Մենք չենք կարող այդ հարցի պատասխանել, եթե չկա կոնկրետ հասցեատեր, իսկ հասցեատեր կաորղ է լինել այն դեպպքում, երբ նշվի ասենք եկեղեցին, կուսակցությունները և այլն։ Այդ դեպքում արդեն տվյալ կառույցի կոնկրետ պատասխանատուները կարող են որոշակի գործողությունները ձեռնարկել։ Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու Սփյուռքի 85 տոկոսը չի մասնակցում կուսակցությունների կյանքին, ապա դոկտոր Չիլինկիրյանը նշեց, որ այստեղ հենց կուսակցությունները պետք է մտահոգություն արտահայտեն և իրենց առաջ օրինակ նպատակ դնեն և հինգ տոկոս մասնակցություն ավելացնել իրենց կառույցի կյանքին ու ձեռնարկներին։
Հրաչ Չիլինկիրյան
Մաս երրորդ- մտահոգություններ և եզրակացություններ
Ներկայացնելով դոկտոր Հրաչ չիլինկիրյանի ուսումնասիրությունը Հայկական Սփյուռքի հետ կապված, ուզում ենք ուշադրություն հրավիրել նաև այդ ամենից հետո տեղի ունեցած քննարկման վրա, որի ժամանակ մի շարք փորձագետներ իրենց հարցերն են ուղղել դոկտոր Չիլինկիրյանին, հայտնել իրենց մտահոգությունները արծարծված հարցերի հետ կապված։
Փորձագետների կողմից հնչեցված հիմնական հարցերի մեկն այն էր, թե ինչու դեռ Սփյուռքը պատրաստ չէ վերակազմակերպման, որոնք են հիմնական խնդիրները և արդյո՞ք կա որևէ թեկուզ և տեսական լուծում։
Դոկտոր Չիլինկիրյանն այս հարցին պատասխանեց, որ Սփյուռք ասելով հարկավոր է հասկանալ, որ Սփյուռքը միահամուռ մեկ օրգանիզմ չէ, այլ Սփյուռքի վերակազմակերպման առւոմով պետք է հասցեական խոսել, այսինքն հստակ ձևակերպվի, թե կոնկրետ որ կառույցը պիտի վերակազմավորվի, այլապես հարցը մնում է շատ անորոշ։ Սփյուռքի վերակազմակերպում ասվածն այդ դեպքում մնում է օդում առկախ ,դրան գումարվում են նաև մի շարք հարցեր, թե ով պիտի անի, ինչպես, ինչ միջոցներով, ինչպես է կատարվելու աշխատանքն ու վերահսկվելու։ Մենք չենք կարող այդ հարցի պատասխանել, եթե չկա կոնկրետ հասցեատեր, իսկ հասցեատեր կաորղ է լինել այն դեպպքում, երբ նշվի ասենք եկեղեցին, կուսակցությունները և այլն։ Այդ դեպքում արդեն տվյալ կառույցի կոնկրետ պատասխանատուները կարող են որոշակի գործողությունները ձեռնարկել։ Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու Սփյուռքի 85 տոկոսը չի մասնակցում կուսակցությունների կյանքին, ապա դոկտոր Չիլինկիրյանը նշեց, որ այստեղ հենց կուսակցությունները պետք է մտահոգություն արտահայտեն և իրենց առաջ օրինակ նպատակ դնեն և հինգ տոկոս մասնակցություն ավելացնել իրենց կառույցի կյանքին ու ձեռնարկներին։
Չիլինկիրյանը այդ ամենից զատ խոսեց այն մասին, որ ներկայումս ընդհանուր առմամաբ տարվող աշխատանքի արդյունավետության ու դրա տարածման առումով որոշակի անհամապատասխանություն կա։ Կարելի է ասել, որ ամեն օր հարյուրավոր իրադարձություններ են կատարվում, բայց ո՞րն է այդ ամենի արդյունքը, ո՞րն է հստակ հետևանքն ու սպասելիքը այդ ամենի։ Այդ հարցին է, որ պետք է պատասխան գտնել, հակառակ դեպքում կատարվող աշխատանքն իներցիոն ընթացքով գնացող մի բան է, որը առանձապես ոչ մի հստակ օգուտ չի տալիս։ Այդ ամենից խուսափելու համար աշխատանքը պիտի նպատակային լինի, թեկուզ հենց վերը հիշատակված կուսակցությունների պարագայում, որոնք կաորղ են նպատակ դնել, որպեսզի Սփյուռքում իրենց ներկայությունն աճի որոշակի տոկոսով։
Հաջորդ կարևոր հարցերից մեկը կրոնափոխ եղած հայերի կողմից ինքնության ընկալման հարցն էր, որին ի պատասխան դոկտորն ասաց, որ օրինակ Տրապիզոնի հայերը կրոնով և լեզվով այլևս հայ համայնք չեն, հիմնականում իրենց համար հայկականության ինքնության ցուցիչը մնում է պատմական հիշողությունը, իսկ ինչ վերաբերում է օրինակ Եհովայի վկաներին, ապա այդ առումով աշխատություն կա գրված, որում ինչ որ չափով աշախատանք արված է, բայց դեռևս մեծածավալ ուսումնասիրություններ չկան։ Մենք կարող ենք ինչոր հստակ արդյունքի հասնել, եթե մեր մոտեցումները ճշտենք, որպեզի հասկանալի լինի նաև նպատակները։
