20.4 C
Yerevan

Հայաստա­նը «Գուբեռնիա» Չի Դառնա­լու

Ադրբե­ջա­նը չի կարող բաց ճակա­տով առճա­կատման գնալ։ Ադրբե­ջանն ի վերջո Ռուսաստան չէ, չունի այդ քաշն ու հնա­րա­վո­րություննե­րը։ Նույնիսկ Ռուսաստա­նը, ունե­նա­լով նման հսկա­յա­կան հնա­րա­վո­րություններ, մինչև հիմա չի կարո­ղա­նում Ուկրաի­նա­յում իր հարցե­րը լուծել, իսկ եթե Ադրբե­ջա­նը հանկարծ նման արկա­ծախնդրության գնա, ապա անգամ թեթև պատժա­մի­ջոցնե­րը նրան միանգա­մից փաստի առաջ կկանգնեցնեն։

Հովսեփ Խուրշուդյան

1inTV‑ը զրուցել է «Ազատ քաղա­քա­ցի» ՀԿ նախա­գահ, քաղա­քա­կան վերլուծա­բան Հովսեփ Խուրշուդյա­նի հետ։ Զրույցի ընթացքոմ քննարկվել են հայ-ադրբե­ջա­նա­կան խաղա­ղության պայմա­նա­գիրն ու դրան վերա­բերվող որոշ աշխարհա­քա­ղա­քա­կան երև­ույթներ։
Հովսեփ Խուրշուդյա­նը, անդրա­դառնա­լով այն բանին, որ ՀՀ վարչա­պե­տը արդեն երրորդ անգամ է հայտա­րա­րում, որ խաղա­ղության պայմա­նա­գի­րը պատրաստ է ու մնում է Ալիևը ստո­րագրի այն, իրա­կա­նում ուղերձ է աշխարհին՝ ցույց տալու համար, որ առկա է խոշոր խնդիր, որ Հայաստա­նը գործ ունի խաբե­բա­յի հետ։ Այս խաղա­ղության պայմա­նա­գի­րը, որը ոչ թե փոխզի­ջումա­յին է, այլ հստակ զիջում է Հայաստա­նը, Ալիև­ին կանգնեցրել է փաստի առաջ։ ՀԱյաստա­նը համա­ձայնվել է Ալիևի պահանջնե­րին ու այն, որ Ալիևը չի ցանկա­նում ստո­րագրել այն բանի տակ, որը հենց ինքն է պահանջել, ստեղծում է մի իրա­վի­ճակ, որում Ադրբե­ջանն արդեն չի կարո­ղա­նում արդա­րա­նալ կամ այլ գործո­ղություննե­րի դիմել։ Տպա­վո­րություն է, որ համա­ձայնեցված կետե­րից բացի Ադրբե­ջա­նը ևս «17 կետ» էլ պատրաստում է ձգձգե­լու համար։ Այս պահին աշխարհում չկա մի երկիր՝ ներառյալ Թուրքիան, որը բաց կպաշտպա­նի Ադրբե­ջա­նին պայմա­նա­գի­րը չստո­րագրե­լու համար։
Վերլուծա­բա­նը նշեց, որ ցավոք 2020-ին ու 2023-ին որո­շա­կի կոնսենսուս կար աշխարհում Արցա­խի հետ կապված ու բոլորն էլ թույլ տվին, որ Ադրբե­ջա­նը «վերա­դարձնի իրեն պատկա­նող տարածքը», բայց հիմա ուրիշ իրա­վի­ճակ է։ Նույն Եվրո­պան ու ԱՄՆ‑ը, որ համա­միտ էին այն հարցի հետ, որ Արցա­խը Ադրբե­ջա­նի տարածքա­յին ամբողջա­կա­նության մաս է կազմում, ընդգծում են, որ ՀԱյաստա­նը կարև­որ զիջումնե­րի է գնա­ցել պայմա­նա­գիրն իրկա­նություն դարձնե­լու համար։ Վերջին օրե­րին, երբ Ադրբե­ջա­նը ամեն կերպ փորձում էր ապա­կա­յունացնել իրադրությունը և Հայաստա­նը շտապ հեռա­խո­սազրույցներ է ունե­ցել