26.8 C
Yerevan

Խորացնել ԵՄ Հետ Համա­գործակցությունը

Այս պահին ԱՄՆ—ԵՄ հարա­բե­րություննե­րում նկատվող իրա­դարձություննե­րը բերել են նրան, որ ԵՄ‑ը փորձում է իր սեփա­կան անվտանգա­յին մեխա­նիզմնե­րը զարգացնել; Դա լավ է, բայց հարա­կա­վոր է հաշվի առնել, որ ԵՄ համար դա դեռևս նոր ընթա­ցող երև­ույթ է ու միանգա­մից արդյունք ստա­նալ չի լինի։ Եթե ԵՄ հիմնա­կան երկրնե­րը համա­ձայնվեն իրար հետ, կարո­ղա­նան կիսել ռազմա­կան ծախսե­րը, ապա 6–7 տարի հետո գուցե արդեն ունե­նան եթե ոչ Եվրո­պա­յի առանձին բանակ, ապա գոնե փոխա­րի­նող երև­ույթ ու այդ ժամա­նակ Հայաստա­նը ևս կարո­ղա­նա ավե­լի կայուն ռազմա­կան երաշխիքնե­րից օգտվել։

Լեո­նիդ Ներսիսյան

1InTV‑ը զրուցել է ռազմա­կան փորձա­գետ APRI Armenia Հիմնադրա­մի գիտաշխա­տող Լեո­նիդ Ներսիսյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Ադրբե­ջա­նի կողմից վերջին շրջա­նում իրա­վի­ճա­կը սրե­լու գործո­ղություննե­րը, Հայաստա­նի պաշտպա­նա­կան հնա­րա­վո­րություննե­րը և այլն։
Լեո­նիդ Ներսիսյա­նը նշեց, որ Ադրբե­ջա­նի կողմից Հայաստա­նի հասցեին կեղծ տեղե­կատվության շրջա­նա­ռումը, մասնա­վո­րա­պես այն, որ Հայաստա­նի կողմից իբրև թե անընդհատ կրա­կոցներ են լինում, հնա­րա­վոր է նպա­տակ ուներ նյարդայնացնել հայկա­կան կողմին, որպեսզի վերջինս ինչ որ գործո­ղություննե­րի դիմի և Ադրբե­ջանն էլ այդ ամենն օգտա­գործի՝ միջազգա­յին հանրությա­նը ներկա­յացնե­լով, որ տեսեք, ճիշտ ենք ասում։ 4 օրվա մեջ մոտ 13 անգամ Ադրբե­ջա­նը նման կարգի լուրեր տարա­ծեց, հիմա իրա­վի­ճա­կը փոքր ինչ հանգստա­ցել է, բայց փորձա­գե­տը խորհուրդ է տալիս չմիամտա­նալմ որովհետև վերջին տարի­նե­րին ադրբե­ջա­նա­կան էսկա­նա­ցիա­նե­րը հենց նմա­նա­տիպ ոճով են սկսվել։
Փորձա­գե­տի խոսքե­րով Ադրբե­ջա­նը փորձում է շտա­պել իր քաղա­քա­կան հարցե­րը լուծե­լու առումով, քանի որ Հայաստա­նը շարունա­կում է ակտի­վո­րեն զենք և տեխնի­կա գնել ու ինչքան գնա, այնքան ավե­լի դժվար է լինե­լու հետա­գա­յում Հայաստա­նից ինչ որ բան պահանջե­լը։ Իհարկե հիմա այն վիճա­կը չէ, ինչ որ 2022-ին, դա Ադրբե­ջա­նը ևս տեսնում է, բայց հիմա չի կարե­լի ասել, որ մենք ունենք այն վիճա­կը, որ Ադրբե­ջա­նը չի կարող հարձակվել։ Եթե Ադրբե­ջա­նը փորձի փոքր ուժե­րով ինչ ինչ հարցեր ոլւծել, բարդություններ կունե­նա, բայց մենք դեռևս այն վիճա­կում չենք, որ ռազմա­կան հավա­սա­րակշռությունը վերա­կանգնված համա­րենք։ Եթե այսպս շարունակվի և Հայաստա­նը շարունա­կի օր ռազմա­կան համա­գործակցությունը խորացնել ԵՄ, նրա առանձին երկրնե­րի, ինչպես նաև Միացյալ Նահանգնե­րի հետ, ապա տարի­ներ անց մենք կունե­նանք մի իրա­վի­ճակ, երբ Հայաստա­նի վրա հարձա­կումը Ադրբե­ջա­նի համար կարող է շատ թանկ նստել, և ապա արդեն դառնալ անի­մաստ, քանի որ այդ հարձա­կումը պարտության կհանգեցնի, բայց մինչ այդ մենք դեռ շատ աշխա­տանք ունենք անե­լու։
Ներսիսյա­նը խոսեց նաև Հայաստան – ԵՄ հարա­բե­րություննե­րի մասին։ Հայտնի է, որ ԵՄ անդամ դառնա­լը շատ դժվար է ու նաև բարդ է ասե­լը, թե դա երբ տեղի կունե­նա, այնպես, որ Հայաստա­նը երկու տարբե­րակ ունի՝ աշխա­տել ԵՄ հետ ու միա­ժա­մա­նակ ԵՄ աառանձին երկրնե­րի, ինչպես օրի­նակ Ֆրանսիա, Գերմա­նիա, Հունաստան, ինչ որ չափով Լեհաստան, Նորվե­գիա, Ֆինլանդիա։
Այս պահին ԱՄՆ—ԵՄ հարա­բե­րություննե­րում նկատվող իրա­դարձություննե­րը բերել են նրան, որ ԵՄ‑ը փորձում է իր սեփա­կան անվտանգա­յին մեխա­նիզմնե­րը զարգացնել; Դա լավ է, բայց հարա­կա­վոր է հաշվի առնել, որ ԵՄ համար դա դեռևս նոր ընթա­ցող երև­ույթ է ու միանգա­մից արդյունք ստա­նալ չի լինի։ Եթե ԵՄ հիմնա­կան երկրնե­րը համա­ձայնվեն իրար հետ, կարո­ղա­նան կիսել ռազմա­կան ծախսե­րը, ապա 6–7 տարի հետո գուցե արդեն ունե­նան եթե ոչ Եվրո­պա­յի առանձին բանակ, ապա գոնե փոխա­րի­նող երև­ույթ ու այդ ժամա­նակ Հայաստա­նը ևս կարո­ղա­նա ավե­լի կայուն ռազմա­կան երաշխիքնե­րից օգտվել, բայց մինչ այդ մենք պետք է շարունա­կենք մեր հարա­բե­րություննե­րը զարգացնել թե՛ ԵՄ, թե՛ ԵՄ առանձին երկրնե­րի, թե՛ Միացյալ նահագնե­րի հետ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