15 C
Yerevan

Forbes-ահա­յերն Ու Սեփա­կա­նաշնորհված Հայրե­նա­սի­րությունը

Որտեղի՞ց են նրանք «գտել» այդ բիզնես հնա­րա­վո­րություննե­րը, նախնա­կան կապի­տա­լը, բիզնես միջա­վայրը, կապե­րը և մնա­ցած ամեն ինչը։ Չէ՞ որ Հայաստանն ու Արցա­խը ԽՍՀՄ-ից էին անկա­խա­ցել, համայնա­վար երկրից, որտեղ անհատ մարդը, ենթադրվում է, որ սեփա­կա­նություն գրե­թե պիտի չունե­նար, իսկ մեր նորընծա հարուստնե­րը կարծես դարա­վոր հոլանդա­կան բանկիրնե­րի ընտա­նիք, խոշոր առևտրա­կաննե­րի սերունդ, կամ առնվազն տոհմիկ խոշոր հողա­տեր ազնվա­կա­նի ընտա­նիք լինեն, որ ժառանգել են շատ ու իրենց խելքով այդ շատը դարձրել ավե­լի շատ։

Մեր Ուղին

Դեռ 2023-ից ու 2018-ից առաջ էլ որևէ մեկը կասկածներ չի ունե­ցել այն հարցում, որ ՀՀ ու Արցա­խի ղեկա­վա­րության կամ/և նրանց մոտ կանգնած մարդկանցից շատե­րը բավա­կան արագ հարստա­ցել են։ Բամբա­սանքի տոնով նույն մարդկանց մասին շատ զրույցներ են պտտվել, թե ով ինչ ու ինչքան ունի։ Ժողովրդա­կան առածն ասում է, որ «սուտը քառա­սունք չունի», այսինքն կխո­սեն, կխո­սեն ու կվերջա­նա կգնա։ Մինչդեռ ոչինչ էլ չի վերջա­ցել։ Ավե­լին, նույնիսկ չի էլ սկսվել։ 2018-ից հետո փաշինյա­նա­կան անուժ դատա­կան համա­կարգը ՀՀ-ում տարա­տե­սակ մարդկանց մատնանշեց որպես ապօ­րի­նի հարստա­ցածնե­րի, քրեա­կան գործեր հարուցեց ու հերթով էլ չեղարկեց դրանք, թեև այնպի­սի խելա­գար գումարնե­րի մասին էր խոսքը գնում, որ շարքա­յին հայաստանցու ամսա­կան խեղճ աշխա­տա­վարձը ամո­թա­տեղ էր դառնում՝ հաշվի առնե­լով, թե ինչի­պի­սի հսկա­յա­կան միջոցնե­րի հափշտա­կության մասին էր գնում խոսքը։
Աստծուն փառք, Արցա­խում ևս որոշնե­րը աղքատ չեն մնա­ցել։ Առ այսօր չեն դադա­րում տարա­տե­սակ պատմություններն այն մասին, թե Արցա­խում ով ինչ ուներ և ՀՀ-ում ինչ ունի։
Արցա­խի նախկին պատգա­մա­վոր, լրագրող, խմբա­գիր Վահրամ Աթա­նեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր այն մասին, որ եթե Forbes‑ը ամեն տարի հայտնի ու հարուստ, ազդե­ցիկ մարդկանց ունեցվածքը հրա­պա­րա­կում է ու դա վատ չի ընկալվում, ապա վատ չէր լինի, որ Արցախցի դոլա­րա­յին միլիո­նա­տե­րե­րի անուն-ազգա­նուննե­րը, որպեսզի մարդիկ ճանա­չեն նրանց, ովքեր հայտա­րա­րում են, որ արցախցի­նե­րը սոցիալ-տնտե­սա­կան խնդիրներ չունեն ու նրանց պահանջնե­րը քաղա­քա­կան են(https://www.facebook.com/story.php?story_fbid=3887553444891897&id=100009118389831&rdid=tLPLU4zz3XSrtY2U#)
