար Պուտի­նը կգնա մինչեւ վերջ: Եթե ՆԱՏՕ‑ի գագա­թա­ժո­ղո­վի ամփո­փիչ փաստաթղթում Ուկրաի­նա­յի 1991թ. դրությամբ սահմաննե­րին վերա­դարձի նախա­պայման ձեւա­կերպվի, ապա Հունգա­րիա­յի վարչա­պե­տի կանխա­տե­սումը, որ առա­ջի­կա ամիսնե­րին պատե­րազմն ավե­լի կործա­նիչ բնույթ է ստա­նա­լու, կարդա­րա­նա:

Հոդվա­ծը 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