26.8 C
Yerevan

Իսրայել֊Թուրքիա Գզվռտո­ցը

Եթե մինչեւ վերջերս կարե­լի էր հավատ ընծա­յել վարկա­ծին, որ իրա­կա­նում թուրք-իսրա­յե­լա­կան «հակա­սություններ չկան, Էրդո­ղա­նը գործնա­կա­նում հակաիսրա­յե­լա­կան ոչինչ չի ձեռնարկում», ապա «սիո­նիստա­կան Իսրա­յե­լը կործանված տեսնե­լու» հրա­պա­րա­կա­յին ցանկությունից հետո Էրդո­ղա­նը ետդարձի ճանա­պարհ չունի:

Վահրամ Աթա­նեսյան

Իսկ Իսրա­յե­լը եւ Թուրքիան «պատե­րազմի շեմին են»
Իսկ Իսրա­յե­լը եւ Թուրքիան «պատե­րազմի շեմին են»
Հայաստանյան փորձա­գի­տա­կան որո­շա­կի շրջա­նակներ վերջին մի քանի օրե­րին տեսլա­կան են ներշնչում, որ «Թուրքիան, Միացյալ Նահանգնե­րը եւ Իսրա­յե­լը պատրաստվում են Ադրբե­ջա­նը դարձնել Իրա­նի դեմ հարվածնե­րի հենա­կետ»: Թե ի՞նչ նպա­տակ է հետապնդում այս բացա­հայտ քարոզչա­կան թեզը, հասկա­նա­լի է. հանրությա­նը ներշնչվում է, որ «բարե­կամ Իրա­նի դեմ դավադրություն է նախա­պատրաստվում, որի շրջա­նակնե­րում Ադրբե­ջա­նը կօգտա­գործի պատեհ առի­թը եւ Սյունի­քում կգնա էսկա­լա­ցիա­յի»:

Ոչ ոք, իհարկե, Ադրբե­ջա­նի նման մտադրություննե­րը վստա­հա­բար բացա­ռել չի կարող: Խնդիրն այն է, թե որքանո՞վ է իրա­տե­սա­կան այսպես կոչված «հակաի­րա­նա­կան կոա­լի­ցիա­յում Իսրա­յե­լի եւ Թուրքիա­յի միասնա­կան ներկա­յությունը»:

Իսրա­յե­լի վարչա­պե­տի գրա­սենյա­կի տարա­ծած պաշտո­նա­կան հաղորդագրության համա­ձայն՝ մարտի 31-ին վարչա­պետ Բենիա­մին Նաթանյա­հուն հատուկ ծառա­յություննե­րի ղեկա­վարնե­րի հետ խորհրդակցություն կանցկացնի՝ օրա­կարգում ունե­նա­լում «Սիրիա­յում Թուրքիա­յի ազդե­ցության» հարցը:

Անցած շաբաթ Իսրա­յե­լի ռազմաօ­դա­յին ուժե­րը Սիրիա­յի հարավ-արեւմտյան տարածքնե­րում մի քանի ռազմա­կան թիրախներ են խոցել, այդ թվում՝ երկու օդա­նա­վա­կա­յան, ինչպես նաեւ սիրիա­կան բանա­կի սպա­յա­կան զորա­նոց: Ըստ վստա­հե­լի աղբյուրնե­րի, մոտ ապա­գա­յում այդ օդա­նա­վա­կա­յաննե­րը եւ ռազմա­կան նշա­նա­կության այլ ենթա­կա­ռուցվածքներ պետք է տրա­մադրվեին Թուրքիա­յին՝ ռազմա­հե­նա­կա­յաններ ստեղծե­լու նպա­տա­կով:

Կարե­լի է վստա­հա­բար ասել, որ Իսրա­յե­լը Սիրիա­յի տարածքում փաստա­ցի թուրքա­կան ռազմա­կան օբյեկտներ է խոցել: Մարտի 30-ին, Ռամա­դա­նի պահքի ավարտի կապակցությամբ «գոհունա­կության աղոթքից» հետո Թուրքիա­յի նախա­գահ Էրդո­ղանն անդրա­դարձել է Պաղեստի­նի խնդրին եւ Երկնա­յի­նից խնդրել, որպեսզի «կործա­նի սիո­նիստա­կան Իսրա­յե­լը»:

Եթե մինչեւ վերջերս կարե­լի էր հավատ ընծա­յել վարկա­ծին, որ իրա­կա­նում թուրք-իսրա­յե­լա­կան «հակա­սություններ չկան, Էրդո­ղա­նը գործնա­կա­նում հակաիսրա­յե­լա­կան ոչինչ չի ձեռնարկում», ապա «սիո­նիստա­կան Իսրա­յե­լը կործանված տեսնե­լու» հրա­պա­րա­կա­յին ցանկությունից հետո Էրդո­ղա­նը ետդարձի ճանա­պարհ չունի:

Ինչու՞: Որովհե­տեւ Թուրքիա­յում բողո­քի զանգվա­ծա­յին ցույցեր են, ընդդի­մա­դիր Ժողովրդա-հանրա­պե­տա­կան կուսակցությունը դրել է նախա­գա­հա­կան արտա­հերթ ընտրություններ անցկացնե­լու պահանջ, իսկ իշխող «Արդա­րություն եւ զարգա­ցում» կուսակցության ընտրա­զանգվա­ծի գերակշիռ մեծա­մասնություն են կազմում ծայրա­հեղ ազգայնա­կաննե­րը եւ իսլա­մա­կաննե­րը:

Իսրա­յե­լի հետ հակա­սություննե­րը հասցնե­լով բարձա­կե­տին՝ Էրդո­ղա­նը Թուրքիա­յում բարձրացնում է ազգայնա­կա­նության նոր ալիք, համախմբում իր ընտրա­զանգվա­ծը: Անշուշտ, մեծ է նաեւ Սիրիա­յում ազդե­ցության նշա­նա­կությունը: Այս դեպքում, հավա­նա­բար, Թուրքիան կդի­մի Ռուսաստա­նի օգնությա­նը, որպեսզի երկուսով ստանձնեն արա­բա­կան այդ երկրի «պահնորդությունը»:

Թուրք-իսրա­յե­լա­կան բախում կլի­նի՞: Իրա­վի­ճա­կը, հավա­նա­բար, չի հասնի Սիրիա­յում ուղղա­կի թուրք-իսրա­յե­լա­կան առճա­կատման, բայց պրոքսի պատե­րազմ հնա­րա­վոր է: Նման դեպքում գրե­թե բացառված է, որ Թուրքիան միա­նա Իրա­նի դեմ իսրա­յե­լա-ամե­րիկյան կոա­լի­ցիա­յին, եթե անգամ հարցը հասնի Թեհրա­նի դեմ ուժի կիրառմա­նը: Թուրքիան եւ Իրանն, իհարկե, ամե­նեւին էլ «կաթնեղբայր» չեն: Բայց այս փուլում Էրդո­ղա­նը համաիսլա­մա­կան համե­րաշխության առա­ջա­տար է եւ այդ դերը չի զիջի, քանի դեռ Միացյալ Նահանգնե­րից Մերձա­վոր Արեւելքում «պահնորդության իրա­վունք» չի ստա­ցել:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