Դեռ մի կողմ այն, թե արցախցի­նե­րը ինչ կարգի քաղա­քա­կան հարցեր կարող են ունե­նալ և ումից(դա ևս խոշոր հարց է), կարև­որ է այն, որ արցախցի­նե­րին «քաղա­քա­կան արկա­ծախնդրության» մղողնե­րը հաստատ սոցիա­լա­կան խնդիր չունեն, այլա­պես այդքան վստահ չէին լինի իրենց խոսքում։ Իրենք, այո խնդիր չունեն, իսկ մյուսնե՞րը։ Արցախցի հարյուրա­վոր մարդիկ կան, որ բարդ տնտե­սա­կան վիճա­կում են հայտնվել, դրան գումա­րած նաև այն հոգե­բա­նա­կան խորը վերքե­րը, որ ունե­ցան 2020-ից այս կողմ, ավե­լի է սրում նրանց վիճա­կը։ Իսկ այդ ո՞ր արցախցին սոցիա­լա­կան կարիք չունի։ Քոչարյաննե­րի ընտանի՞քը, Սարգսյաննե՞րը, Լոքյա՞նը, Արա­յիկ Հարությունյա՞նը, Բակո Սահակյա՞նը, Աղաբեկյա՞նը, Շահրամանյա՞նը։ Իհարկե ցավա­լի և ամո­թա­լի է, որ վերը նշված մարդկանցից ոմանք գտնվում են Բաքվի մարդասպաննե­րի ձեռքում, սարսա­փե­լի է, որ նրանք իրենց հերթին քաղա­քա­կան ճնշման գործիք են դարձել Ալիևի ձեռքում, բայց արդյո՞ք հենց իրենք չեն անձամբ նպաստել այն իրա­վի­ճա­կին, որում ցավա­լիո­րեն նաև իրենք են հայտնվել։ Ե՞րբ և ինչպե՞ս են նրանք և նրանց պես շատե­րը, որ Հայաստա­նում կամ արտա­սահմա­նում ազա­տո­րեն վայե­լում են իրենց բարե­կե­ցիկ կյանքը, դեռ մի բան էլ մյուսնե­րին քաղա­քա­կան դասեր տալիս։ Որտեղի՞ց են նրանք «գտել» այդ բիզնես հնա­րա­վո­րություննե­րը, նախնա­կան կապի­տա­լը, բիզնես միջա­վայրը, կապե­րը և մնա­ցած ամեն ինչը։ Չէ՞ որ Հայաստանն ու Արցա­խը ԽՍՀՄ-ից էին անկա­խա­ցել, համայնա­վար երկրից, որտեղ անհատ մարդը, ենթադրվում է, որ սեփա­կա­նություն գրե­թե պիտի չունե­նար, իսկ մեր նորընծա հարուստնե­րը կարծես դարա­վոր հոլանդա­կան բանկիրնե­րի ընտա­նիք, խոշոր առևտրա­կաննե­րի սերունդ, կամ առնվազն տոհմիկ խոշոր հողա­տեր ազնվա­կա­նի ընտա­նիք լինեն, որ ժառանգել են շատ ու իրենց խելքով այդ շատը դարձրել ավե­լի շատ։
Իհարկե ԽՍՀՄ-ում էլ գողությունը քիչ չէր ու գողա­նում էին ով ինչքան կարո­ղա­նում էր, բայց մի՞թե այդ չափի։ Այդ ինչպե՞ս պատա­հեց, որ Արցա­խի ծանր պատե­րազմի ու Հայաստա­նի տնտե­սա­կան բլո­կա­դա­յի տարի­նե­րին ու դրա­նից հետո Հայաստա­նում ու Արցա­խում հանկարծ ինչ որ հնարքով հայտվե­ցին մարդիկ ովքեր ունեին և՛ գումար, և՛ պաշտոն, և՛ կապեր։ Թեև իհարկե մեկը մյուսին մագնի­սի պես քաշում է։ Այդ ինչպե՞ս պատա­հեց, որ հենց նրանք ու նրանց շրջա­պա­տը հարստա­ցավ, այլ ոչ թե շարքա­յին քաղա­քա­ցին։ Եվ այդ ինչպե՞ս է, որ նույնիսկ 2020‑ի ու 2023‑ի սարսա­փից հետո վերո­հիշյալ մարդկանցից ոմանց(գոնե ազա­տության մեջ գտնվողնե­րը) կյանքը մի գրամ անգամ չի դառնա­ցել ո՛չ պատե­րազմի կրա­կից, ո՛չ էլ դրա բերած տնտե­սա­կան չարի­քից։
