27.7 C
Yerevan

Պուտի­նը Վատ Միջնորդ Է

2020 թվա­կա­նի պատե­րազմի ընթացքում Ռուսաստա­նը ոչ միայն անկա­րող եղավ ապա­հո­վել հրա­դա­դա­րի իր ներկա­յացրած պլա­նը, այլև իրա­կա­նում չցանկա­ցավ ուժա­յին լծակ կիրա­ռել իր ռազմա­վա­րա­կան դաշնակցի՝ Ադրբե­ջա­նի դեմ։

Արման Բաբա­ջանյան


2020 թվա­կա­նի հոկտեմբե­րի 19-ին Արցախյան պատե­րազմի ամե­նա­բարդ փուլում տեղի ունե­ցավ արտա­խորհրդա­րա­նա­կան քաղա­քա­կան ուժե­րի երկրորդ հանդի­պումը վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նի հետ, որին ի շարս այլ ուժե­րի մասնակցել եմ նաև ես։ Նախկի­նում արդեն տեղի էին ունե­ցել խորհրդակցություններ խորհրդա­րա­նա­կան խմբակցություննե­րի հետ, ինչպես նաև՝ Անվտանգության խորհրդի նիստ։

Հանդիպման ընթացքում վարչա­պե­տը ներկա­յացրեց մի առա­ջարկ, որը ներկա­յացվել էր Ռուսաստա­նի կողմից։ Նա տեղե­կացրեց, որ հեռա­խո­սազրույց է ունե­ցել Ռուսաստա­նի նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նի հետ՝ հստակ հարց բարձրացնե­լով. ի՞նչը կարող է կանգնեցնել պատե­րազմը։ Պուտի­նը պատասխա­նել էր՝ այդ նպա­տա­կով անհրա­ժեշտ է ընդունել այն, ինչ հետա­գա­յում հայտնի դարձավ որպես «Լավրո­վի պլան»։

Այդ պլա­նի համա­ձայն՝ հայկա­կան զինված ուժե­րը պետք է դուրս բերվեին Արցա­խի շրջա­կա հինգ շրջաննե­րից՝ Աղդամ, Ֆիզուլի, Ջեբրա­յիլ, Կուբաթլու և Զանգե­լան։ Լաչի­նի և Քելբա­ջա­րի հարցը ժամա­նա­կա­վո­րա­պես մնար հայկա­կան վերահսկո­ղության ներքո, իսկ Արցա­խի կարգա­վի­ճա­կի հարցը՝ մղվեր ապա­գա բանակցություննե­րի հարթակ։

Վարչա­պետ Փաշինյա­նը, չնա­յած ռազմա­ճա­կա­տի ծայրա­հեղ բարդ իրա­վի­ճա­կին, համա­ձայնել էր այդ պայմաննե­րին՝ տեղե­կացնե­լով Պուտի­նին, որ անհրա­ժեշտ է ժամա­նակ՝ քաղա­քա­կան դաշտում քննարկման և համա­խո­հության հասնե­լու համար։ Քննարկումը, որը տևեց մինչև ժամը 20։00‑ն, երբ նախա­տեսված էր վարչա­պե­տի հերթա­կան խոսակցությունը Պուտի­նի հետ, ի ցույց դրեց քաղա­քա­կան դասի պատրաստա­կա­մությունը՝ պատե­րազմի դադա­րեցման նույնիսկ չափա­զանց ցավոտ տարբե­րա­կին համա­ձայնե­լու հարցում։

Սակայն հենց հաջորդ օրը հայտնի դարձավ, որ Պուտի­նի՝ Ալիև­ին Փաշինյա­նի համա­ձայնության մասին տեղյակ պահե­լուց հետո Ադրբե­ջա­նը կտրուկ մերժել էր հրա­դա­դա­րի առա­ջարկը։ Սա հանգեցրեց մի պարզ, սակայն խորքա­յին բացա­հայտման. Ռուսաստա­նը, որպես միջնորդ երկիր, չուներ ո՛չ քաղա­քա­կան կամք, ո՛չ էլ գործնա­կան ազդե­ցություն՝ հակա­մարտության սրացման հիմնա­կան նախա­ձեռնո­ղին՝ Ադրբե­ջա­նին, զսպե­լու համար։ Այլ կերպ ասած, Ռուսաստա­նի նախա­գա­հի միջնորդությունն իրա­կա­նում ձևա­կան բնույթ էր կրում, քանի որ նա անկա­րող գտնվեց կամ չցանկա­ցավ իրա­կան ազդե­ցություն գործադրել Բաքվի նկատմամբ։

Հետև­ա­բար, «Լավրո­վի պլա­նի» շուրջ ստեղծված դիվա­նա­գի­տա­կան շրջա­նա­կը, որքան էլ կարող էր դիտարկվել որպես պատե­րազմը կանգնեցնե­լու վերջին հնա­րա­վո­րություննե­րից մեկը, փաստա­ցի անհե­տա­ցավ՝ Ռուսաստա­նի անգործության և նրա դաշնակցա­յին պարտա­վո­րություննե­րից խուսա­փե­լու հետև­անքով։ Սա նաև վկա­յությունն էր այն իրո­ղության, որ 2020 թվա­կա­նի պատե­րազմի ընթացքում Ռուսաստա­նը ոչ միայն անկա­րող եղավ ապա­հո­վել հրա­դա­դա­րի իր ներկա­յացրած պլա­նը, այլև իրա­կա­նում չցանկա­ցավ ուժա­յին լծակ կիրա­ռել իր ռազմա­վա­րա­կան դաշնակցի՝ Ադրբե­ջա­նի դեմ։

Այս իրա­դարձություննե­րը ևս մեկ անգամ ի ցույց են դնում՝ որքան խոցե­լի էր և մոլո­րեցնող Հայաստա­նի հույսը Ռուսաստա­նի՝ որպես անվտանգության երաշխա­վո­րի, դերի վրա։ Պատե­րազմի դաժա­նա­գույն պահին, երբ Հայաստանն ընդունում էր ցավա­լի փոխզիջման առա­ջարկ, Ռուսաստա­նը ոչ միայն չկա­րո­ղա­ցավ կիրա­ռել իր միջնորդա­կան ազդե­ցությունը, այլ դրա­նով իսկ անուղղա­կի կերպով նպաստեց պատե­րազմի շարունա­կությա­նը, խորացմա­նը և Հայաստա­նի ջախջա­խիչ պարտությա­նը։

Առնչվող Հոդվածներ