26.8 C
Yerevan

Ինչ Կարող Է Եւ Պետք Է Անի Թրամփը

Ադրբե­ջա­նը կարծում է, թե Հայաստա­նի Սահմա­նադրությունում առկա է տարածքա­յին պահանջ իր նկատմամբ, նույն կերպ էլ՝ հայկա­կան կողմն է պնդում, որ Ադրբե­ջա­նի Սահմա­նադրությունում առկա է տարածքա­յին պահանջ Հայաստա­նի նկատմամբ։ Ադրբե­ջանն իրեն հռչա­կել է Ադրբե­ջա­նի առա­ջին հանրա­պե­տության իրա­վա­հա­ջորդ, որը Հայաստա­նի ներկա­յիս տարածքի որոշ հատվածնե­րի նկատմամբ տարածքա­յին պահանջներ է ունե­ցել։ Այսինքն, Ադրբե­ջա­նը Հայաստա­նի ներկա տարածքնե­րի նկատմամբ ունի հավակնություններ, և արդեն գրա­վել է 300 ք/կմ տարածք Հայաստա­նից։

Ռոբերտ Անանյան

Նախա­գահ Դոնալդ Թրամփը կարող է և կարծում եմ՝ պետք է Նիկոլ Փաշինյա­նին և Իլհամ Ալիև­ին հրա­վի­րի Սպի­տակ տուն, ուր կողմե­րը կստո­րագրեն Խաղա­ղության համա­ձայնա­գիր։ ԱՄՆ նախա­գահն ունի պատմա­կան նվաճման հասնե­լու իրա­կան շանս՝ հայ-ադրբե­ջա­նա­կան ուղղությամբ։ Այսօր շատ կարև­որ հեռա­խո­սազրույց է տեղի ունե­ցել Հայաստա­նի վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նի և ԱՄՆ Պետքարտուղար Մարկո Ռուբիո­յի միջև, ինչը ամե­րիկյան ակտի­վացման ուղղությամբ լավա­տե­սություն է հաղորդում։ Հայաստա­նի կառա­վա­րությունը հայտնում է, որ վարչա­պետն ու Պետքարտո­ղա­րը քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմա­վա­րա­կան գործընկե­րությա­նը, ինչպես նաև տարա­ծաշրջա­նա­յին օրա­կարգին վերա­բե­րող հարցեր։

Վարչա­պե­տը պետքարտուղա­րին ներկա­յացրել է բանակցա­յին գործընթացնե­րը, որոնց արդյունքում հնա­րա­վոր դարձավ «Հայաստա­նի Հանրա­պե­տության և Ադրբե­ջա­նի Հանրա­պե­տության միջև խաղա­ղության և միջպե­տա­կան հարա­բե­րություննե­րի հաստատման մասին» համա­ձայնագրի նախագծի համա­ձայնե­ցումը։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ համա­ձայնագրի նախա­գի­ծը սպա­սում է ստո­րագրման։

Նիկոլ Փաշինյանն ու Մարկո Ռուբիոն պայմա­նա­վորվել են շարունա­կել Հայաստան-ԱՄՆ բարձր մակարդա­կի շփումնե­րը։ Ամե­րիկյան կողմը դեռևս չի հաղորդել հեռա­խո­սազրույցի մասին: Այսինքն, դատե­լով այս կարճ հաղորդագրությունից՝ Հայաստա­նի ղեկա­վարն ու ԱՄՆ Պետքարտուղա­րը քննարկել են ինչպես հայ-ամե­րիկյան ռազմա­վա­րա­կան գործընկե­րության համա­ձայնա­գի­րը և երկկողմ օրա­կարգը, այնպես էլ՝ Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի միջև բանակցա­յին գործընթա­ցը։ Հայ-ամե­րիկյան երկկողմ հարա­բե­րություննե­րի խորացման հնա­րա­վոր ուղղություննե­րի մասին բազմիցս խոսել եմ և դեռ կարտա­հայտվեմ։ Կուզեի նշել, որ ԱՄՆ‑ն կարող է այսօր չափա­զանց կարև­որ դեր կատա­րել՝ Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի միջև խաղա­ղություն հաստա­տե­լու հարցում։ ԱՄՆ‑ն միակ երկիրն է, որը կարող է հասնել պատմա­կան նվաճման՝ հայ-ադրբե­ջա­նա­կան պայմա­նագրի ստո­րագրման։