Ֆրանսիա­յի, Իրա­նի ու Ռուսաստա­նի հետ, ցույց ե տվել, որ Եվրո­պան ու Իրանը(որը ևս 2020-ին համմա­ձայնվեց, որ Ադրբե­ջա­նը վերցնի Արցա­խը) այս կետի շուրջ ունեն այն կարծի­քը, որ պայմա­նա­գի­րը պետք է ստո­րագրվի։ ԹԵև ԱՄՆ հետ զրույց չի ստացվել, բայց ԱՄՆ կողմից Ուոլցի այն գրա­ռումը, որը Բաքվին խորհուրդ էր տալիս անհա­պաղ ստո­րա­գել պայմա­նա­գի­րը մեծ աղմուկ բարձրա­րեց հենց Բաքվում։ Ադրբե­ջանցի­նե­րի շրջա­նում անհասկա­նա­լի աղմումկ սկսվեց, նույնիսկ խորհուրդ տվե­ցին, որ Ուոլցը իր խորհուրդը վերցնի ու իր համա­պա­տասխան տեղը մտցնի, թեև իհարկե դա իշխա­նություննե­րի մակարդա­կով չէր։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ գնդա­կը Բաքվի դաշտում է ու նա պայմա­նա­գի­րը պիտի ստո­րագրի։
Հովսեփ Խուրշուդյա­նը նաև խոսեց Ռուսաստա­նի մասին։ Նրա կարծի­քով ադրբե­ջա­նա-ռուսա­կան համա­ձայնության հետև­անք է այն, որ Բաքուն անընդհատ փորձում է սրել իրա­վի­ճա­կը, ապա­կա­յունացնել Հայաստա­նը։ ռուսնե­րի նպա­տա­կը մնում է նույնը․ Ադրբե­ջա­նի միջո­ցով ապա­կա­յունացնել երկի­րը, իր այստե­ղի խամա­ճիկնե­րի միջո­ցով գրա­վել իշխա­նությունը, այնուհետև Հայաստա­նի մի մասը նվի­րել ադրբե­ջանցի­նե­րին, մյուս մասը պահել իրեն։ ռուսաստա­նի ձեռք է տալիս թուլա­ցած Հայաստա­նը։ Բայց հիմա, Բաքուն ասես Ռուսաստա­նին ցույց է տալիս, որ տես, ես փորձում եմ ձգձգել պայմա­նագրի ստո­րագրումը, փորձում եմ ապա­կա­յունացնել իրա­վի­ճա­կը, հայտա­րա­րում եմ, որ Հայաստա­նը կրա­կում է, բայց օգուտ չի տալիս, եվրա­դի­տորդնե­րը ամեն ինչ տեսնում են ու զեկուցում։ Ռուսաստա­նը տեսնում է, որ Հայաստա­նի սիրիա­ցումը չի ստացվում, Հայաստա­նը գուբեռնիա չի դառնա­լու։ Իսկ Ադրբե­ջա­նը չի կարող բաց ճակա­տով առճա­կատման գնալ։ Ադրբե­ջանն ի վերջո Ռուսաստան չէ, չունի այդ քաշն ու հնա­րա­վո­րություննե­րը։ Նույնիսկ Ռուսաստա­նը, ունե­նա­լով նման հսկա­յա­կան հնա­րա­վո­րություններ, մինչև հիմա չի կարո­ղա­նում Ուկրաի­նա­յում իր հարցե­րը լուծել, իսկ եթե Ադրբե­ջա­նը հանկարծ նման արկա­ծախնդրության գնա, ապա անգամ թեթև պատժա­մի­ջոցնե­րը նրան միանգա­մից փաստի առաջ կկանգնեցնեն։ Բավա­կան է, որ օրի­նակ ԱՄՆ կողմից արգելվի տանկերնե­րով նավթի փծադրումը և Բաքվի նավթը Ջեյհունից այն կողմ գնալ չի կարող։ Թեև Հայաստա­նը ցավոտ զիջումնե­րի գնաց, բայց Ադրբե­ջա­նը ևս խրվել է ու այլևս չի կարող հրա­ժարվեց իր իսկ խոսքե­րից։

Աղբյուրը՝

Առնչվող Հոդվածներ