26.8 C
Yerevan

ԱՄՆ‑ը Բաքվին Խաղա­ղություն Կպարտադրի՞

Չինաստա­նը, որ հսկա­յա­կան տնտե­սա­կան ռեսուրսներ ու հնա­րա­վո­րություններ ունի։ Չինաստա­նի զուսպ պահվածքը վկա­յում է այն մասին, որ Պեկի­նում շատ լավ գնա­հա­տել են ուժե­րի հարա­բե­րակցությունը և լավ գիտեն, որ իրենց ձեռքում կարև­որ խաղաթղթեր կան, ինչպես օրի­նակ արժեթղթե­րը՝ բոնդե­րը, որոնց միայն մի մասի վաճառքով Չինաստա­նը կարող է ԱՄՆ համար քաո­սա­յին իրա­վի­ճակ ստեղծել։ Դա նաև հասկա­նում են Վաշինգտո­նում։

Վիգեն Հովսեփյան

1inTV‑ը զրուցել է ամե­րի­կա­հայ հաա­րա­կա­կան գործիչ, քաղա­քա­գի­տության դոկտոր Վիգեն հովսեփյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են աշխարհա­քա­ղա­քա­կան որոշ իրա­դարձություններ և դրանց հնա­րա­վոր ազդե­ցությունը Հայաստա­նի վրա։
Վիգեն Հովսեփյա­նը նշեց, որ ԱՄՆ համար այս պահին Հայաստան-Ադրբե­ջան հարա­բե­րություններն ու խաղա­ղության պայմա­նա­գի­րը գտնվում են ավե­լի շատ տեղե­կացման փուլում, երբ ամե­րիկյան կառա­վա­րությունն ավե­լի շատ ոչ թե միջամտում է, այլ փորձում է հնա­րա­վո­րինս ավե­լի պարզ պատկեր ստա­նալ այդ ուղղությամբ։ Հաջորդը, որին պետք է ուշադրորթյուն դարձնել այն է, որ Հայաստան-Ադրբե­ջան հարա­բե­րություննե­րի հարցն ԱՄՆ համար այժմ շատ կարև­որ չէ, առաջնա­յին դիրքե­րում չի գտնվում և ունի երկրորդ, անգամ երրորդ տեղում գտնվող խնդիր։ ԱՄՆ համար այս պահին երկու հիմնա­կան ուղղության խնդիր կա՝ ներքին տնտե­սա­կան և արտա­քին քաղա­քա­կան՝ ռուս-ուկրաի­նա­կան, Գազա­յի հատվա­ծի և Իրան-Իսրա­յել խնդիրնե­րը։ Ընդ որում ամե­րիկյան իշխա­նություններն առանձնա­պես շատ ժամա­նակ չունեն՝ հաշվի առնե­լով այն բոլոր խոստումնե­րը, որ տվել են իրենց հասա­րա­կությա­նը՝ թե՛ ներքին տնտե­սա­կան, թե՛ արտա­քին քաղա­քա­կա­նության առումով։
Քաղա­քա­գե­տը նաև խոսեց այն մասին, որ ԱՄՆ արտա­քին քաղա­քա­կան գերխնդի­րը այժմ ոչ թե նույնիսկ Ռուսաստանն է, այլ Չինաստա­նը, որ հսկա­յա­կան տնտե­սա­կան ռեսուրսներ ու հնա­րա­վո­րություններ ունի։ Չինաստա­նի զուսպ պահվածքը վկա­յում է այն մասին, որ Պեկի­նում շատ լավ գնա­հա­տել են ուժե­րի հարա­բե­րակցությունը և լավ գիտեն, որ իրենց ձեռքում կարև­որ խաղաթղթեր կան, ինչպես օրի­նակ արժեթղթե­րը՝ բոնդե­րը, որոնց միայն մի մասի վաճառքով Չինաստա­նը կարող է ԱՄՆ համար քաո­սա­յին իրա­վի­ճակ ստեղծել։ Դա նաև հասկա­նում են Վաշինգտո­նում։
Վիգեն Հովսեփյա­նը նշեց, որ այս պահին Իրան-Իսրա­յել կոնֆլի­կը հազիվ թե վերածվի լայնա­ծա­վալ պատե­րազմի, առնվազն այս փուլում։ Դա ոչ միայն ԱՄՆ-ին ձեռնտու չէ, այլև շատ ծանր կլի­նի հենց Իսրա­յե­լի համար, քանի որ Իսրա­յե­լը ևս բավա­կան ծանր տնտե­սա­կան վիճա­կում է։ Վերջին տարիուկեսն անվերջ պատե­րազմի մեջ գտնվե­լը Իսրա­յե­լի տնտե­սության վրա բավա­կան ծանր է անդրա­դարձել։ Հավա­նա­բար նաև այդ է պատճառնե­րից մեկը, որ Իսրա­յե­լը ԱՄՆ ապրանքնե­րի վրա դրված հարկե­րը հանել է՝ հույս ունե­նա­լով, որ դա դրա­կան կազդի Իսրա­յե­լի տնտե­սության վրա։ Ամեն դեպքում պետք է հաշվի առնել այն, որ առանց ԱՄՆ աջակցության Իսրա­յե­լը չի կարող Իրա­նի դեմ որևէ լայնա­ծա­վալ գործո­ղության դիմել։
Քաղա­քա­գե­տը նաև անդրա­դարձավ Թուրքիա­յի դիրքա­վորմա­նը հայ-ադրբե­ջա­նա­կան կոնֆլիկտի համա­տեքստում։ Թուրքիան ևս այս պահին ձգտում է ակտիվ միջնորդի դերա­կա­տա­րում ունե­նալ և հարց է, թե շոունե­րի սիրա­հար Թրամփը, որ հայտա­րա­րում է խաղա­ղության գալուստի մասին, իր վրա կվերցնի Ադրբե­ջա­նի վրա ճնշումներ բանեցնե­լու պատասխա­նատվությունը։ Այս պահին այդ միջնորդությունը կարող է արվել ինչպես Թուրքիա­յի, այնպես էլ օրի­նակ Իսրա­յե­լի միջո­ցով։ Իհարկե վտանգա­վոր է, եթե Իսրա­յե­լը կարո­ղա­նա ինչ որ բան փոխել այս համա­տեքստում Ադրբե­ջա­նի վրա ազդե­լու հետև­անքով, որը կարող է Հայաստա­նի համար անցանկա­լի հետև­անքնե­րի բերել։

Ամբողղջա­կան հարցազրույցը՝
https://www.youtube.com/watch?v=mbGGZTPPUMY

Առնչվող Հոդվածներ