13.5 C
Yerevan

Հրաչ Չլի­լինկիրյա­նի Ուսումնա­սի­րության Հետքե­րով

Մաս երկրորդ – Սփյուռքը և կուսակցություննե­րը

Հիմա Սփյուռքում կուսակցություններն այնքան մարգի­նա­լացված են ու այնքան մեկուսացված, որ ոչ միայն դուրս են մղված քաղա­քա­կան և կազմա­կերպա­կան դաշտից, որ գուցե առա­ջի­կա­յում հայտնվեն ինքնա­լուծարման առջև։

Հրաչ Չլի­լինկիրյան

Շարունա­կե­լով դոկտոր Չիլինկիրյա­նի, Սփյուռքի ուսումնա­սի­րության անդրա­դարձը, այս անգամ կներկա­յացնենք Սփյուռքը և հայկա­կան ավանդա­կան կուսակցություննե­րը։ Գաղտնիք չէ, որ հայկա­կան Սփյուռքում երկար ժամա­նակ մեծ դեր են ունե­ցել հայկա­կան ավանդա­կան կուսակցություննե­րը։ Ինչպես նշում է դոկտոր Չիլինկիրյա­նը, հայկա­կան ավանդա­կան կուսակցություննե­րը, թեև արտա­քուստ տարբեր անուննե­րով, բայց խոշոր հաշվով բավա­կան մոտ են իրենց գաղա­փարնե­րով և նպա­տակնե­րով։ Նրանք երեքն էլ ցանկա­նում են սոցիա­լա­կան արդա­րություն, հայկա­կան հողե­րի ազա­տում։ Տարբեր են նրանց մոտե­ցումնե­րը, բայց եթե գաղա­փա­րա­պես մոտ են, ինչո՞ւ չմտա­ծել նաև միասնա­բար գորե­ծու հարցում։ Բայց ամեն ինչ իհարկե շատ ավե­լի բարդ է, քան թվում է առա­ջին հայացքից։
Դոկտո­րի ուսումնա­սի­րություննե­րը ցույց են տվել, որ կուսակցություննե­րը, տարբե­րություն եկե­ղե­ցու, որը ներկա­յացվա­ծություն ունի գրե­թե բոլոր համայնքնե­րում և եթե նույնիսկ մեծ թեմ չէ, ապա եկե­ղե­ցի կա, քահա­նա կա, ապա կուսակցություննե­րը բոլոր համայնքնե­րում չէ, որ ներկա­յացված են։ Օրի­նակ Ռումի­նիա­յում չկան հայկա­կան կուսակցություններ, չկա քաղա­քա­կան ներկա­յացվա­ծություն։ Նույնիսկ այնտեղ, ուր կան կուսակցություննե­րը, դեռևս երաշխա­վորված չէ, որ քաղա­քա­կան կամ կազմա­կերպա­կան իրա­վի­ճա­կը բարվոք է։ Ըստ դոկտ․ Չիլինկիրյա­նի ուսումնա­սի­րություննե­րի, Սփյուռքում հայկա­կան կուսակցություննե­րը միա­սին ունեն շուրջ 14 տոկոս ներկա­յացվա­ծություն, այսինքն ուսումնա­սիրված երկրնե­րում ապրող հայե­րի միայն 14 տոկոսն է հարում հայկա­կան քաղա­քա­կան կուսակցություննե­րին, որոնցից 85 տոկո­սը ՀՅԴ-ին, մյուսնե­րը ավել կամ հավա­սար չափով՝ ՍԴՀԿ-ին և Ռամկա­վարնե­րին։
Այստեղ մեծ մտա­հո­գություն կա, թե ո՞րն է պատճա­ռը, որ հայկա­կան Սփյուռքում մարդիկ հետաքրքրված չեն քաղա­քա­կա­նությամբ և կուսակցություննե­րով։ Ընդ որում հարկա­վոր է հաշվի առնել այն, որ Սփյուռքում կուսակցություննե­րի անձնա­կազմի մեծ և ղեկա­վար անձնա­կազմի ճնշող մասը տարի­քով առա­ջա­ցած սերունդն է, երի­տա­սարդնե­րից շատե­րը նույնիսկ տեղա­կան, տվյալ երկրի քաղա­քա­կա­նությամբ հետաքրքրված չեն, ուր մնաց հայկա­կան կուսակցություննե­րով։ Հատկանշա­կան է, որ ուսումնա­սի­րություննե­րի ընթացքում կարև­որ հարց էր, որը ևս յութուբյան հանդիպման ընթացքում շոշափվեց․ սերնդա­փո­խության ու վերա­փոխման հարցն էր։