ԱՅդ առումով դոկտոր Չիլինկիրյանը նկատեց, որ ի տարբերություն 50-60-ականների, երբ համայնքային կյանքի կազմակերպողը կառույցն էր, ոչ թե անհատը, ապա հիմա անհատն է դարձել բավական մեծ ռեսուրների տեր ու հիմա մենք չենք կարող հին մտածելակերպից կառչած մնալով պահենք հինը ու չզարգանանք։ Ոչ միայն պետք է անհատը կարևորվի, քանի որ իր անձնական ունակությունների կամ ֆինանսի միջոցով կարող է բավական լուրջ արդյունքներ գեներացնել։ Այդ ամենը հաշվի առնելով, պետք է հստակ հասկանալ այն, որ ներկայումս այլևս անհնար է անհատական ցանկությունների կարևորումն ամենաբարձրը համարել։ Մենք պետք է կարողանանք ինչ որ պահի մի կողմ դնել սեփական ցանկությունները, կարողանալ պայմանավորվել, այլապես ոչ մի արդյունքի հասնել հնարավոր չի լինի։ Պետք է կարողանանք զիջել իրար՝ հանուն արդյունքի։ Հիմա օրինակ ուղեկից կազմակերպությունները ինչպես օրինակ Քոաֆը, Թուֆենկյան, Գյուլբենկյան հիմնադրամները կարողանում են անհատների միջոցով կարևոր աշխատանքներ իրականացնել։ Մեր կազմակերպությունները պետք է տեսնեն այդ ամենը և հասկանան անհատի ունեցած հնարավորոթյունների ռեալ պատկերը։ Մինչդեռ մեր կազմակերպությունները ոչ միայն չեն կարողանում այդ ամենը հաշվի առնել, այլև իրենք շարունակում են փակ մնալ լայն հանրության համար, փակ են, չկան ուսումնասիրություններ, որ լայն հանրությունը տեղեկացվածլինի իրենց գործունեության վերաբերյալ, մարդիկ եթե ցոնկություն հայտնեն որևէ կուսակցության գործունեությանը ծանոթանալ, ապա համացանցում գրեթե ոչինչ չեն գտնի, մինչդեռ պետք է ունենալ նման ոճ, ինչպես օրինակ ՀԲԸՄ-ը, որը միակն է հայկական վերազգային կառույցներից, որ լիովին բաց ու թափանցիկ կերպով հրապարակում է իր ողջ գործունեությունը։
Այդ առումով դոկտոր Չիլինկիրյանը նշեց, որ իրենց ուսումանսիորւթյունն ամբողջապես տեղադրվելու է Գյուլբենկյան հիմնադրամի սերվերների վրա ու ազատ ձևաչափով հասանելի է լինելու գիտաշխատողներին, որոնք հետաքրքրված են հարցի ուսումնասիրման ու հետագա քննարկումների ու նոր ուսումնասիրություններով։ հենց Գյուլբենկյանի միջոցով է հնարավոր եղել տվյալ ուսումանսիորւթյունն իրականություն դարձնել։
Դոկտոր Չիլինիկիրյանը նաև անդրադարձավ հնչած այն հարցերին, թե արդյո՞ք Սփյուռքի կառույցները կարողանում են Հայաստանի հետ արդյունավետ կերպով աշխատել, թե ոչ, որովհետև Սփյուռքն ամեն դեպքում Հայաստանակենտրոն պիտի լինի, նշեց, որ Սփյուռքահայերի մի մեծ տոկոս առնվազն մեկ անգամ Հայաստանում եղել է, Սփյուռքի բազմակթիվ կառույցներ ՀԱյաստանում տարբեր անհատների ու կառույցների հետ մշտական կապի ու աշխատանքի մեջ են, օրինակ որևէ հիմնադրամ Հայաստանի ինչ որ գյուղում ծրագիր է իրականացնում, ինչ իհարկե կարևոր աշխատանք է, որի թափը պետք է պահպանվի և ավելացվի։
Ինքը Հայաստանն այս պահին լուրջ միջոցներ չունի Սփյուռքի վրա ազդելու, ապագայում գուցե հնարավորություն առաջանա Սփյուռքի կառույցների հետ կապն ավելի ուժեղ ու գործնական դարձնելու, իսկ մինչ այդ մենք հավաքական լրջության կարիք ունենք։ Այնպես չէ, որո բոլոր սփյուռքահայերը առավոտից իրիկուն Հայաստանի հարցերով են զբաղված, նրանց գերակշիռ մասը անգամ տեղական լուրերը չի կարդում, ուր մնաց խորամուխ լինի հայաստանյան իրականության մեջ։ Այս ամենը նշանակում է, որ մենք հավաքական առումով նաև ինստիտուցիոնալ մակարդակում պետք է կառուցենք մեր նպատակներն ու կազմակերպող աշխատանքները, հակառակ դեպքում ոչ մի լուրջ արդյունքի չենք հասնելու։
Տեսանյութն ամբողջությամբ՝
(Վերջ)