Հայաստանն ու Ադրբե­ջա­նը օրեր առաջ համա­ձայնեցրել են Խաղա­ղության համա­ձայնագրի 17 կետե­րը, և ճիշտ ժամա­նակն է, որ կողմե­րը ստո­րագրեն այն և սկսեն իրա­գործել։ ԱՄՆ‑ն կարող է գործնա­կան քայլեր ձեռնարկել՝ 35-ամյա հայ-ադրբե­ջա­նա­կան կոնֆլիկտը լուծե­լու համար։ Կարծում եմ՝ ԱՄՆ նախա­գահ Դոնալդ Թրամփը կարող է Սպի­տակ տուն հրա­վի­րել Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի ղեկա­վարնե­րին, որպեսզի նրանք Օվա­լաձև աշխա­տա­սենյա­կում ստո­րագրեն Խաղա­ղության համա­ձայնա­գի­րը։ Նախա­գահ Թրամփը նախա­գա­հա­կան քարո­զարշա­վի ժամա­նակ խոստա­ցել է խաղա­ղություն հաստա­տել Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի միջև, և այսօր առկա է լրջա­գույն շանս՝ դա անե­լու համար։ Հայ-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րի կարև­որ խնդիրնե­րը ներառված են Խաղա­ղության համա­ձայնագրի 17 կետե­րում։ Համա­ձայնագրի բոլոր կետե­րը համա­ձայնեցված են, սակայն Ադրբե­ջա­նը արհեստա­կան և կեղծ պահանջներ է առա­ջադրում Հայաստա­նին՝ պնդե­լով, թե Խաղա­ղության համա­ձայնա­գի­րը կստո­րագրի միայն՝ Հայաստա­նի Սահմա­նադրությունը փոխե­լու, Մինսկի խումբը լուծա­րե­լու դեպքում։

Վերջին հարցը լուծե­լի է, սակայն միայն Հայաստա­նի ցանկությունը բավա­րար չէ դա անե­լու համար։ ԵԱՀԿ նախա­րա­րա­կան գագաթնա­ժո­ղով պետք է գումարվի և համա­պա­տասխան որո­շում կայացվի։ Վարչա­պետ Փաշինյա­նը կողմ է Մինսկի խմբի լուծարմա­նը և այստեղ որևէ խնդիր չի կարող լինել։ Ադրբե­ջա­նը կարծում է, թե Հայաստա­նի Սահմա­նադրությունում առկա է տարածքա­յին պահանջ իր նկատմամբ, նույն կերպ էլ՝ հայկա­կան կողմն է պնդում, որ Ադրբե­ջա­նի Սահմա­նադրությունում առկա է տարածքա­յին պահանջ Հայաստա­նի նկատմամբ։ Ադրբե­ջանն իրեն հռչա­կել է Ադրբե­ջա­նի առա­ջին հանրա­պե­տության իրա­վա­հա­ջորդ, որը Հայաստա­նի ներկա­յիս տարածքի որոշ հատվածնե­րի նկատմամբ տարածքա­յին պահանջներ է ունե­ցել։ Այսինքն, Ադրբե­ջա­նը Հայաստա­նի ներկա տարածքնե­րի նկատմամբ ունի հավակնություններ, և արդեն գրա­վել է 300 ք/կմ տարածք Հայաստա­նից։

Սակայն ի տարբե­րություն ադրբե­ջա­նա­կան կողմի՝ Հայաստա­նը չի պահանջում, որ Ադրբե­ջա­նը փոխի իր Սահմա­նադրությունը, քանի որ Խաղա­ղության համա­ձայնագրով՝ կողմե­րը ճանա­չում են միմյանց տարածքա­յին ամբողջա­կա­նությունը։ Դա նշա­նա­կում է, որ կողմե­րը չեն կարող հետա­գա­յում ունե­նալ տարածքա­յին պահանջներ։ Բացի այդ, կողմե­րը Համա­ձայնագրով պարտա­վորվում են իրենց ներքին օրենսդրությա­նը հղում չկա­տա­րել՝ պայմա­նագրի կետե­րի կատա­րումից խուսա­փե­լու համար։

Նաև՝ Հայաստա­նի Սահմա­նադրա­կան դատա­րա­նը որո­շում է կայացրել, որ Սահմա­նադրության նախա­բա­նում առկա Անկա­խության հռչա­կա­գի­րը չունի օրենքի ուժ, պարտա­դիր չէ կատարման համար։ Օրի­նակ՝ Ղարա­բա­ղի և Հայաստա­նի վերա­միա­վորման դրույթը վավեր չէ, ճանաչված չէ հայկա­կան պետության իրա­վա­կարգի կողմից։ Այսինքն՝ Սահմա­նադրա­կան դատա­րա­նը որո­շել է, որ Հռչա­կագրի՝ օրենքի ուժ չստա­ցած կետե­րը վավեր չեն։ Հայաստա­նը օրենքով չի ճանա­չել Ղարա­բաղն իր մաս։ Այսինքն, Հայաստա­նի Սահմա­նադրա­կան դատա­րա­նը համա­րել է, որ Ղարա­բա­ղը Հայաստա­նի մաս չէ, ինչը նշա­նա­կում է, որ Ղարա­բա­ղը ճանաչվում է Ադրբե­ջա­նի տարածքա­յին ամբողջա­կա­նության մաս։ Սակայն Հայաստա­նի իրա­վա­կարգի այս ինստի­տուցիո­նալ երաշխի­քը ևս չի բավա­րա­րում Ադրբե­ջա­նին, և նա շարունա­կում է պահանջել փոխել Սահմա­նադրությունը։

