15 C
Yerevan

Արցախյան Շարժման Ինքնասպա­նությունը

1998–2008-ին Հայաստա­նի Հանրա­պե­տության ինքնիշխա­նության ու բանա­կի թուլա­ցումը, անվտանգությունը, տնտե­սությունը, հնա­րա­վոր ամեն ինչ ՌԴ-ին հանձնե­լու քաղա­քա­կա­նությունը՝ խաղա­ղության դիմաց, դե ֆակտո ղարա­բաղյան շարժման հոգե­հանգիստն էր:

Անա­հիտ Ադամյան

Արցախյան շարժման ավարտի մասին վարչա­պետ Փաշինյա­նի հայտա­րա­րությունը կրկին փոթո­րիկ բարձրացրեց հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան դաշտում։ Ընդդի­մա­դիրնե­րը և շատ շարքա­յին քաղա­քա­ցի­ներ վարչա­պե­տի խոսքե­րից դժգոհ մնա­ցին, հատկա­պես ընդդի­մությունը՝ համա­րե­լով, որ Արցախյան շարժման ավարտը հայտա­րա­րե­լը հերթա­կան դավա­ճա­նությունն է Արցա­խի, պայքա­րի ու նրա մասնա­կիցնե­րի նկատմամբ։ «Հանրա­պե­տություն» կուսակցության խորհրդի անդամ Անա­հիտ Ադամյա­նը, արձա­գանքե­լով այդ ամե­նին իր ֆեյսբուքյան էջում անդրա­դարձավ Շարժման, դրա ընթացքի ու ավարտի մասին զրույցնե­րին։ Տիկին Ադմա­յանն իր գրառմամբ հաստա­տեց, որ Շարժումն ավարտվել է, բայց ավարտվել է ոչ թե այն պատճա­ռով, որ քաղա­քա­կան ասյօրվա ղեկա­վա­րությունը դավա­ճան է, այլ ներկա­յացրեց «տասը կրա­կոց», ճակա­տագրա­կան սխալ ու անփություն, որ արվել է Շարժման ուղղությամբ՝ նպաստե­լով, որ Շարժումը ոչ միայն ձախողվի, այլև խեղդվի հետա­գա անարդյունա­վե­տության ու դիմադրության անընկա­լունա­կության հետև­անքով։

Ըստ էության, Շարժման ավարտի մասին պետք է ունե­նալ նաև Նապո­լեոնյան արձա­գանք։ Այսինքն, երբ Բոնա­պարտն իր ժամա­նա­կին հայտա­րա­րեց, որ «հեղա­փո­խությունն ավարտվել է», ցանկա­ցավ ընդգծել, որ այժմ արդեն այդ հեղա­փո­խության բերած արժեքնե­րը և պտուղնե­րը քաղե­լու և իրացնե­լու ժամա­նակն է։ Բայց, եթե Բոնա­պարտը ավե­լի հանգիստ կարող էր խոսել «հեղա­փո­խությունն ավարտե­լու» մասին, քանի որ Ֆրանսիան հեղա­փո­խության ավարտից հետո դարձավ տասնա­պա­տիկ ավե­լի ուժեղ, ապա Հայաստա­նը Շարժման մեկնարկից ու ընթացքից որոշ ժամա­նակ անց ընկավ զարհուրե­լի ձախո­ղումնե­րի մեջ՝ նպաստե­լով Շարժման ինքնաոչնչացմա­նը։

Այսօր, ասե­լով Շարժումն  ավարտվել է, թերևս պետք է ընդունել համա­հայկա­կան ձախո­ղումն այս հարցի վերա­բերյալ և ոչ թե ուրա­նալ Շարժումն ու պայքա­րը, այլ հասկա­նալ այն պատճառնե­րը, որ հանգեցրին Շարժման պարտվո­ղա­կան ավարտին(որովհետև կարե­լի էր այն ավարտել հաղթա­նա­կով), քանի որ այս պահին մենք կարիք ունենք ոչ միայն լիո­վին հասկա­նա­լու մեզ հետ տեղի ունե­ցա­ծը, այլև տեղի ունե­ցո­ղը։ Ուզենք, թե ոչ, անհա­տա­պես դավա­ճան հռչա­կենք ՀՀ ոչ առաջնորդի­նե­րից որևէ մեկին կամ բոլո­րին, մնում է այն փաստը, որ հայ ժողո­վուրդը ձախո­ղել է։ Ձախո­ղել է քաղա­քա­կան, տնտե­սա­կան, ռազմա­կան, գաղա­փա­րա­կան առումով։ Ձախո­ղել է այնպես, որ Շարժման սկզբում գոյություն ունե­ցած իրա­կան «Միա­ցում» գաղա­փա­րը աննկատ մի կողմ է դրվել ու դարձել լրիվ ուրիշ բան։ Մենք հավա­նա­բար չենք էլ նկա­տել, թե ինչպես է Շարժումը ընթացքի ժամա­նակ հափշտակվել, վերաձև­ա­կերպվել որպես Արցա­խի անկա­խություն կամ ստա­տուս քվո­յի անկա­յունություն, չենք նկա­տել, թե ինչպես է Շարժման հետև­անքով ազա­տագրված Արցա­խը դարձել աշխարհա­քա­ղա­քա­կան շահարկումնե­րի և ներքին մանր, գրպա­նա­յին շահե­րի արդա­րացման առարկա։ Մենք ձախո­ղել ենք Շարժումը և այս այսօր ավարտված է։ Բայց ավարտված, չի նշա­նա­կում մոռացված կամ ուրացված։ Ընդհա­կա­ռա­կը, Շարժումը նախ ծագել է որպես գաղա­փար և ապա իրացվել ու հաղթել։ Մեր պարտքն է հասկա­նալ հաղթա­նա­կը ու դրան հաջորդող այս սխալնե­րը,  որը որպես հանրություն արել ենք։ Եթե նույնիսկ ՀՀ առաջնորդնե­րը դավա­ճա­նել են, եղել են գործա­կալ, ապա հանրությունը, որ ստեղծեց ու կերտեց Շարժումը պիտի բնազդով զգար, որ ինչ որ բան այն չէ, որ Հայաստա­նը շեղվել է իր ուղուց, որ «Միա­ցումը» դարձել է տարանջա­տող գործիք մեր ու օտա­րերկրյա բորե­նի­նե­րի ձեռքում, որ Շարժումը ինքնասպան է լինում մեր աչքի առաջ։

