23.9 C
Yerevan

Իրադրությունն Արագ Է Փոփոխվում

Թուրքիա­յում ես բացարձակ որևէ հնա­րա­վո­րություն չեմ տեսնում, որ կատարվողն ինչ-որ կերպ անդրա­դառնա Հայաստա­նի նկատմամբ քաղա­քա­կա­նության վրա, որովհետև այդ քաղա­քա­կա­նությունը թուրքա­կան էլի­տա­յի քաղա­քա­կա­նությունն է, ու տարբեր սերունդներ, կուսակցություններ այդ քաղա­քա­կա­նությունը վարում են արդեն 30 տարի: Այդ քաղա­քա­կա­նության հիմքում հետևյալ մոտե­ցումն է, որ Հայաստանն ավե­լի շատ է շահագրգռված հարա­բե­րություննե­րը կարգա­վո­րել, քան Թուրքիան, դրա համար էլ Հայաստա­նը պետք է գին վճա­րի:

Ռուբեն Սաֆրաստյան

Թուրքիա­յի համար Հայաստա­նի հետ հարա­բե­րություններն այլևս առաջնա­յին չեն, և իշխա­նություննե­րը պետք է դա հաշվի առնեն. Ռուբեն Սաֆրաստյան

«Մեդիա­լա­բի» հարցե­րին պատասխա­նում է թուրքա­գետ Ռուբեն Սաֆրաստյա­նը

– Պարո՛ն Սաֆրաստյան, Ստամբուլի ընդդի­մա­դիր քաղա­քա­պե­տի ձերբա­կա­լումից հետո Թուրքիա­յում բողո­քի ցույցեր են սկսվել: Ինչի՞ց սկսվեց այդ ամե­նը, ու ի՞նչ շարունա­կություն սպա­սել:

– Այս ամե­նը բացատրվում է նրա­նով, որ նախ՝ որոշ հարցումնե­րի համա­ձայն՝ Ստամբուլի քաղա­քա­պետ Էքրեմ Իմա­մօղլուի վարկա­նի­շը հիմա ավե­լի բարձր է, քան Էրդո­ղա­նի­նը: Երկրորդ՝ առա­ջի­կա օրե­րին նախա­տեսված էր, որ պետք է տեղի ունե­նար գլխա­վոր ընդդի­մա­դիր Ժողովրդա­հանրա­պե­տա­կան կուսակցության (CHP) ընդհա­նուր ժողո­վը, որը պետք է Իմա­մօղլուին ընտրություննե­րում ընտրեր որպես այդ կուսակցությունից նախա­գա­հի թեկնա­ծու, որոնք պետք է անցկացվեն 2028-ին: Երրորդ՝ Թուրքիա­յում արդեն մեկ ամսից ավե­լի է՝ բավա­կան ինտենսիվ են դարձել խոսակցություննե­րը այն մասին, որ Էրդո­ղա­նը պատրաստվում է մեկ անգամ ևս իր թեկնա­ծությունն առա­ջադրել նախա­գա­հի ընտրություննե­րին:

Նա սա կարող է անել հետևյալ կերպ՝ անցկացնե­լով արտա­հերթ ընտրություններ, ու չի բացառվում, որ Էրդո­ղանն իսկա­պես այդ մտադրությունն ունի, ու ինքը մտա­վա­խություն ունի, որ Իմա­մօղլուն կարող է հաղթել, դրա համար կազմա­կերպեց նրա հետ կապված այս ամե­նը:

Մեղադրանքնե­րը լուրջ են ու կապված են այն հանգա­մանքի հետ, որ նա իր մոտ մարդկանց պաշտոննե­րի է նշա­նա­կել Ստամբուլի քաղա­քա­պե­տա­րա­նում ու նրանց միջո­ցով կազմա­կերպել է մեծ զեղծա­րա­րություններ: Այն գումա­րը, որի յուրացման համար մեղադրվում է, շատ մեծ է:

Մյուս մեղադրանքը կապված է այն հանգա­մանքի հետ, որ նա գործարքի է գնա­ցել Քրդստա­նի բանվո­րա­կան կուսակցության ներկա­յա­ցուցիչնե­րի հետ ու նրանց պաշտոններ է տվել, իսկ այդ կուսակցությունը փետրվա­րի վերջից սկսել է մեկ գործընթաց, որ ենթարկվում է իրենց նախկին առաջնորդ Օջա­լա­նի կոչին ու դադա­րեցնում է կամ զինա­դա­դար է հայտա­րա­րում իշխա­նություննե­րի դեմ պայքա­րում: Այս երկու հիմնա­կան մեղադրանքներն են, որոնք շատ լուրջ են:

– Իսկ այդ մեղադրանքնե­րը շինծո՞ւ են, թե՞ իսկա­պես այդպես է:

– Բարդ հարց է, բայց պարզվում է, որ Թուրքիա­յի հատուկ մարմիննե­րը տարի­ներ շարունակ հետև­ել են Իմա­մօղլուի գործունեությա­նը ու շատ մեծ գործ են կազմել, համե­նայնդեպս, կամաց-կամաց այդ մեղադրանքնե­րը հայտնի են դառնում, իսկա­պես շատ են դրանք: Ու կա մի վարկած, որը որոշ թուրքա­կան թերթեր են առաջ քաշում, որոնք կապված են Էրդո­ղա­նի հետ, որ այդ քրգործի հետ կապված նյութե­րի մի մասը տրա­մադրել են հենց Ժողովրդա­հանրա­պե­տա­կան կուսակցության անդամնե­րը, այսինքն՝ Իմա­մօղլուի կուսա­կիցնե­րը, իհարկե, դժվար է միանշա­նակ պնդել, բայց ասում են, որ ցուցմունքներ են տվել նրա դեմ:

Մյուս հետաքրքիր վարկածն էլ է արդեն Թուրքիա­յում քննարկվում, որ ինքը՝ Իմա­մօղլուն, իմա­ցել է, որ իր դեմ նման գործ է նախա­պատրաստվում, ու շատ արագ կազմա­կերպել է կուսակցության այդ ընդհա­նուր ժողո­վը, որ նախա­գա­հի ընտրություննե­րում իրեն իբրև թեկնա­ծու առա­ջադրի, չնա­յած ընտրություննե­րին դեռ երեք տարի կա, որպեսզի այս ամե­նը ներկա­յացվի որպես քաղա­քա­կան հետապնդում:

Դժվար է ասել՝ դրանք ճիշտ են, թե՞ չէ, բայց այս վարկածնե­րը քննարկվում են:

Հետա­գա զարգա­ցումնե­րի մասով քննարկվում է, որ եթե իշխա­նությունը կարո­ղա­նա այս մեղադրանքնե­րը հիմնա­վո­րել, այդ ընդդի­մա­դիր կուսակցությունը չի կարո­ղա­նա երկրով մեկ իշխա­նություննե­րի դեմ զանգվա­ծա­յին ընդվզումներ կազմա­կերպել, ու դա կհանգեցնի նրան, որ Իմա­մօղլուին կմե­կուսացնեն, ու նրա պաշտո­նում կնշա­նա­կեն ժամա­նա­կա­վոր մի ադմի­նիստրա­տոր Թուրքիա­յում, ու այդպի­սով Ժողովրդա­հանրա­պե­տա­կան կուսակցությունը կկորցնի Ստամբուլը:

Մամուլում նաև քննարկվում է այն, որ կարող է նաև մեղադրանք առա­ջադրվել այս կուսակցության երկրորդ կարև­որ դեմքին՝ Անկա­րա­յի քաղա­քա­պե­տին, որը Թայվա­նում էր ու Իմա­մօղլուին ձերբա­կա­լե­լուց հետո վերա­դարձել է Թուրքիա:

Մի հանգա­մանք էլ նշեմ, որ Ստամբուլում, Անկա­րա­յում ու մի քանի քաղաքնե­րում ցույցեր կազմա­կերպվում են հիմնա­կա­նում ուսա­նողնե­րի կողմից, բայց ստացվող ինֆորմա­ցիա­յից կարող ենք դատել, որ Ժողովրդա­հանրա­պե­տա­կան կուսակցությա­նը չի հաջողվում երկրով մեկ զանգվա­ծա­յին ընդվզում կազմա­կերպել:

Սա ցուցիչ է այն բանի, որ եթե սա կազմա­կերպվել է Էրդո­ղա­նի կողմից, որ իր հիմնա­կան հակա­ռա­կորդից ազատվի, ապա շատ լավ հաշվարկել է, այսինքն՝ ընդվզումնե­րը մի քիչ էլ կշա­րունակվեն, բայց զանգվա­ծա­յին ոչինչ չի լինի, ու, ի վերջո, Իմա­մօղլուին կմե­կուսացնեն, և իշխա­նա­կան ուժե­րը Ստամբուլը կվերցնեն իրենց հսկո­ղության տակ:

Այստեղ նաև շատ կարև­որ տնտե­սա­կան խնդիր կա, որովհետև մարտի 19-ին լիրա­յի հետ կապված բավա­կան անկում է տեղի ունե­ցել, բայց արդեն երեկ նշաններ կային, որ Ստամբուլի Կենտրո­նա­կան բանկը կարո­ղա­ցել է գահա­վի­ժումը կասեցնել:

Իհարկե, Թուրքիա­յի տնտե­սա­կան վիճա­կը բավա­կան վատ է, դժգո­հություն կա, ֆինանսա­կան ճգնա­ժամ է և այլն, բայց այսօրվա տվյալնե­րը վկա­յում են այն մասին, որ կարծես թե կարո­ղա­ցել են անկումը կանգնեցնել, ու Էրդո­ղա­նի գլխա­վոր հակա­ռա­կորդը՝ տնտե­սա­կան դժգո­հությունը, այնքան էլ մեծ վտանգ չի ներկա­յացնում: Էրդո­ղա­նը կարծես թե հսկո­ղությունը պահում է իր ձեռքին:

– Ստացվում է, որ այս գործո­ղությունը միտված է հիմնա­կան հակա­ռա­կորդից ազատվելո՞ւն:

– Կարե­լի է այդպես մեկնա­բա­նել, որովհետև Թուրքիա­յի հատուկ մարմիննե­րը տարի­ներ շարունակ աշխա­տել են Իմա­մօղլուի դեմ ու մեղադրանքներ հավա­քել, իսկ դա նշա­նա­կում է, որ վերև­ից պատվեր է եղել:

– Պարո՛ն Սաֆրաստյան, ասա­ցիք, որ Էրդո­ղա­նը կփորձի արտա­հերթ ընտրությամբ առա­ջադրել թկնա­ծությունը, ինչո՞ւ, հերթա­կա­նով չի՞ կարող:

– Ո՛չ, արդեն իրա­վունք չունի: Կա՛մ պետք է Սահմա­նադրության մեջ փոփո­խություն մտցնի, կա՛մ արտա­հերթի գնա: Էրդո­ղա­նին, ինչպես նշե­ցի, կարծես թե հաջողվում է հաղթա­հա­րել տնտե­սա­կան բարդ փուլը, բայց դեռ վաղ է այդ մասին ասել, որովհետև իսկա­պես դժգո­հությունը մեծ է:

– Երբ նման իրա­վի­ճակներ են լինում թե՛ Թուրքիա­յում, թե՛ Ադրբե­ջա­նում, մեզա­նում առա­ջին հարցը հետևյալն է՝ ինչպե՞ս դա կազդի այս երկրնե­րի՝ Հայաստա­նի նկատմամբ ունե­ցած քաղա­քա­կա­նության վրա: Այս մասով ի՞նչ զարգա­ցումներ կարե­լի է սպա­սել:

– Դե, Ադրբե­ջա­նում նման իրա­վի­ճակներ չեն կարող լինել, որովհետև Ադրբե­ջա­նը լրիվ այլ տիպի պետություն է, այնտեղ գործը չի կարող դրան հասնել: Իսկ Թուրքիա­յում ես բացարձակ որևէ հնա­րա­վո­րություն չեմ տեսնում, որ կատարվողն ինչ-որ կերպ անդրա­դառնա Հայաստա­նի նկատմամբ քաղա­քա­կա­նության վրա, որովհետև այդ քաղա­քա­կա­նությունը թուրքա­կան էլի­տա­յի քաղա­քա­կա­նությունն է, ու տարբեր սերունդներ, կուսակցություններ այդ քաղա­քա­կա­նությունը վարում են արդեն 30 տարի: Այդ քաղա­քա­կա­նության հիմքում հետևյալ մոտե­ցումն է, որ Հայաստանն ավե­լի շատ է շահագրգռված հարա­բե­րություննե­րը կարգա­վո­րել, քան Թուրքիան, դրա համար էլ Հայաստա­նը պետք է գին վճա­րի: Հիմքում սա է եղել, որը 30 տարուց ավե­լի կիրառվում է, հիմա էլ նախա­պայմա­նը դրվել է՝ Ադրբե­ջա­նի հետ պայմա­նագրի կնքումը:

– Երբ ՀՀ բյուջեի հաշվին թուրք լրագրողներ էին հրա­վիրվել Հայաստան, դա ի՞նչ արձա­գանք ստա­ցավ Թուրքիա­յում, ու այդ լրագրողնե­րը ի՞նչ մեսիջներ են հաղորդել Հայաստա­նից թուրք հասա­րա­կությա­նը:

– Թուրքիա­յում դա առանձնա­պես մեծ արձա­գանք չգտավ: Մեծ մասը բացա­սա­կան էր գրել, կային մարդիկ, որ կարճ, լավ հաղորդումներ էին պատրաստել իրենց այցի մասին: Վատն էլ էին գրել, լավն էլ:

Մի կարև­որ հանգա­մանք կա, որ մեր իշխա­նություննե­րը պետք է հաշվի առնեն. այսօր Հայաստա­նի հետ հարա­բե­րություննե­րը Թուրքիա­յի համար չունեն այն նշա­նա­կությունը, ինչ ունեին մի քանի տարի առաջ, հիմա Թուրքիան այլ տարա­ծաշրջաննե­րով է հետաքրքրված, ավե­լի մեծ խնդիրներ է իր առաջ դրել: Եթե առաջ լիներ, ապա թուրք լրագրողնե­րի այս այցը Հայաստան ավե­լի մեծ արձա­գանք կստա­նար, իսկ հիմա արձա­գանքն այնքան էլ մեծ չէր:

Քրիստի­նե Աղա­բեկյան

MediaLab.am

Առնչվող Հոդվածներ