Ու ինչպե՞ս է պատա­հում նաև, որ հենց այդ ապա­հովներն են անա­պա­հովնե­րին մղում քաղա­քա­կան պահանջի ու դեռ մի բան էլ հայտա­րա­րում, որ վերջիններս սոցիա­լա­կան խնդիր չունեն։ Ու ցավոք, վիրա­վոր արցախցին հաճախ նրանց ձեռքում դառնում է այն ցավա­լի գործի­քը, որով մեր նորա­հայտ «մանթա­շովնե­րը» որո­շում են դաղել մեզ բոլո­րիս ու հայրե­նա­սի­րություն դասա­վանդել։
Որտեղի՞ց հայտնվեց «ղարա­բաղյան կլա­նը»։ Իհարկե Տեր-Պետրոսյանն ու իր շրջա­պա­տը քիչ ջանքեր չթա­փե­ցին հայ-ղարա­բաղցի հակա­սություն խորացնե­լու հարցում, բայց հենց այդ «կլա­նի» ներկա­յա­ցուցիչնե­րը մի՞թե իրենք իրենց ձեռքով չհաստա­տե­ցին այդ ամե­նը, երբ ամոթ ու խիղճ կորցրած կլա­նե­ցին ՀՀ ու ԼՂՀ հնա­րա­վոր ամեն հարստություն և իրենց թույլ տվին միջազգա­յին ու Սփյուռքա­հայ բարե­գործություննե­րի մի մասից էլ շարքա­յին արցախցուն նպաստներ ու թոշակներ բաժա­նել, որպես սեփա­կան սրի­կա­յությա­նը մասնակցության վարձ։ Ու այսօր այն մարդիկ, որոնց ոչնինչը չտուժեց, տունն ու հայրե­նի­քը կորցրած արցախցուն են դարձրել Հայաստա­նում քաղա­քա­կան տենչանքի գործիք, արցախցու միջո­ցով են փորձում նորից հետ բերել իրենց գահն ու գայի­սո­նը, արցախցու վերքին աղ լցնե­լով են փորձում ատե­լություն ու կրակ վառել «հայաստանցի-ղարա­բաղցի» թեմա­յով։ Իսկ երբ իշխա­նություննե­րը, որոնք աչքի են ընկնում առա­ջին հերթին բոլո­րին իրենց դեմ հանե­լու զարմա­նա­լի շնորհով, ավել-պակաս են խոսում արցախցի­նե­րի կամ նրանց կարիքնե­րի հասցեին, ապա «մանթա­շովնե­րի» լրատվա­կան ողջ ռեսուրսը ձգտում է ապա­ցուցել, որ տեսեք ահա ձեզ չեն սիրում, ձեզ թուրք են համա­րում, ուզում են, որ դուք կոտորվեք ու հիմա էլ ամեն ինչ անում են, որ հեռա­նաք Հայաստա­նից։ Իսկ սիրտը վիրա­վոր արցախցուն հիմա հեշտ է կատա­ղեցնե­լը։ Շատ հեշտ։
Միայն թե այդ քաղա­քա­կան ու սոցիա­լա­կան ապա­հովնե­րը, որոնց մեքե­նա­նե­րը հասա­րակ մարդու համար երա­զանք են, իսկ տնե­րը՝ հանդուգն երազ, փոխա­նակ տարի­նե­րով Արցա­խում 100 հազա­րա­նոց բնակչությունը կես միլիո­նի հասցնե­լու, իրենց ունեցվածքն էին բազմա­պատկում ու անընդհատ նոր զրո­ներ ավե­լացնում իրենց թվե­րի վերջում։ Եթե Արցա­խում ապրեր 500 հազար, իսկ Հայաստա­նում 5 մլն, որ լրիվ իրա­տե­սա­կան է, եթե այդ հարուստնե­րը մի քիչ դանդաղ հարստա­նա­յին, ապա այսօր Արցա­խը այսպես չէր լինի։ Միջազգա­յին իրա­վունքը նաև մեզ կհի­շեր, որովհետև Բաքվում երբեք դա չէին մոռա­նում։
Ու այսօր մենք տեսնում ենք անհնա­րի­նը՝ հարուստը ասում է, որ արցախցին սոցիա­լա­կան պահանջ չունի, նրա պահանջը քաղա­քա­կան է։ Իսկ Արցա­խը մնա­ցել է հեռու-հեռվում՝ միայնակ ու վիրա­վոր։

Առնչվող Հոդվածներ