23.9 C
Yerevan

Պատե­րազմը Բաքվին Ձեռնտու Չէ

Ամե­նա­մեծ խնդի­րը ԱՄՆ‑ի ու Իսրա­յե­լի կողմից ռազմա­կան գործո­ղություններն են Իրա­նի դեմ, այս տարբե­րա­կը, որքան էլ քիչ հավա­նա­կան է, այնուա­մե­նայնիվ չի կարե­լի բացա­ռել: Բայց Իրանն էլ է հզոր երկիր, ու եթե չլի­ներ այդ գործո­նը, շատ հնա­րա­վոր է, որ վաղուց փորձած լինեին հարձակվել Իրա­նի վրա, բայց այսօր ԱՄՆ‑ի ու Իսրա­յե­լի համար էլ ռիսկա­յին է այդ սցե­նա­րով գնա­լը, իրենք էլ լուրջ խնդիրներ կունե­նան:

Արմեն Վարդանյան

Եթե Ադրբե­ջա­նը գնա լուրջ էսկա­լա­ցիա­յի, ապա խնդիրներ է ունե­նա­լու միջազգա­յին հանրության հետ. Արմեն Վարդանյան

«Մեդիա­լա­բի» հարցե­րին պատասխա­նում է իրա­նա­գետ Արմեն Վարդանյա­նը

– Պարո՛ն Վարդանյան, ինչպե՞ս եք գնա­հա­տում Իրա­նի Իսլա­մա­կան Հանրա­պե­տության արտա­քին գործե­րի նախա­րա­րի այցը Հայաստան, այդ համա­տեքստում Հայաստան-Իրան հարա­բե­րություննե­րը ի՞նչ փուլում են:

– Ընդհա­նուր առմամբ Իրան-Հայաստան հարա­բե­րություննե­րը բավա­կա­նին դրա­կան հունով շարունա­կում են զարգա­նալ, ու կողմե­րի միջև որևէ լուրջ ու տեսա­նե­լի տարա­ձայնություններ չկան: Դատե­լով հայտա­րա­րություննե­րից՝ արտգործնա­խա­րա­րի այցն էլ բավա­կան լավ է անցել, համե­նայնդեպս, և՛ հայկա­կան, և՛ իրա­նա­կան կողմը միայն դրա­կան հայտա­րա­րություններ ու մեսիջներ են հղում այդ այցի հետ կապված: Կարծում եմ, որ հարա­բե­րություններն այս հունով էլ կզարգա­նան, չնա­յած և՛ Հայաստա­նում, և՛ Հայաստա­նից դուրս կան ուժեր, որ փորձում են սեպ խրել հայ-իրա­նա­կան հարա­բե­րություննե­րում, բայց չի ստացվե­լու:

– Իսկ ի՞նչ նպա­տա­կով են անում դա:

– Ամե­նա­տարբեր, որ Հայաստա­նը կտրեն Իրա­նից, որ Հայաստա­նը լիա­կա­տար կախվա­ծության մեջ ընկնի Ռուսաստա­նից և այլն: Այդ քայլերն իրա­կա­նացնողնե­րի նպա­տակներն ավե­լի շատ Ռուսաստա­նից են գալիս, որովհետև մենք տեսնում ենք, որ նույնիսկ եվրո­պա­ցի դիտորդնե­րի մասով որոշ շրջա­նակներ և՛ այստե­ղից, և՛ Ռուսաստա­նից անընդհատ Իրա­նին էլ լարել են Հայաստա­նի դեմ՝ ասե­լով, որ այդ դիտորդնե­րը իբր եկել են Իրա­նի դեմ հետա­խուզություն իրա­կա­նացնե­լու նպա­տա­կով:

Վերջերս, երբ հայտնի դարձավ հայ-ամե­րիկյան զորա­վարժություննե­րի մասին, դա էլ փորձե­ցին ներկա­յացնել, թե իբր Հայաստա­նի տարածքից կարող են Իրա­նի դեմ գործո­ղություններ լինել: Այդ ամենն իհարկե անհե­թե­թություններ են և ունեն կոնկրետ նպա­տակներ՝ լարել Իրա­նի իշխա­նություննե­րին Հայաստա­նի դեմ:

