27.7 C
Yerevan

Գյումրե­ցու Ընտրության Հետքով

Մենք պատրա՞ստ ենք ՏԻՄ-երի այս մոդե­լով ընտրության, ավա­գա­նու ինստի­տուտը կայացա՞ծ է, կարողանու՞մ ենք ապա­հո­վել ՏԻՄ-երի լիարժեք աշխա­տանքը՝ օրենսդրա­կան մակարդա­կով ու իրա­կան գետնի վրա: Ու էլի մի տասը հարց…

Անա­հիտ Ադամյան

Կեսգի­շե­րից հետո հասցնեմ հարցնել
Որ ազգո­վի նստել-գուշա­կում եք՝ քաղա­քա­պետ կլի­նի՞ Վարդա­նի­կը, ի՞նչ կանի Մարտունի­կը, երկրորդն ու երրորդը համա­ձայնության կգա՞ն, ո՞վ կշա­հի, ո՞վ կկորցնի, ձեզ չե՞ք հարցնում՝ ԿԸՀ‑ն ինչու՞ գրանցեց Վարդան Ղուկասյա­նին՝ հաշվի առնե­լով նրա կերպարն ու քրեա­կան գործե­րի շարա­նը, փաստաթղթե­րով ամեն ինչ կարգին լինե­լը բավարա՞ր է… Իմա՝ մեր օրենսդրությունը մեզ պաշտպանու՞մ է, պետությունը պաշտպանու՞մ է… Եթե այո, ինչպե՞ս են ընտրություննե­րում հայտնվում վարդանղուկասյաններն ու իր նմա­նակնե­րը… Ժամա­նա­կը չէ՞ կուսակցություննե­րի մասին օրենքում փոփո­խություն անել ու օրենքով արգե­լել ընտրություննե­րից առաջ գրանցված, բայց չգործող, անհայտ/հայտնի կուսակցության կնի­քի վարձա­կա­լումը կամ գնումը… Փաստը, որ ՔՊ‑ն ընտրություն չի կեղծում, ինչպես նախկիննե­րը, բավա­րար չէ ընտրություննե­րի օրի­նա­կա­նություն ապա­հո­վե­լու: ԿԸՀ‑ն սոսկ կազմա­կերպիչ է, պետության պատկան ինստի­տուտնե­րը պետք է կանխեն ու պատժեն ընտրա­կեղծիքնե­րը… Կամ՝ մենք պատրա՞ստ ենք ՏԻՄ-երի այս մոդե­լով ընտրության, ավա­գա­նու ինստի­տուտը կայացա՞ծ է, կարողանու՞մ ենք ապա­հո­վել ՏԻՄ-երի լիարժեք աշխա­տանքը՝ օրենսդրա­կան մակարդա­կով ու իրա­կան գետնի վրա: Ու էլի մի տաս հարց…
Արձա­նագրենք, որ գյումրե­ցին 46 տոկո­սով մնաց տանը, գնա­ցածնե­րի էլ մի քանի տոկո­սը միայն Վարդան Ղուկասյան ընտրեց, ուստի եզրա­կացնել, որ Գյումրին կոմունիստա­նում է, նվա­զա­գույնը արդար չէ: Խնդի­րը գյումրե­ցին չէ, խնդի­րը գյումրե­ցու քվեարկության արդյունքը Հայաստա­նի Հանրա­պե­տության դեմ շրջե­լու փորձն է, հակա­ռակ անգամ գյումրե­ցու կամքի…
Ինչու՞ ՔՊ‑ն 50+1 չհա­վա­քեց: Որովհետև.
1.Ոչ միայն Գյումրիի, հանրա­պե­տության մասշտա­բով ՔՊ‑ն չկա­տա­րեց իր խոստումը՝ տնտե­սա­կան հեղա­փո­խությունը, որի արդյունքում տնտե­սության կառուցվածք պետք է փոխվեր, արդյունա­բե­րություն վերա­գործարկվեր, աշխա­տա­տե­ղեր ստեղծվեին, ժողովրդագրություն փոխվեր… Թող մարդիկ աշխա­տանք ունե­նա­յին, տրա­մադրություն ու մթնո­լորտ փոխվեր, կենսա­մա­կարդակ ու մակարդակ փոխվեր, Գյումրին ու գյումրե­ցին ՙկո­մունիստ՚ Վարդա­նի­կի կարիք չէին զգա, ոչ էլ տեղա­ցի մեծ ու փոքր ՙհե­ղի­նա­կություննե­րի՚ կամ ՙհյուրա­խա­ղե­րով՚ տուն վերա­դարձածնե­րի, որովհետև որևէ մեկից կախում չէին ունե­նա… Առա­վելևս գյումրե­ցու վրա ազդե­ցություն չէր ունե­նա ՌԴ 102-րդ ռազմա­բա­զան…
2.Հանրապետության, ոչ միայն Գյումրիի մասշտա­բով, իրա­վա­կան համա­կարգը չանցավ խոստացված վեթինգով… Հետև­անքնե­րը ամե­նուր դրսև­որվում են…
3.Ոչ միայն Գյումրիում, ամբողջ Հայաստա­նում չլուծվեց նախկիննե­րի ապօ­րի­նի գույքի ու ֆինանսա­կան կուտա­կումնե­րի պետությա­նը վերա­դարձի հարցը: Օրի­նա­կան բիզնե­սը որևէ խոչընդո­տի չպետք է բախվի, եթե գործում է օրենքի շրջա­նակնե­րում: Ապօ­րի­նի հարստա­ցածնե­րի և իրենց ֆինանսա­կան կապի­տա­լը քաղա­քա­կա­նության մեջ ներդնողնե­րի, իմա՝ նախկիննե­րի ռևանշը կանխե­լու հարցը միայն քաղա­քա­կան չէ, հիմքում տնտե­սա­կան է, նրանց ճանա­պարհը պետք է օրի­նա­կա­նության շրջա­նակնե­րում փակվի:
Հ.Գ.
Գյումրիի ընտրություննե­րի արդյունքնե­րը ակնհայտ դարձրին, որ սև/սպիտակի տարբե­րա­կում կարող են հաղթել սևե­րը, և այդ մոդելն այլևս իշխա­նության վերընտրություն չի ապա­հո­վում: Նաև ակնհայտ դարձրին, որ եթե ՏԻՄ ընտրության վրա արտա­քին ներգործությունն այսքան մեծ էր, որքան մեծ ու վտանգա­վոր է լինե­լու համա­պե­տա­կա­նի դեպքում: Ընտրություննե­րը օգտա­գործվե­լու են գլխա­վոր հարցը լուծե­լու՝ Հայաստա­նում հեղաշրջում անե­լու ու անցյալ վերա­դարձի: Միայն այդ պարա­գա­յում ժողովրդի կարծիքն այլևս գործոն չէ, իշխա­նությունը վերա­դառնա­լու է Կրեմլին ու իր դրա­ծո­նե­րին, որ հետև­անք է ունե­նա­լու Հայաստա­նի հերթա­կան մասնա­տումը, և, իհարկե, Մեղրիի միջանցք բացելն ու ՙԱրևմտյան Ադրբե­ջա­նը՚… Իսկ մենք մեր մեծա­մասնության մեջ կամ չենք քվեարկում, կամ մեր քվեարկության հիմքում դնում ենք ոչ թե նպա­տա­կը, այլ… ով ինչ կարո­ղա­նում է, ում ինչ տալիս են: Այսպես ՀԱՅՐԵՆԻՔ չեն պահում…

Առնչվող Հոդվածներ