Սա մանկա­կան խաղ է հիշեցնում, երբ երե­խան շարունա­կում է ծնո­ղից պահանջել գնել գունա­վոր խաղա­լիքներ, լացում է և բարձր գոռգո­ռում, և սա այն դեպքում, երբ նույն խաղա­լի­քից երե­խան արդեն իսկ ունի մի քանի­սը։ Ադրբե­ջա­նը Հայաստա­նից մի քանի անգամ ստա­ցել է երաշխիքներ, որ Ղարա­բա­ղը Հայաստանն իրե­նը չի համա­րում և չի հավակնում դրան։ Ավե­լին՝ Հայաստա­նը չի պահանջում, որ մեկ տարի առաջ բռնի տեղա­հանված Ղարա­բա­ղի հայե­րը վերա­դառնան իրենց տներ։ Մինչդեռ՝ Ադրբե­ջա­նը պահանջում է, որ 300 000 ադրբե­ջանցի­նե­րը վերա­դառնան Հայաստան։ Այս ամե­նը վկա­յում է Բաքվի ապա­կա­ռուցո­ղա­կա­նության մասին, որի հիմքե­րը չի տվել Հայաստա­նը։ Պետքարտուղար Ռուբիո­յի հեռա­խո­սա­զանգը վարչա­պետ Փաշինյա­նի հետ՝ հույս է տալիս, որ ամե­րիկյան կողմն առա­ջի­կա­յում գործնա­կան և որակյալ ներգրա­վում կունե­նա հայ-ադրբե­ջա­նա­կան բանակցություննե­րին։

Այստեղ պրո­ցե­սը շատ ավե­լի հեշտ կարող է առաջ գնալ, քան՝ ռուս-ուկրաի­նա­կան, իսրա­յե­լա-պաղեստինյան գործընթացնե­րում։ Եթե ռուսնե­րը և ուկրաի­նա­ցի­նե­րը, հրեա­ներն ու պաղեստինցի­նե­րը դեռ պետք է բանակցա­յին երկար ու դժվար ճանա­պարհ անցնենև դժվա­րին կետեր համա­ձայնեցնեն, ապա Հայաստանն ու Ադրբե­ջանն արդեն իսկ բանակցել են և շնորհիվ Հայաստա­նի «զիջո­ղա­կան կառուցո­ղա­կա­նության»՝ բոլոր 17 կետե­րը համա­ձայնեցված են։ Հայաստա­նը համա­ձայնվեց նաև սահմա­նից հեռացնել երրորդ ուժե­րին, ինչը կարող է նաև ԵՄ դիտորդնե­րին վերա­բերվել, ինչպես նաև՝ հետ կանչել միջազգա­յին հայցե­րը՝ հանուն պայմա­նագրի ստո­րագրման։ Սա Հայաստա­նի համար անվտանգա­յին ռիսկեր է առա­ջացնե­լու այն դեպքում, եթե Ադրբե­ջա­նը պայմա­նագրի կնքումից հետո խախտի համա­ձայնություննե­րը և չկա­տա­րի դրանք։

Սակայն Հայաստա­նը գնա­ցել է այդ ռիսկին՝ հանուն պայմա­նագրի կնքման, հավա­տա­լով, որ բովանդա­կա­յին խաղա­ղություն կառուցվե­լու է։ ԱՄՆ‑ն կարող է այսօր շատ պիզի­տիվ դեր կատա­րել՝ հորդո­րե­լով Ադրբե­ջա­նին հրա­ժարվել կեղծ և լրա­ցուցիչ պահանջներ ներկա­յացնե­լու միջո­ցով պայմա­նագրի կնքումը խոչընդո­տե­լու մարտա­վա­րությունից։ Նախա­գահ Թրամփը կարող է և պետք է նախա­գահ Ալիև­ին և վարչա­պետ Փաշինյա­նին հրա­վի­րի Սպի­տակ տուն՝ Խաղա­ղության համա­ձայնա­գիրն ստո­րագրե­լու։ Չգի­տեմ, արդյոք Պետքարտուղար Ռուբիոն այդպի­սի առա­ջարկ արել է Նիկոլ Փաշինյա­նին, թե՝ ոչ, սակայն ամե­րիկյան կողմը կարող է գործնա­կան քայլ կատա­րել՝ նպաստե­լով հայ-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րում խաղա­ղության հաստատմա­նը։ Ես վստահ եմ՝ ԱՄՆ‑ն անի­մաստ չի ներդնի իր ժամա­նա­կը և ջանքե­րը՝ հայ-ադրբե­ջա­նա­կան կարգա­վորման գործընթա­ցում գործնա­կան դերա­կա­տա­րություն ստանձնե­լով։

