26.8 C
Yerevan

Գյումրին Եվրա­դա­շինք Ընտրե­լու Հնա­րա­վո­րություն Ունի

Ներկա­յիս սերունդը ավե­լի է տրա­մադրված այն ազատ ընտրությա­նը, որը ինչ որ առումով այդքան լայն չի դրսև­որվել ավե­լի ավագ սերնդի մոտ։ Իսկ ինչ վերա­բե­րում է ավա­գա­նու ընտրություննե­րում մասնա­կից այն ուժե­րի, որոնք ավե­լի քրեա­կան մոտե­ցումներ ունեն և ավե­լի բնո­րոշ են ոչ թե ընտրություննե­րին մասնակցությամբ, այլ փակ սենյակնե­րում ընտրո­ղի քվեն հսկե­լով, Մանասյա­նը համոզմունք հայտնեց, որ խորհրդա­յին կայսրությունից ժառանգված այդ մոտե­ցումնե­րը գնա­լով պակա­սում են ու ի վերջո պիտի դադա­րեն։

Նվարդ Մանասյան

1inTV‑ը զրուցել է հասա­րա­կա­կան գործիչ Նվարդ Մանասյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Գյումրու ավա­գա­նու արտա­հերթ ընտրություննե­րին մասնակցած թեկնա­ծունե­րի մոտե­ցումնե­րը և դրա­նից բխող որոշ երև­ույթներ։
Նվարդ Մանասյանն առա­ջին հերթին շնորհա­վո­րեց գյումրե­ցի­նե­րին՝ Եվրա­դա­շինքի առա­ջադրած թեկնա­ծու Լևոն Բարսեղյա­նին ընտրե­լու հնա­րա­վո­րությունն ունե­նա­լու համար։ Շատ կարև­որ է ունե­նալ թեկնա­ծու, առողջ այլընտրանք, ով իրոք տեղյակ է խնդիրնե­րից ու պատրաստ է համա­կարգա­յին մոտե­ցում ցուցա­բե­րել։ Ի տարբե­րություն Երև­ա­նի, Գյումրին ունի այդ առողջ այլընտրանքի հնա­րա­վո­րությունը և գյումրե­ցի­նե­րի ընտրությունը հիմա շատ կարև­որ է, հատկա­պես այն առումով, որ Գյումրին իր առանձնա­հա­տուկ մշա­կութա­յին կոլո­րի­տը պահպա­նում է ու շատ նախընտրե­լի կլի­նի ունե­նալ քաղա­քով իրա­պես մտա­հոգ ավա­գա­նի։
Հասա­րա­կա­կան գործի­չը նշեց, որ Գյումրու ընտրություննե­րը կարող են հակակկշիռ լինել երև­անյան անտարբե­րությա­նը։ Երև­ա­նում մարդիկ պիտի գնա­յին ընտրություննե­րի, թեկուզ և մերժեին բոլո­րին, բայց գնա­յին և ընտրեին։
Նվարդ Մանասյա­նը Գյումրիում ծավալվող քարոզչությունը բնո­րո­շեց հիմնա­կա­նում երկշերտ՝ ասե­լով, որ դրանք նման են ծովի ալիքնե­րին, ընդ որում կան ալիքներ, որոնք գնա­լով հանգում են և կան ալիքներ, որոնք աճում են։ Ներկա­յիս սերունդը ավե­լի է տրա­մադրված այն ազատ ընտրությա­նը, որը ինչ որ առումով այդքան լայն չի դրսև­որվել ավե­լի ավագ սերնդի մոտ։ Իսկ ինչ վերա­բե­րում է ավա­գա­նու ընտրություննե­րում մասնա­կից այն ուժե­րի, որոնք ավե­լի քրեա­կան մոտե­ցումներ ունեն և ավե­լի բնո­րոշ են ոչ թե ընտրություննե­րին մասնակցությամբ, այլ փակ սենյակնե­րում ընտրո­ղի քվեն հսկե­լով, Մանասյա­նը համոզմունք հայտնեց, որ խորհրդա­յին կայսրությունից ժառանգված այդ մոտե­ցումնե­րը գնա­լով պակա­սում են ու ի վերջո պիտի դադա­րեն։
Նվարդ Մանասյա­նը նաև անդրա­դարձ կատա­րեց թեկնա­ծունի խոսույթում անընդհատ հնչող «տղա­յա­կան» մոտե­ցումնե­րին, երբ թեկնա­ծունե­րը ոչ թե ծրագրա­յին-գաղա­փա­րա­կան խոսք ունեն, այլ ավե­լի շատ առաջ են քաշում սեռով պայմա­նա­վորված «առանձնա­հատկություններ»։ Հայաստա­նում կանանց մասնակցությունը քաղա­քա­կան գործընթացնե­րին բավա­կան քիչ է ու վիրա­վո­րա­կան է հնչում այն մտոե­ցումը, որ կինը պիտի ապրի այն հետև­անքնե­րով, որը նրա համար ինչ որ փակ սենյա­կում կորո­շեն հնա­ցած պատկե­րա­ցումնե­րով տղա­մարդիկ։ Իսկ երբ դա արդեն հասնում է քաղա­քա­յին ավա­գա­նու ընտրությա­նը, որը պիտի համա­կարգա­յին հարցե­րի լուծմամբ զբաղվի, այդտեղ առանձնա­նում են խնդիրներ, որոնք սեռ չունեն, ինչպես օրի­նակ հաշմանդա­մությունը, ինչպես նաև պատե­րազմից հետո ձեռք բերված հաշմանդա­մությունը։ Այսինքն առկա են բազում խնդիրներ, որոնց նկատմամբ մոտե­ցումը ոչ թե այդ հին պատկե­րա­ցումնե­րը պիտի լինեն, այլ գաղա­փա­րի հիման վրա կառուցված մոտե­ցումնե­րը, այսինքն այն, ինչ առա­ջարկում է Եվրա­դա­շինքը՝ Ի դեմս Լևոն Բարսեղյա­նի։ Հատկանշա­կան է, որ Հայաստա­նի համար պատմա­կան համարվող «դեպի Եվրո­պա ընթացքը» ըստ էության հանրահռչակվել է հենց Գյումրիում ու այսօր Գյումրին նաև հնա­րա­վո­րություն ունի քաղա­քա­ցիա­կան նախա­ձեռնությա­նը օգնել նաև քաղա­քա­կա­նա­պես՝ քվեարկե­լով Եվրա­դա­շինքի թեկնա­ծու Լևոն Բարսեղյա­նի օգտին։
Տեսանյութն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