– Իրա­նի արտգործնա­խա­րա­րը նշեց, որ Հարա­վա­յին Կովկա­սում էսկա­լա­ցիա­յի վտանգի մեծա­ցում կա, նկա­տի ունի Ադրբեջանի՞ն, թե՞ ոչ:

– Եթե խոսում է Հարա­վա­յին Կովկա­սի մասին, ավե­լի շատ նկա­տի ունի Ադրբե­ջա­նին, որովհետև այսօր Հարա­վա­յին Կովկասն ապա­կա­յունացնող թիվ մեկ գործո­նը Ադրբե­ջանն է, ապա նաև իր հովա­նա­վորնե­րը, այնպես որ, առա­ջին հերթին նկա­տի ուներ Ադրբե­ջա­նին:

– Ադրբե­ջա­նը, նկա­տի ունե­նա­լով նաև Իրա­նի դիրքո­րո­շումնե­րը, այսօր գնալո՞ւ է ռազմա­կան գործո­ղություննե­րի, թե՞ ոչ:

– Լայնա­ծա­վալ պատե­րազմի չի գնա, ու միայն Իրա­նը չէ զսպող գործոն, այստեղ նաև Արևմուտքի գործո­նը կա, որը պակաս կարև­որ չէ, քան Իրա­նի գործո­նը: Եթե Ադրբե­ջա­նը գնա լուրջ էսկա­լա­ցիա­յի, ապա խնդիրներ է ունե­նա­լու միջազգա­յին հանրության հետ, այդ թվում նաև՝ Արևմուտքի: Ռազմա­կան բախումնե­րի կարող է դիմել, բայց դա ես կապում եմ ոչ թե այսպես կոչված միջանցքի հետ, այլ՝ խաղա­ղության պայմա­նագրի ստո­րագրման գործընթա­ցը վիժեցնե­լու, որովհետև Ալիևն ամեն կերպ ձգտում է խուսա­փել դրա­նից ու տարբեր պատճառնե­րով փորձում է տորպե­դա­հա­րել այդ գործընթա­ցը:

Միջանցքի մասով. Արևմուտքը շատ հստակ մեսիջներ է փոխանցել, որ Հայաստա­նի տարածքում ուժով միջանցք բացե­լու դեպքում Ադրբե­ջա­նը շատ ծանր գին է վճա­րե­լու, ու Ալիևը չի գնա նման արկա­ծախնդրության: Հնա­րա­վոր է, որ սահմա­նա­յին բախումներ լինեն, բայց էլի եմ ասում՝ ոչ թե միջանցք բացե­լու, այլ՝ խաղա­ղության գործընթա­ցը վիժեցնե­լու համար:

– Պարո՛ն Վարդանյան, իսկ Իրա­նի առաջ այսօր ի՞նչ լուրջ խնդիրներ կան, որոնք կարող են ազդել նաև Հայաստա­նի վրա:

– Ամե­նա­մեծ խնդի­րը ԱՄՆ‑ի ու Իսրա­յե­լի կողմից ռազմա­կան գործո­ղություններն են Իրա­նի դեմ, այս տարբե­րա­կը, որքան էլ քիչ հավա­նա­կան է, այնուա­մե­նայնիվ չի կարե­լի բացա­ռել: Բայց Իրանն էլ է հզոր երկիր, ու եթե չլի­ներ այդ գործո­նը, շատ հնա­րա­վոր է, որ վաղուց փորձած լինեին հարձակվել Իրա­նի վրա, բայց այսօր ԱՄՆ‑ի ու Իսրա­յե­լի համար էլ ռիսկա­յին է այդ սցե­նա­րով գնա­լը, իրենք էլ լուրջ խնդիրներ կունե­նան:

Քրիստի­նե Աղա­բեկյան

MediaLab.am

Առնչվող Հոդվածներ