26.8 C
Yerevan

Քվեա­թերթի­կի Հակա­ռակ Կողմը

Այսօր հասա­րակ քաղա­քա­ցին գիտի, որ եթե ուզի ցանկա­ցած հարցով բողո­քել ու, ասենք, ձեռնարկել մեծ ստո­րագրա­հա­վաք… Նույն խնդի­րը լուծե­լու նպա­տա­կով մի գործա­րար կամ պաշտոնյա կարող է պարզա­պես զանգա­հա­րել ինչ-որ մեկին և վերջ: Նման իրա­վի­ճա­կում մարդն իրեն հարց է տալիս. եթե ինչ-որ բանի վրա ազդե­լու դեպքում ուժերն այսքան անհա­վա­սար են, ինչո՞ւ ավե­լորդ ժամա­նակ, ռեսուրս և նյարդեր վատնել:

Լիաննա Խաչատրյան

Մինչ փորձա­գետնե­րը փորձում են կանխա­տե­սել, թե ով ի վերջո կդառնա Գյումրու քաղա­քա­պետ, հանրության մի մասը շտա­պում է իր հիասթա­փությունը հայտնել: Մարդիկ չեն հասկա­նում, թե ինչպես այսպես ստացվեց: Ներկա և նախկին, մերժված ու չսիրված… ամեն ինչ խառնվել է իրար: Այս ընտրություննե­րը երև­ան բերե­ցին հին դեմքե­րի ու կրկին բորբո­քե­ցին հանրության նյարդը՝ մի՞թե այդպես էլ պտտվե­լու ենք նախկին և ներկա շրջապտույտի մեջ:

Տարի­ներ առաջ, երբ մի ծանոթ քաղա­քա­գե­տի բողո­քե­ցի, որ, ախր, քաղա­քա­կա­նության մեջ նույն դեմքերն են, նա գրե­թե հորանջե­լով պատասխա­նեց՝ իսկ ի՞նչ էիր ուզում, ամե­նուր են նույն դեմքե­րը…

Քաղա­քա­կա­նությունը, թվում է, թե ազատ դաշտ է: Շատ քիչ ջանք է հարկա­վոր ֆորմալ կուսակցություն հիմնե­լու համար, իսկ շարժում… Ֆեյսբուքում մի բոցա­շունչ գրա­ռում և վերջ, շարժումը պատրաստ է: Ու շատե­րին թվում է, թե հենց այսպես էլ ամեն ինչ սկսվում է: Հետո պետք է ծրա­գիր գրել, կետ առ կետ նշել, թե ինչպես եք տեսնում հարցե­րի լուծումը, մարդկանց ներկա­յացնել և վերջ:

Մեր օրե­րում փաստո­րեն քաղա­քա­կան գաղա­փա­րա­խո­սություննե­րը խեցի են, փաթե­թա­վորման համար նախա­տեսված թուղթ: Փաթեթ, որի բովանդա­կությունը նույն հին ուժերն են: Նույն հին կանոննե­րով: Գյումրու օրի­նա­կը շատե­րին զարմացրեց, թե ինչպես և ինչու են նորից ու նորից միկրոֆո­նի առաջ հայտնվում հին դեմքեր, նախկիննե­րի նախկիններ և անգամ հաջո­ղեցնում ձայն հավա­քել:

Առա­ջին և կարճ պատասխա­նը թերևս ժամա­նակն է: Նիկոլ Փաշինյա­նի գլխա­վո­րած կուսակցությունն արդեն 7 տարի է՝ իշխա­նության է: Համե­մա­տության համար՝ յուրա­քանչյուր նախկին նախա­գահ իշխա­նության է եղել մոտ 10 տարի: Այսինքն՝ «Քաղա­քա­ցիա­կան պայմա­նագրին» նոր ու թարմ ուժ հռչա­կելն այլևս սխալ կլի­նի: Ժամա­նա­կը նաև քվեա­տուփի մոտ է բերել երի­տա­սարդ ընտրողնե­րի, որոնք 2018 թվա­կա­նին դեռևս դպրո­ցա­կան էին: Նրանք շատ աղոտ են հիշում նախկիննե­րին, իսկ նախկիննե­րի նախկիննե­րին չեն հիշում առհա­սա­րակ: Ձեր հինը նրանց նորն է:

Եվ, ի վերջո, Երև­ա­նի կենտրո­նից սիրտ առած ու բխած հեղա­փո­խությունը չկա­րո­ղա­ցավ մոդեռնիստա­կան փոփո­խություն բերել: Ինչքան շատ է իշխող կուսակցությունը հենվում մարզե­րի վրա, այնքան շատ ենք տեսնում օջախ, հաց և այլ եզրույթնե­րի շրջա­նա­ռությունը: Սա առաջ է քաշում ավանդա­կան, գուցե ինչ-որ չափով գեղջկա­կան արժեքնե­րի պտույտ, որին էլ ի հակադրություն բոլոր ընդդի­մություննե­րը բերում են քաղա­քա­յին, հաճախ փողո­ցա­յին արժեքնե­րը: Օջախն ընդդեմ թայֆա­յի, օջախն ընդդեմ փողո­ցի: Սա է այսօրվա քաղա­քա­կան ներքին պայքա­րի վուլգար բանաձևը: Բայց անգամ այն է մի տեսակ ձևա­կան:

Մասնա­գետնե­րը շարունա­կում են պնդել, որ երկրի հիմնա­կան հույզը ապա­տիան է և հուսալքությունը: Եվ որքան փորձա­գետնե­րը խոսեն տարա­տե­սակ էքզիստենցիալ, գաղա­փա­րա­կան և այլ ճգնա­ժա­մե­րի մասին, հասա­րակ մարդուն իր հասա­րակ տան պատուհա­նից երև­ում է հետևյա­լը՝ տարբեր ռեսուրսներ ունե­ցող մարդիկ միմյանց դեմ կռվում են տնտե­սա­կան տորթը կիսե­լու համար: Իհարկե, միշտ էլ այդպես է եղել, բայց հետև­ում կանգնած է եղել որո­շա­կի լուծումնե­րի առա­ջարկություն, որոնք կարող էին փոխել հանրությունը: Եվ մարդիկ իրոք կարող էին ազդել այդ փոփո­խության վրա:

Այսօր հասա­րակ քաղա­քա­ցին գիտի, որ եթե ուզի ցանկա­ցած հարցով բողո­քել ու, ասենք, ձեռնարկել մեծ ստո­րագրա­հա­վաք… Նույն խնդի­րը լուծե­լու նպա­տա­կով մի գործա­րար կամ պաշտոնյա կարող է պարզա­պես զանգա­հա­րել ինչ-որ մեկին և վերջ: Նման իրա­վի­ճա­կում մարդն իրեն հարց է տալիս. եթե ինչ-որ բանի վրա ազդե­լու դեպքում ուժերն այսքան անհա­վա­սար են, ինչո՞ւ ավե­լորդ ժամա­նակ, ռեսուրս և նյարդեր վատնել: Ինչո՞ւ առհա­սա­րակ մասնակցել քաղա­քա­կան գործընթա­ցին, եթե ես ֆոնա­յին պատկեր եմ առանձին խմբե­րի, ընտա­նիքնե­րի և թիմե­րի բարօ­րության համար: Ժողո­վուրդը քվեարկող-որո­շո­ղից դարձել է առանձին խմբե­րի համար ռեսուրսի մաս: Հանրա­հա­վա­քի և քվեա­թերթի­կի մոտ բերե­լու հնա­րա­վո­րություն, քաղա­քա­կան ձեռնոց: Ժողո­վուրդ-դեկո­րա­ցիա, ժողո­վուրդ-ռեսուրս՝ առանձին թիմե­րի, կլաննե­րի, տնե­րի պայքա­րի դաշտում:

Նման պայմաննե­րում քաղա­քա­կան պայքա­րը լինե­լու է սահմա­նա­փակ տարածք սահմա­նա­փակ մարդկանց համար, որոնք համա­կարգչա­յին խաղե­րում պարբե­րա­բար հայտնվող գլուխնե­րի նման այստեղ ու այնտեղ նշմարվե­լու են: Իսկ մնա­ցա­ծը դիտորդ են կամ, լավա­գույն դեպքում՝ լծակ, ռեսուրս, հնա­րա­վո­րություն, քվեա­թերթիկ լրացնող կամ փողոց փակող, բայց ոչ երբեք սուբյեկտ, ոչ հայ ժողո­վուրդ:

Լիաննա Խաչատրյան

MediaLab.am

Առնչվող Հոդվածներ