Օրեր առաջ ԱՄՆ նախա­գա­հի Անվտանգության հարցե­րով խորհրդա­կան Մայք Ուոլցը խոսել է նախա­գահ Ալիևի Անվտանգության հարցե­րով խորհրդա­կան Հաջիևի հետ։ Ամե­րի­կա­ցի բարձրաստի­ճան պաշտոնյան ասել է, որ Խաղա­ղության համա­ձայնագրի գործարքը պետք է վերջնա­կա­նա­նա, գերի­նե­րը պետք է ազատ արձակվեն, և կոնֆլիկտը պետք է ավարտվի Հարա­վա­յին Կովկա­սում։
Պետքարտուղար Մարկո Ռուբիոն Միացյալ Նահանգնե­րի անունից արդեն ողջունել էր Հայաստա­նին և Ադրբե­ջա­նին խաղա­ղության պայմա­նագրի շուրջ բանակցություններն ավարտե­լու առթիվ և ընդգծել, որ այժմ պայմա­նագրի ստո­րագրման և վավե­րացման ժամա­նակն է․ «Սա հնա­րա­վո­րություն է, որպեսզի երկու երկրնե­րը շրջեն տասնամյակնե­րի հակա­մարտության էջը՝ համա­ձայն ավե­լի խաղաղ աշխարհի՝ նախա­գահ Թրամփի տեսլա­կա­նի։ Այժմ խաղա­ղության հանձնա­ռության, պայմա­նագրի ստո­րագրման և վավե­րացման, Հարա­վա­յին Կովկա­սի մարդկանց համար բարգա­վաճման դարաշրջա­նի հռչակման ժամա­նակն է», — ասված է Պետդե­պարտա­մենտի հայտա­րա­րությունում։

ԱՄՆ‑ն հանդես է եկել չափա­զանց հասկա­նա­լի և պարզ ուղերձնե­րով՝ պայմա­նա­գի­րը պետք է կնքվի և խաղա­ղություն պետք է հաստատվի։ Սակայն Բաքուն շարունա­կում է ապա­կա­ռուցո­ղա­կա­նություն և չի ստո­րագրում Համա­ձայնա­գի­րը։ ԱՄՆ‑ի ջանքերն առա­ջի­կա­յում պետք է ուղղված լինեն՝ հաղթա­հա­րե­լու Բաքվի ապօ­րի­նի պահանջներ ներկա­յացնե­լու մարտա­վա­րությունը, ստո­րագրե­լու Համա­ձայնա­գի­րը։

Եթե Ադրբե­ջա­նը շարունա­կի կեղծ նարա­տիվնե­րով ձգձգել Խաղա­ղության համա­ձայնագրի կնքումը, կարծում եմ՝ ԱՄՆ‑ն պետք է ուժե­ղացնի ճնշումնե­րը Բաքվի վրա՝ ցույց տալով այն բացա­սա­կան հետև­անքնե­րը, օրի­նակ՝ պատժա­մի­ջոցնե­րը, որ Ադրբե­ջա­նը կարող է վաստա­կել՝ Հայաստա­նի հետ պայմա­նա­գիր չստո­րագրե­լու պարա­գա­յում։ Ադրբե­ջա­նի վարչա­կազմը մեղմ կոչե­րը հաշվի չի առնում և մեղմ տոնայնությունը Բաքվին չի ստի­պի հրա­ժարվել ապա­կա­ռուցո­ղա­կա­նությունից։ ԱՄՆ‑ն պետք է վերջնա­ժամկետ ներկա­յացնի Ադրբե­ջա­նին՝ Հայաստա­նի հետ ստո­րագրել Խաղա­ղության համա­ձայնա­գիր և ռեգիո­նում հաստա­տել խաղա­ղություն, կամ՝ նա կարժա­նա­նա պատժա­մի­ջոցնե­րի, սահմա­նա­փա­կումնե­րի։

Այլ տարբե­րակ չեմ տեսնում, որը պրո­ցեսն առաջ կմղի։ Նախա­գահ Թրամփը կարող է պատմա­կան ձեռքբե­րում ունե­նալ՝ կարգա­վո­րե­լով հայ-ադրբե­ջա­նա­կան 35-ամյա կոնֆլիկտը։ Դա այսօր չափա­զանց հեշտ կարող է տեղի ունե­նալ։ Անհրա­ժեշտ է գործնա­կան քայլեր կատա­րել։

Առնչվող Հոդվածներ