Դոկտոր Չիլինկիրյա­նը նշեց, որ սերնդա­փո­խության ու վերա­փոխման բարդություննե­րից գլխա­վորնե­րից մեկը, որ նշել են շատե­րը՝ դա ղեկա­վա­րության ոսկրա­ցումն ու կարծրա­ցումն է, նորություննե­րին չհարմարվե­լը, հին մտա­ծե­լա­կերպով առաջնորդվե­լը։ Այսօր, երբ որևէ երի­տա­սարդ բլո­գեր կարող է անկողնում նստել և միլիո­նա­վոր հետև­որդներ ունե­նալ, մեր կազմա­կերպություննե­րը չեն հասկա­նում, որ 50–60 ականնե­րի ոճով այլևս անհնար է աշխա­տել։
Հայկա­կան կուսակցություննե­րը, ոչ միայն քաղա­քա­կան կառույցներ են, այլև կարև­որ կազմա­կերպա­կան։ Նրանց առա­քե­լությունը ոչ միայն քաղա­քա­կան է, այլև ներքին կազմա­կերպա­կան կարև­որ երև­ույթ։ Կուսակցություննե­րը ոչ միայն քաղա­քա­կան պայքար են մղում, այլև կարև­որ միա­վորման գործունեություն՝ նմա­նը չունե­ցող մի առա­քե­լություն, որը ժամա­նա­կին կարո­ղա­ցել է ամբողջա­կան սերունդեր փրկել կորստից, դաստիա­րա­կել քաղա­քա­կան ոճով։ Իսկ հիմա Սփյուռքում կուսակցություններն այնքան մարգի­նա­լացված են ու այնքան մեկուսացված, որ ոչ միայն դուրս են մղված քաղա­քա­կան և կազմա­կերպա­կան դաշտից, որ գուցե առա­ջի­կա­յում հայտնվեն ինքնա­լուծարման առջև։
Հայկա­կան քաղա­քա­կան կուսակցություննե­րը իրենք իրենց հարց պիտի տան, թե ո՞րն է պատճա­ռը, որ բազմա­մի­լիո­նա­նոց Սփյուռքում միայն 14 տոկոսն է հետաքրքրված ու մաս կազմում կուսացկություննե­րին, որոնք, իրենց իսկ գաղա­փարնե­րի համա­ձայն, ոչ թե ու միայն քաղա­քա­կան են, այլև առա­ջին հերթին հայրե­նա­սի­րա­կան ու գաղա­փա­րա­կան։ Նաև հարց պիտի տան իրենք իրենց, թե ինչպես է, որ երի­տա­սարդնե­րը, որ ցանկա­ցած հասա­րա­կության ամե­նա­կարև­որ ու շարժիչ ուժն են, այսօր հրա­ժարվում են մասնակցել քաղա­քա­կան կյանքին։ Արդյո՞ք կուսակցություննե­րը չեն զգում, որ վերա­փոխվե­լու անընդունա­կությամբ իրենք ոչ միայն իրենց են վնա­սում, ոչ միայն համայնքա­յին կյանքն ու կազմա­կերպվա­ծությունն են թուլացնում, այլև վնա­սում ու արժեզրկում են հայրե­նա­սի­րության գաղա­փարն իսկ, երբ հրա­ժարվում են երի­տա­սարդա­նալ ու փոխվել։
Երբ խոսում ենք Սփյուռքի միա­վորման ու վերա­փոխման մասին, պետք է առաջնա­հերթ սկսել հենց առանձին հկազմա­կերպա­կան միա­վորնե­րից ու նրանց մոդեռնացման ռեալ ու հրա­տապ իրա­վի­ճա­կից, այլա­պես կուսակցա­կան կյանքի գնա­լով դանդա­ղելն ու դադա­րե­լը ուժեղ հարված է լինե­լու առա­ջին հերթին Սփյուռքի գաղա­փա­րա­կան հատվա­ծին։

Առնչվող Հոդվածներ