15 C
Yerevan

Քաղա­քա­կան Դաշտի Մարտահրա­վերնե­րը

ՔՊ‑ն դադա­րում է լինել «փոքր մարդու» կուսակցություն, և դառնում պետա­կան ապա­րա­տի և խոշոր բիզնե­սի շահե­րը սպա­սարկող կուսակցություն։ ՔՊ կողմից արվող շատ քայլեր (եկա­մուտնե­րի հայտա­րա­րագրում, փոքր ու միջին բիզնե­սի հարկե­րի ավե­լա­ցում, աղբա­հա­նության վճարներ, և այլն) ավե­լացնում են քաղա­քա­ցու պարտա­կա­նություննե­րը և ընդլայնում պետության լիա­զո­րություննե­րը։

Միքա­յել Զոլյան

Հնա­րա­վո­րինս փորձում եմ խուսա­փել ֆեյսբուքում ինչ-որ բան գրե­լուց, երկու պատճա­ռով։ Նախ որովհետև այստեղ շատ են ոչ-ադեկվատ տոքսիկ մարդիկ, ովքեր հիմար քոմենթներ են գրում։ Երկրորդ, որովհետև չեմ ուզում, որ լրագրողնե­րը հիշեն իմ գոյության մասին և կանչեն հարցազրույցնե­րի, ու իմ գործե­րից ինձ կտրեն։
Այնուա­մե­նայնիվ, Գյումրիի ընտրություննե­րի մասին չեմ կարող չգրել։ Նախ, լավի մասին, որն այնքան էլ շատ չէ, բայց կա։
1․ Ընդհա­նուր առմամբ, որոշ միջա­դե­պե­րը չհաշված, Գյումրիի ընտրությունը ցույց տվեց, որ Հայաստա­նում կա իրա­կան ժողովրդա­վա­րություն։
2․ Առա­ջին անգամ Երև­ա­նից դուրս տեղի ունե­ցող ՏԻՄ ընտրությունը հայտնվեց ամբողջ երկրի ուշադրության կենտրո­նում։ Սա կարև­որ ցուցիչ է։ Այդպես լինում է շատ թե քիչ ժողովրդա­վա­րա­կան երկրնե­րում։ Կարծում եմ, ակնհայտ է, որ, օրի­նակ, Գյանջա­յի կամ Գոմե­լի ընտրություննե­րի վրա բոլո­րը թքած ունեն։
3․ Շնորհա­կա­լություն Լևոն Բարսեղյա­նին՝ նրա խիզա­խության համար։ Նա շատ է տարբերվում մեր քաղհա­սա­րա­կության զգա­լի մասից, որն ամբողջ օրը հայհո­յում է Նիկո­լին, բայց ինքը քաղա­քա­կա­նության մեջ չի մտնում և այլընտրանք չի առա­ջարկում։ Լևո­նը ցույց տվեց, որ ոչ թե պարզա­պես խոսում է, այլ պատրաստ է գնալ ռիսկի և մտնել խաղի մեջ։ Այն, որ նա պարտվեց, իրեն որևէ ձևով չի նսե­մացնում, քանի որ նա արեց այն, ինչ կարող էր։

Հիմա բացա­սա­կա­նի մասին, որը շատ ավե­լի շատ է։ Իհարկե, ողբերգություն սարքել պետք չի, բայց սա լուրջ ազդանշան է։ Մի կողմից կառավարության/ՔՊ‑ի, մյուս կողմից՝ քաղհասարակության/մտավորականության համար։ Եթե հետև­ություններ չարվեն, մեծ հավա­նա­կա­նություն կա, որ հաջորդ ընտրություննե­րի արդյունքում հաղթա­նակ կտա­նի գողա­կաննե­րի, օլի­գարխնե­րի և ռուսա­մետնե­րի դաշինքը։ Դրա հետև­անքնե­րը, կարծում եմ, ակնհայտ են՝ լավա­գույն դեպքում ժամա­նա­կի և հնա­րա­վո­րություննե­րի կորուստ, վատա­գույն դեպքում՝ Հայաստա­նի վերա­ցում որպես անկախ պետություն։

