26.8 C
Yerevan

Ադրբե­ջա­նին Խաղա­ղություն Պետք Չէ

Ալիևը ներսում ավե­լի է խորացնում հայատյա­ցության քարո­զը ու նոր ագրե­սիա­յի հիմքեր է նախա­պատրաստում բազմա­շերտ առումով՝ և՛ տեղե­կատվա­կան, և՛ քաղա­քա­կան, և՛ դիվա­նա­գի­տա­կան, և՛ հանրակրթա­կան դպրոցնե­րից սկսած: Սրա հետ մեկտեղ ձերբա­կա­լում է այն մարդկանց, որոնք խոսում են խաղա­ղության կամ բարիդրա­ցիության մասին:

Տաթև­իկ Հայրա­պետյան

Ադրբե­ջա­նում ձերբա­կա­լում են այն մարդկանց, որոնք խոսում են խաղա­ղության կամ բարիդրա­ցիության մասին. Տաթև­իկ Հայրա­պետյան

«Մեդիա­լա­բի» հարցե­րին պատասխա­նում է պատմա­կան գիտություննե­րի թեկնա­ծու, ադրբե­ջա­նա­գետ Տաթև­իկ Հայրա­պետյա­նը

– Տիկի՛ն Հայրա­պետյան, պաշտպա­նության նախա­րա­րությունից հայտա­րա­րում են, որ Ադրբե­ջա­նի ԶՈՒ‑ն կրակ է բացել Սյունի­քի մարզի Խնա­ծախ բնա­կա­վայրի ուղղությամբ, վնասվել է բնա­կե­լի տուն: Ադրբե­ջա­նից էլ շարունա­կում են հնչել հայտա­րա­րություններ առ այն, որ ՀՀ‑ն անպայման պետք է փոխի Սահմա­նադրությունը: Տեղի ունե­ցող զարգա­ցումներն ինչպե՞ս եք գնա­հա­տում հատկա­պես այն համա­տեքստում, որ կողմե­րը համա­ձայնեցրել են խաղա­ղության պայմա­նագրի տեքստը:

– Իրա­կա­նում, որո­շա­կի դադա­րից հետո, որը, կարծում եմ, պայմա­նա­վորված էր այս ընթացքում Նովրուզի տոնե­րով ու նաև միջազգա­յին դերա­կա­տարնե­րի կողմից եկող ազդակնե­րով, ադրբե­ջա­նա­կան ագրե­սիվ ապա­տե­ղե­կատվա­կան արշա­վում փոքր-ինչ դադար էր նկատվում, բայց երեկվա­նից սկսած կրկին ակտի­վա­ցել են ապա­տե­ղե­կատվության տարածման գործում:

Ըստ էության, մեր պաշտպա­նության նախա­րա­րությունն էլ որո­շել է այլևս չկոծկել այդ կրա­կոցնե­րը կամ առնվազն ինչ-որ չափով ներկա­յացնել իրադրությունը: Առհա­սա­րակ ՊՆ‑ն բավա­կա­նին բարդ իրա­վի­ճա­կում է հայտնվել, որովհետև քաղա­քա­կան ղեկա­վա­րությունը փորձում է ստեղծել պատրանք, թե իբր Ադրբե­ջա­նի հետ խաղա­ղությունը մոտ է, բայց կան բավա­կա­նին ծանր իրո­ղություններ, որոնք հնա­րա­վոր չէ անտե­սել:

Ինչ վերա­բե­րում է պայմա­նագրի բովանդա­կության համա­ձայնեցմա­նը, ապա այդտեղ համա­ձայնեցման խնդիր ընդհանրա­պես չկա, որովհետև ադրբե­ջա­նա­կան կողմի ներկա­յացրած պահանջնե­րը հայկա­կան կողմն ընդունել է միա­կողմա­նիո­րեն, երևի հույսով, որ կարող են ինչ-որ թղթի ստո­րագրման հասնել, բայց դա չի եղել, որովհետև բազմիցս եմ նշել, որ Ադրբե­ջանն այս գործընթա­ցում ստա­նում է մաքսի­մալ արդյունք, Ալիևը ոչ մի կերպ շահագրգռված չէ Հայաստա­նի հետ պայմա­նագրի ստո­րագրմամբ թեկուզ այն պարզ պատճա­ռով, որ Նիկոլ Փաշինյա­նը Ադրբե­ջա­նին զիջում է մեզ համար չափա­զանց կենսա­կան խաղա­քարտեր, որոնց մասին արդեն բազմիցս խոսել ենք:

Դրա հետ մեկտեղ, ակնհայտ է, որ ոչ գրա­վոր, բայց բանա­վոր համա­ձայնություն են տվել Մինսկի խմբի լուծարմա­նը ու Սահմա­նադրության փոփո­խության պահանջին: Բայց Ադրբե­ջա­նը շատ ջանա­սի­րա­բար ապա­ցուցում է իր զավթո­ղա­կան նպա­տակնե­րը Հայաստա­նի նկատմամբ, ու եթե Փաշինյա­նը չի ուզում հաշվի առնել դա, Ադրբե­ջանն առանձնա­պես մեղա­վոր չէ այդ հարցում:

– Ստացվում է, որ Ադրբե­ջա­նը խաղա­ղություն չի՞ ուզում:

– Իսկ խաղա­ղությունն Ադրբե­ջա­նի ինչի՞ն է պետք, ինչ ուզում՝ այն էլ ստա­նում է Նիկոլ Փաշինյա­նի իշխա­նության շնորհիվ: Այսօր Ադրբե­ջա­նը փաստա­ցի որևէ պատասխա­նատվության չի ենթարկվում ԼՂ-ում կատա­րած հանցա­գործություննե­րի, հայատյա­ցության քարո­զի համար և այլն: Այդ փաստարկնե­րը կարե­լի է ուղղել Ադրբե­ջա­նի դեմ ու հենց դրանցով զսպել նրան, բայց այդ ամե­նը չի արվում, ճիշտ հակա­ռա­կը՝ իրա­կա­նացվում է Ալիևի սրբա­գործման քաղա­քա­կա­նություն:

– ՀՀ իշխա­նությունը մշտա­պես հայտա­րա­րել է, որ անկախ Ադրբե­ջա­նի սադրանքնե­րից՝ իրենք հստակ գնում են խաղա­ղություն հաստա­տե­լու ճանա­պարհով, Ադրբե­ջա­նի իշխա­նությունը և՞ս իր քաղա­քա­ցի­նե­րին պատրաստում է խաղա­ղության, նման հայտա­րա­րություններ անո՞ւմ է:

– Ալիևի ամե­նա­վերջին ելույթնե­րից մեկը, երբ նա 15-րոպեա­նոց ելույթում տասնմեկ անգամ հայ ժողովրդին կոչում է թշնա­մի, ու հենց այդ «Արևմտյան Ադրբե­ջան» կեղծ կոնցեպտը վառ ապա­ցույցն է այն բանի, որ Ադրբե­ջա­նը շահագրգռված չէ խաղա­ղության գնա­լու: Այս մասին պարբե­րա­բար խոսում են ու մի քանի մակարդակնե­րով՝ բացի քարոզչա­կան, քաղա­քա­կան քոնթենտից, 44-օրյա պատե­րազմից հետո նաև ամբողջությամբ փոխվել են հանրակրթա­կան դպրո­ցա­կան դասագրքե­րը, որտեղ Հայաստա­նի ամբողջ տարածքը ներկա­յացվում է Ադրբե­ջա­նի «պատմա­կան» տարածք: Բացի այս՝ անցած տարվա­նից ավե­լի ինտենսիվ կերպով ձերբա­կալվել են այն բոլոր ակտի­վիստնե­րը, որոնց թվում հայտնի Բահրուզ Սահմա­դով կար, որը մեղադրվում է հենց լրտե­սության ու հայե­րի օգտին աշխա­տե­լու համար:

Ադրբե­ջա­նում ընդդի­մա­դիրնե­րին ասո­ցացնում են հայե­րի օգտին աշխա­տող մարդկանց հետ, Ալիևը, ինչպես ասում են՝ մի գնդա­կով երկու նապաստակ է որսում՝ հայատյա­ցության քարոզն է շարունա­կում, որն իր քաղա­քա­կան կարև­որ հենա­րաննե­րից մեկն է, համ էլ պայքա­րում է ընդդի­մա­դիրնե­րի դեմ՝ նրանց պիտա­կա­վո­րե­լով որպես հայե­րի հետ համա­գործակցող լրտեսներ: Սրա հետ մեկտեղ արգե­լում է խաղա­ղության, հաշտեցման, բարիդրա­ցիության որևէ դիսկուրս:

Այս ամե­նը ցույց է տալիս, որ Ադրբե­ջա­նը երկա­րա­ժամկետ առումով միայն զավթո­ղա­կան ծրագրեր է մշա­կում: Ալիևը ներսում ավե­լի է խորացնում հայատյա­ցության քարո­զը ու նոր ագրե­սիա­յի հիմքեր է նախա­պատրաստում բազմա­շերտ առումով՝ և՛ տեղե­կատվա­կան, և՛ քաղա­քա­կան, և՛ դիվա­նա­գի­տա­կան, և՛ հանրակրթա­կան դպրոցնե­րից սկսած: Սրա հետ մեկտեղ ձերբա­կա­լում է այն մարդկանց, որոնք խոսում են խաղա­ղության կամ բարիդրա­ցիության մասին:

Վերջերս Ադրբե­ջա­նի գլխա­վոր դատա­խա­զությունը շատ ուշագրավ հայտա­րա­րություն տարա­ծեց, ըստ որի իրենք նաև փորձե­լու են բերման ենթարկել երկրից դուրս գտնվող այն ակտի­վիստնե­րին, որոնք փաստա­ցի խոսում են իշխա­նության դեմ, նրանցից ոմանք նաև նույն ղարա­բաղյան կամ այլ հարցե­րում փորձել են ավե­լի կառուցո­ղա­կան դիրքե­րից հանդես գալ:

Քրիստի­նե Աղա­բեկյան

MediaLab.am

Առնչվող Հոդվածներ