Այսօր Շարժումը ավարտված է, որովհետև մենք այն դանդաղ ավարտե­ցինք անցնող տասնամյակնե­րի ընթացքում՝ այդպես էլ ուշքի չգա­լով ու չհասսկա­նա­լով ունե­ցած հաղթա­նա­կի նշա­նա­կությունը և ապա­գա­յում սպասվող պարտության պատճառնե­րը։ Ապա­գա, որը կարե­լի էր փոխել։ Բայց այսօր մենք ունենք այն, ինչ ունենք և Արցա­խի ու Հայաստա­նի ապա­գա­յին վերա­բե­րող ցանկա­ցած ծրա­գիր պետք է լինի այնքան կատարյալ, ինչքան Շարժումն էր իր սկզբում՝ նոր ու իրա­կան հաղթա­նակ տանե­լու և այն պահե­լու համար։

Մեր Ուղին

Անա­հիտ Ադամյա­նի գրա­ռումը՝

Պատմությունը երբեք չի ավարտվում մեր ոտնա­հետքե­րով… …88-ականնե­րի սերնդից չկա մեկը, ում համար սակրալ չլի­նի Ազա­տության հրա­պա­րա­կը, ով երբևէ կմո­ռա­նա շեփո­րի սարսուռն ու այն միասնա­կան շնչա­ռությունը, որով շնչում էր ու ապրում էր ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՐ ՀՐԱՊԱՐԱԿԸ: Եվ, այնուա­մե­նայնիվ, ղարա­բաղյան շարժումն ԱՎԱՐՏՎԵԼ Է: 

1.Ղարաբաղյան շարժման վրա առա­ջին կրա­կո­ցը 1994-ին հրա­դա­դար, ոչ թե կապի­տուլյա­ցիա­յի ակտ ստո­րագրելն էր՝ ակնհայտո­րեն Ռուսաստա­նի պահանջով: 

2. Երկրորդ կրա­կո­ցը Լևոն Տեր-Պետրոսյա­նի կամքով ԼՂՀ նախա­գահ Ռոբերտ Քոչարյա­նին ՀՀ վարչա­պետ  նշա­նա­կելն էր՝ չի բացառվում դարձյալ Ռուսաստա­նի թելադրանքով: 

3.Ամենադիպուկ կրա­կո­ցը 1989‑ի դեկտեմբե­րի 1‑ի ՀԽՍՀ Գերա­գույն խորհրդի և ԼՂ ազգա­յին խորհրդի՝ ՀԽՍՀ‑ի ԼՂ‑ի վերա­միա­վորման որո­շումը չկա­տա­րելն էր: Պատե­րազմ, միևնույն է, եղավ: Պատե­րազմում հաղթե­լուց հետո որոշման չկա­տա­րումը առայսօր բացատրություն չունի… Թեպետ բանակցություննե­րի ողջ պատմությունը հստակ հասցեա­տեր ուրվագծում է… 

4.1999‑ի հոկտեմբե­րի 27‑ը կրա­կոց էր ոչ միայն Հայաստա­նի, այլև Լեռնա­յին Ղարա­բա­ղի ու ղարա­բաղյան շարժման վրա՝ հարցի լուծման տեսա­կե­տից… 

5.Սպանիչ կրա­կոց էր Լեռնա­յին Ղարա­բա­ղը բանակցություննե­րից դուրս բերե­լու Ռոբերտ Քոչարյա­նի որո­շումը:

6.1998–2008-ին Հայաստա­նի Հանրա­պե­տության ինքնիշխա­նության ու բանա­կի թուլա­ցումը, անվտանգությունը, տնտե­սությունը, հնա­րա­վոր ամեն ինչ ՌԴ-ին հանձնե­լու քաղա­քա­կա­նությունը՝ խաղա­ղության դիմաց, դե ֆակտո ղարա­բաղյան շարժման հոգե­հանգիստն էր: 

7.Ստատուս քվո­յի հավերժությա­նը հավա­տա­լը, աշխարհա­քա­ղա­քա­կան զարգա­ցումնե­րը անտե­սե­լը, Ադրբե­ջա­նի սպա­ռա­զինման ու տնտե­սա­կան զարգացման հաշվին տարա­ծաշրջա­նում ուժե­րի հավա­սա­րակշռության փոփո­խությունը ի վնաս Հայաստա­նի չարձա­նագրե­լը ու վիճա­կը փոխե­լու քայլեր չձեռնարկե­լը արդեն ղարա­բաղյան շարժման հուղարկա­վո­րությունն էր, որի վերջին հարվա­ծը 2013‑ի սեպտեմբե­րի 3‑ին ԵՄ ասո­ցացման համա­ձայնագրից հրա­ժարվե­լով՝ Մաքսա­յին միություն մտնե­լու Սերժ Սարգսյա­նի որո­շումն էր՝ իբր հանուն անվտանգության ու Ղարա­բա­ղում պատե­րազմ չլի­նե­լու: Պատասխա­նը 2016‑ի քառօրյան էր: Նկա­տի ունե­ցեք, որ ԵՄ-Ադրբե­ջան ասո­ցացման համա­ձայնա­գի­րը՝ տնտե­սա­կան հատվա­ծի համա­ձայնե­ցումից հետո չէր ստո­րագրվում, որովհետև ԵՄ‑ն չէր ճանա­չում Ադրբե­ջա­նի տարածքա­յին ամբողջա­կա­նությունը… 

8.2020‑ի պատե­րազմն ու 2023‑ի Լեռնա­յին Ղարա­բա­ղի հայա­թա­փումը արդեն աֆտերշո­կեր էին քաղա­քա­կան երկրա­շարժի, որ սկսվել էր 1999-ից… 

9.Հայաստանը կորցրեց զարգացման հնա­րա­վո­րություննե­րի լավա­գույն 20 տարի­նե­րը՝ սխալ որո­շում կայացնե­լով՝ ապա­վի­նե­լով միմիայն մեկ երկրի պաշտպա­նությա­նը: ՀԱՊԿ-ով, ԵԱՏՄ-ով չկաշկանդված Ադրբե­ջա­նի համար այդ 20 տարի­նե­րը ՆԱՏՕ‑ի, ԵՄ‑ի, ԱՄՆ‑ի հետ հարա­բե­րություննե­րի զարգացման, հետև­ա­բար՝ քաղա­քա­կան կշռի ու գլխա­վո­րը՝ տնտե­սության զարգացման, բանա­կի որա­կա­կան փոփո­խության ու հզո­րացման ժամա­նակ էին՝ ունե­նա­լով Թուրքիա­յի պես դաշնա­կից, մինչդեռ Հայաստա­նի դաշնա­կի­ցը վաղուց արդեն Թուրքիա­յի ու Ադրբե­ջա­նի հետ շահե­րի համընկնումով՝ փոխել էր քաղա­քա­կա­նությունը: Եվ դա չտեսնե­լու տալու գինը ոչ միայն ղարա­բաղյան շարժումը, Ղարա­բա­ղը ու Հայաստա­նը կրա­կի տակ դնել էր: 

10.Ղարաբաղյան շարժման վախճանն արձա­նագրել հուզա­կան դաշտում անհնար է, իրա­կան գետնի վրա՝ փաստ: 

Հ.Գ. Նշանակու՞մ է, որ պատմությունն ավարտվեց: Բացարձա­կա­պես ոչ՝ ղարա­բաղյան շարժումը վերջա­ցել է, ի՞նչ է խանգա­րում արցախյան շարժմա­նը՝ բոլոր սխալնե­րը հաշվի առնե­լով, ստեղծված վիճա­կի զարգա­ցումնե­րը գնա­հա­տե­լով, Հայաստա­նի Հանրա­պե­տությունը առանցք ունե­նա­լով՝ իր դիմադրունա­կությամբ, ինքնիշխա­նության հզո­րացմամբ, տնտե­սության զարգացմամբ ու բանա­կի՝ 6‑րդ սերնդի պատե­րազմնե­րին բնո­րոշ ռազմարվեստով և զինա­տե­սակնե­րով ապա­հո­վե­լով: Ղարա­բաղյան շարժման ինքնասպա­նության գլխա­վոր պատճա­ռը փաստն էր, որ երկու պետություննե­րի համար առանցքում միշտ Ղարա­բաղն էր, մինչդեռ ՀԱՅԱՍՏԱՆԸ պետք է լիներ… Պատմությունը երբեք չի ավարտվում մեր ոտնա­հետքե­րով… Ֆուկույա­ման վկա՝ պատմությունը վախճան չունի…

Աղբյուրը՝ Facebook

Առնչվող Հոդվածներ