26.8 C
Yerevan

Կեղծ Բարե­պաշտնե­րը

Անկախ մոտի­վա­ցիա­յից եւ հետապնդած մերկանտիլ նպա­տակնե­րից՝ Սարիկ Մինասյա­նը կենցա­ղա­յին ճշմարտություն է ասել, որ ոչ ոք չի կարող հերքել:

Վահրամ Աթա­նեսյան

Կեղծ բարե­պաշտությունն ավե­լի է վտանգա­վոր, քան՝ «ստա­հա­կությունը»
Կեղծ բարե­պաշտությունն ավե­լի է վտանգա­վոր, քան՝ «ստա­հա­կությունը»
Գյումրիի քաղա­քա­պե­տի թեկնա­ծու Սարիկ Մինասյա­նը հեռուստա­բա­նա­վե­ճի ընթացքում ասել է, որ գյումրե­ցի­նե­րը փող էին տալիս, որպեսզի իրենց զավակնե­րին ազա­տեն Լեռնա­յին Ղարա­բա­ղում ծառա­յե­լուց: Ի՞նչ կապ ունի դա Գյումրիում քաղա­քա­յին իշխա­նության ընտրության հետ, ո՞վ է թեմա­յի քննարկումը նախա­ձեռնել, ինչու՞ են մարդիկ գլխա­վո­րից շեղվում՝ այս հարցե­րը պետք է լրջո­րեն մտա­հո­գեն ոչ միայն գյումրե­ցի ընտրողնին, այլեւ Հայաստա­նի հանրությանն առհա­սա­րակ:

Ինչպես ասում են՝ հերթա­կան համա­պե­տա­կան ընտրություննե­րը «քթի տակ» են եւ եթե այդ «հայրե­նա­սի­րա­կան թրենդը» շարունակվի, հանրությունը բախվե­լու է աննա­խա­դեպ ամբո­խա­վա­րության մարտահրա­վե­րին: Իսկ դա Հայաստա­նի համար ճակա­տագրա­կան հետեւանքներ կարող է ունե­նալ:

Կոնկրետ Սարիկ Մինասյա­նի «բացա­հայտման» շուրջ սոցիա­լա­կան մեդիա­յի եւ մի շարք լրատվա­մի­ջոցնե­րի կեղծ բարե­պաշտա­կան արձա­գանքնե­րը վկա­յում են, որ դրանք ավե­լի վտանգա­վոր են, քան՝ իշխող քաղա­քա­կան ուժի ներկա­յա­ցուցչի «ստա­հա­կությունը»: Ինչու՞: Որովհե­տեւ անկախ մոտի­վա­ցիա­յից եւ հետապնդած մերկանտիլ նպա­տակնե­րից՝ Սարիկ Մինասյա­նը կենցա­ղա­յին ճշմարտություն է ասել, որ ոչ ոք չի կարող հերքել: Բայց, որքա­նով հասկացվում է, քաղա­քա­կան որո­շա­կի շրջա­նակներ Սարիկ Մինասյա­նի եւ ՔՊ կուսակցության նկատմամբ իրենց բացա­սա­կան վերա­բերմունքը փորձում են փաթե­թա­վո­րել նրա հայտա­րա­րության դեմ բռնա­տե­ղա­հանված արցախցի­նե­րի «արդա­րա­ցի զայրույթի» քարոզչությամբ:

Կրկնեմ՝ Սարիկ Մինասյա­նը հեռուստա­բա­նա­վե­ճի ընթացքում պետք է կենտրո­նա­նար Գյումրիի օրվա խնդիրնե­րի եւ դրանց լուծման իր ծրագրի վրա, ինչպես վարվեց «Եվրա­դա­շինքի» թեկնա­ծու Լեւոն Բարսեղյա­նը: Սարիկ Մինասյա­նի «թեզը» չափա­զանց խոցե­լի է, քանի որ բացառված չէ՝ գյումրե­ցին այսօր էլ «փող է տալիս, որպեսզի իր զավա­կը Շուռնուխում կամ Վերին Շորժա­յում չծա­ռա­յի»:

Բայց դրա համար նրան «ստա­հակ» անվա­նել, ինչպես իրեն թույլ է տվել ծագումով Արցա­խից լրագրո­ղը, հաստատ չի կարե­լի: Թեկուզ այն պատճա­ռով, որ Ստե­փա­նա­կերտում էլ մարդիկ ամեն ինչ անում էին, որպեսզի իրենց զավակնե­րը երկու տարի ծառա­յե­լով՝ ոչ մի օր մարտա­կան դիրքում չլի­նեն:

Երբ օրենք ընդունվեց, որ նորա­կո­չի­կը պետք է ծառա­յություն անցնի իր բնա­կա­վայրից առնվազն հիսուն կիլո­մետր հեռու գտնվող զորա­մա­սում, Պաշտպա­նության բանա­կի կազմում ստեղծվեց նոր ստո­րա­բա­ժա­նում, որ Ստե­փա­նա­կերտից հաստատ հիսուն կիլո­մետր հեռու չէր, բայց պաշտոնյա­նե­րի, գործա­րարնե­րի, ուժա­յին կառույցնե­րի ղեկա­վարնե­րի զավակնե­րի մեծ մասը «վիճա­կա­հա­նությամբ» հենց այնտեղ էր ծառա­յության անցնում:

Այդ փաստը ոչ ոք չի կարող հերքել, ինչպես եւ այն, որ Հայաստա­նի ազդե­ցիկ մարդկանց զավակնե­րը երբեմն երկու տարվա ծառա­յությունն անցկացնում էին Պաշտպա­նության բանա­կի շտա­բում:

Կարող եմ դեպք վկա­յել, երբ Երեւա­նից բանա­կա­յին ծառա­յության կոչված երի­տա­սարդը երկու տարի աշխա­տել է ԼՂՀ նախա­գա­հի աշխա­տա­կազմում կամ արտա­քին գործե­րի նախա­րա­րությունում: Հիշում եմ պարտա­դիր զինվո­րա­կան ծառա­յության կոչված երի­տա­սարդի, որ աշխա­տում էր հեռուստա­տե­սությունում: Ստե­փա­նա­կերտը նույնիսկ պարտա­դիր զինվո­րա­կան ծառա­յության կոչված՝ Վիճա­կագրա­կան պետա­կան վարչության պետ է տեսել: Եւ Սարիկ Մինասյա­նին «ստա­հակ» անվա­նող լրագրողն այդ մասին հաստատ գիտի, որովհե­տեւ այդ տարի­նե­րին դեռ Ստե­փա­նա­կերտում էր, մի քաղա­քում, որտեղ գաղտնիքներ չկա­յին:

Գյումրիի քաղա­քա­պե­տի ընտրություննե­րի իրա­վի­ճա­կը վտանգա­վոր է նրա­նով, որ «փորձաքննության» տպա­վո­րություն է թողնում: Ոմանք փորձում են Թուրքիա­յից վախեր ներշնչել՝ հիմնա­վո­րե­լու, որ «հավերժ Ռուսաստա­նի հետ ընտրությունն» այլընտրանք չունի, իշխա­նությունը բոլոր «ցավե­րը» հասցեագրում է նախկիննե­րին եւ Լեռնա­յին Ղարա­բա­ղի խնդրին: Այս բախտո­րոշ պահին, թվում է, ընտրության հանդեպ բոլոր սթափ մարդիկ պետք է չափա­զանց պատասխա­նա­տու գտնվեն: Ցավոք, այդպես չէ: Որովհե­տեւ պատասխա­նա­տու ուժե­րը, անհատնե­րը ոչ թե Սարիկ Մինասյա­նին են մերժում (այդ դեպքում նրանք պիտի կանգնեին Լեւոն Բարսեղյա­նի կողքին) այլ կեղծ բարե­պաշտությամբ սատա­րում են, պայմա­նա­կան-ընդհանրա­կան ասած՝ Վարդան Ղուկասյա­նին: Սարիկ Մինասյա­նից Արցա­խի «խոցվա­ծության» քարոզչությունը միայն պատրվակ է:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