26.8 C
Yerevan

Գյումրին Ոտքի Կագնեցնել Է Պետք

Ինչ վերա­բե­րում է քաղա­քում արված ու թերի աշխա­տանքնե­րին, ապա Բարսեղյանն ընդգծեց, որ Գյումրիում միշտ էլ ինչ որ աշխա­տանք արվել է, ինչ որ աշխա­տանքներ չեն արվել։ Դա իհարկե նորմալ չէ, բայց ունենք այն ինչ ունենք ու հիմա հրա­տապ է քաղա­քում առկա խնդիրնե­րի լուծմա­նը ձեռնա­մուխ լինել։ Ընդ որում դրա համար պետք չէ ասել ինձ ընտրեք ու ես այստե­ղից կամ այնտե­ղից գործա­րաններ կբե­րեմ, եթե կարո­ղա­նում են, թողղ առանց քաղա­քապպետ դառնա­լու բերեն։

Լևոն Բարսեղյան

Գյումրիում անցկացվող քարո­զարշավնե­րի ընթացքում հաղորդա­վար Պետրոս Ղազարյա­նը զրուցել է առա­ջադրված թեկնա­ծունե­րի հետ։ Ներկա­յացնում ենք նրա հարցազրույցը Եվրա­դա­շինքի թեկնա­ծու, «Ասպա­րեզ» ակումբի նախա­գահ Լևոն Բարսեղյա­նի հետ։
Լևոն Բարսեղյա­նը ընտրություննե­րի համար անցկացվող քարո­զարշա­վը համա­րել է գաղա­փա­րա­պես խիստ աղքատ՝ նշե­լով, որ քարո­զարշա­վը հիմնա­կա­նում ընթա­ցել է սևացնե­լու, թեկնա­ծունե­րի նախկին արածնե­րը հիեշ-չհի­շե­լու և երե­սով տալու միտումնե­րով։ Միա­ժա­մա­նակ Բարսեղյա­նը հավե­լել է, որ Եվրա­դա­շինքը որևէ ուժի հետ կոա­լի­ցիա չի կազմե­լու և նրանք, ովքեր այսօր նշում են, որ Եվրաա­շինքը ՔՊ‑ի առա­ջադրած ուժն է, ընտրություննե­րից հետո ստիպվածշ են լինե­լու հատ վերցնե­լու իրենց խոսքե­րը։
Լևոն Բարսեղյա­նը նշեց, որ իրենց ծրա­գի­րը ըստ էության 21 տարվա ծրա­գիր է, որ ամեն տարի թարմացվում է՝ հաշվի առնե­լով քաղա­քում փոխվող իրադրությունն ու առա­ջա­ցող մարտահրա­վերնե­րը։ Այդ իսկ պատճա­ռով էլ ինքն ու իր կուսա­կիցնե­րը չեն ցանկա­նում ականջա­հա­ճո պոպուլիզմով զբաղվել ու հայտա­րա­րել, որ անե­լու են այնպի­սի բաներ, որոնք կամ ռեալ չեն, կամ օրենքով նախա­տեսված չեն, կամ էլ արդեն իսկ մտնում են քաղա­քա­պե­տի պարտա­կա­նություննե­րի մեջ, ուստի դա չարժե քարո­զարշա­վում խոստա­նալ։
Ինչ վերա­բե­րում է քաղա­քում արված ու թերի աշխա­տանքնե­րին, ապա Բարսեղյանն ընդգծեց, որ Գյումրիում միշտ էլ ինչ որ աշխա­տանք արվել է, ինչ որ աշխա­տանքներ չեն արվել։ Դա իհարկե նորմալ չէ, բայց ունենք այն ինչ ունենք ու հիմա հրա­տապ է քաղա­քում առկա խնդիրնե­րի լուծմա­նը ձեռնա­մուխ լինել։ Ընդ որում դրա համար պետք չէ ասել ինձ ընտրեք ու ես այստե­ղից կամ այնտե­ղից գործա­րաններ կբե­րեմ, եթե կարո­ղա­նում են, թողղ առանց քաղա­քապպետ դառնա­լու բերեն։ Բացի դրա­նից, քաղա­քա­պետ դառնա­լը դեռևս չի երաշխա­վո­րում, որ այդ խոստացված գործա­րաննե­րը տեղ կհասնեն, քանի որ գոյություն ունի բիզնես-շահ հասկա­ցություն ու եթե քաղա­քում նպա­տա­կա­հարմար չի որևէ կոնկրետ բիզնես նդե­լը, ապա քաղա­քա­պե­տը սրբության-սրբոցն էլ լինի, բիզնեսմե­նը չի գնա այնտեղ, ուր նա իր ներդրումը կորցնե­լու է։ Ինքն ու իր թիմը նախա­տե­սում են քաղա­քա­յին բյուջեի ավե­լացման մի քանի տարբե­րակներ։ Մեկը պետության կողմից տրվող սուբվենցիոն ծրագրե­րի բազմա­ցումն է, երկրորդը քաղա­քում գործող շահույթի չհարկվող մասը քաղա­քա­յին բյուջե մտցնե­լը և տարա­տե­սակ միջազգա­յին դրա­մաշնորհնե­րից ու հիմնադրամնե­րից օգտվե­լը։ Հնա­րա­վո­րություններ շատ կան։ Բազմա­թիվ ծառա­յություններ կան, որ մասնա­վո­րի փոխա­րեն այդ ամե­նը քաղա­քը կարող է առա­ջարկել ու դրա­նով իսկ հարստացնել բյուջեն, ինչպես օրի­նակ ավտո­կա­յանման բազմա­թիվ օրի­նակնե­րը Ընդ որում կայա­նող մարդիկ վճա­րում են, բայց վճա­րում են ոչ թե քաղա­քա­յին բյուջեին, այլ մասնա­վո­րին։ Իսկ ինչո՞ւ այդպես, եթե այդ տարածքը քաղա­քին է պատկա­նում։ Մյուս կողմից էլ նախ հարկա­վոր է ուշադրություն դարձնել ամե­նա­տարրա­կան ու հրա­տապ պահանջնե­րին, ինչպես օրի­նակ ճանա­պարհնե­րի ասֆալտա­պատմա­նը, կահա­վորմա­նը, հասա­րա­կա­կան զուգա­րաննե­րի կառուցմա­նը, մանկա­պարտեզնե­րի անվճար դարձնե­լուն, հետո նոր խոսել դիսնեյ լենդի, տիեե­զե­րա­կա­յաննե­րի ու մնա­ցաի մասին։
Լևոն Բարսեղյա­նը նաև նշեց, որ Գյումրին ուշքի բերե­լու համար անհրա­ժեշտ են լինե­լու օրա­կան 13–15 ժամ աշխա­տող մարդիկ ու նրանք, բնա­կա­նա­բար, պետք է համարժեք վարձատրություն ստա­նան, ոչ թե 80–150 հազար դրամ, որ աչքնե­րը միշտ դուրսը լինի ու հեռա­նան քաղա­քից ավե­լի բարձր աշխա­տա­վարձի համար։ Եթե բոլոր ջանքե­րը գործի չդրվե­ցին, եթե քաղա­քում կտրուկ ու կարև­որ փոփո­խություննե­րը չսկսեն կայա­նալ, ապա առա­ջի­կա­յում էլ քաղա­քում կառա­վա­րումը լինե­լու է իներցիոն՝ յոլա տանե­լու սկզբունքով։

Ամբողջա­կան հարցազրույցը՝


https://www.youtube.com/live/7utSMb_5Dkw

Առնչվող Հոդվածներ