Սկսենք ՔՊ-ից։ ՔՊ‑ն դադա­րում է լինել «փոքր մարդու» կուսակցություն, և դառնում պետա­կան ապա­րա­տի և խոշոր բիզնե­սի շահե­րը սպա­սարկող կուսակցություն։ ՔՊ կողմից արվող շատ քայլեր (եկա­մուտնե­րի հայտա­րա­րագրում, փոքր ու միջին բիզնե­սի հարկե­րի ավե­լա­ցում, աղբա­հա­նության վճարներ, և այլն) ավե­լացնում են քաղա­քա­ցու պարտա­կա­նություննե­րը և ընդլայնում պետության լիա­զո­րություննե­րը։ ՔՊ‑ն բավա­րար ուշադրություն չի դարձնում սոցիա­լա­կան խնդիրնե­րին։ Կառա­վա­րությա­նը թվում է, որ եթե կա տնտե­սա­կան աճ, դա ավտո­մատ կհանգեցնի նրան, որ մարդիկ ավե­լի լավ ապրեն։ Բայց դա այդպես չէ։ Այո, ոմանք օգտվում են տնտե­սա­կան աճի արդյունքնե­րից, բայց շատե­րի կյանքն ավե­լի է բարդա­նում։ Հարցրե՛ք Երև­ա­նում վարձով ապրող մարդկանց, կամ փակված փոքր բիզնեսնե­րի սեփա­կա­նա­տե­րե­րին։ Ավե­լին, երբ կոնֆլիկտ է տեղի ունե­նում «փոքր մարդու» և պետա­կան ապա­րա­տի կամ բիզնե­սի միջև, ՔՊ‑ն այլևս չի պաշտպա­նում «փոքր մարդուն»։ Երբ ոստի­կաննե­րը մարդ են ծեծում կամ ակումբ են փակում, ՔՊ‑ն ասում է լավ են արել, գործա­րա­նում գործա­դուլ է լինում, ՔՊ‑ն ասում է օտար ուժերն են կազմա­կերպել, և այլն։ Եվ «փոքր մարդը» լավա­գույն դեպքում հիասթափվում է ՔՊ-ից, վատա­գույն դեպքում սկսում է պաշտպա­նություն փնտրել Վարդան Ղուկասյա­նից (մեկից կամ մյուսից)։
Հիմա՝ քաղհասարակության/մտավորականության մասին։ Այս խավի զգա­լի մասը այնքան է հիասթափվել ՔՊ-ից, որ մարդիկ առաջնորդվում են «ով ուզում է լինի, միայն թե Նիկո­լը չլի­նի»։ Գյումրիի ընտրություննե­րը ցույց տվե­ցին, թե ովքեր են այն մարդիկ, ովքեր իշխա­նության կգան ՔՊ‑ի պարտության դեպքում։ Սա, իհարկե, չի նշա­նա­կում, որ պետք է բոլո­րը սկսեն փառա­բա­նել Նիկո­լին, բայց երևի արժե, որ փորձեն իրենց քննա­դա­տությունը դարձնել ավե­լի բալանսա­վորված, թիրա­խա­յին և կոնստրուկտիվ։ Երբ քաղհա­սա­րա­կության և մտա­վո­րա­կա­նության զգա­լի մասը կրկնում է ծայրա­հե­ղա­կան ընդդի­մության նարա­տիվնե­րը, դա ունի երկու բացա­սա­կան հետև­անք։ Նախ դրա­նով արժեզրկվում են ոչ միայն ՔՊ-ին, այլև հեղա­փո­խությունը, ժողովրդա­վա­րությունը, մարդու իրա­վունքնե­րը և նմա­նա­տիպ վեհ արժեքներ։ Երկրորդ, շատ քիչ հավա­նա­կան է, որ ՔՊ‑ն պատրաստ լինի ընկա­լել այնպի­սի քննա­դա­տություն որը համեմված է քֆուրնե­րով և դավա­ճա­նության մեղադրանքնե­րով։ Իսկ, երբ պայմա­նա­կան Վարդան Ղուկասյա­նի կուսակցությունը գա իշխա­նության, նրանք տարբե­րություն չեն դնե­լու «նիկո­լա­կաննե­րի» և «սոռո­սա­կաննե­րի» միջև։ Բոլորս էլ նույն բանտախցե­րում ենք նստե­լու։
ՀԳ․ ես հասկա­նում եմ, որ յուրա­քանչյուր ՏԻՄ ընտրություն ունի իր առանձնա­հատկություննե­րը, և Գյումրիի արդյունքը մասամբ դրա հետև­անք էր։ Բայց, այն ինչ ես ասում եմ, միտումներ են, որոնք ես վաղուց եմ նկա­տել, պարզա­պես Գյումրիում ավե­լի վառ արտա­հայտվե­ցին։

Առնչվող Հոդվածներ