26.8 C
Yerevan

Ընդդի­մության Հիբրի­դա­յին Ջոկատնե­րը

Ստեղծված հակադրության պայմաննե­րում հիբրի­դա­յին զորքե­րը շարունա­կում են կեղծ մտա­հո­գությամբ հոգ տանել արցա­խա­հա­յե­րի այդ խմբի համար՝ կառա­վա­րությա­նը ատե­լության թիրախ դարձնե­լով նրանց համար, իսկ նրանց էլ խորա­ցող ատե­լության թիրախ դարձնե­լով հասա­րա­կության մնա­ցած հատվածնե­րի համար։

Ստե­փան Սաֆարյան

«Հիբրի­դա­յին զորքե­րը» վերջա­պես գտել են ամե­նաարդյունա­վետ տեխնո­լո­գիան․
Քայլ 1․ արցա­խա­հա­յությա­նը համո­զել ու համո­զում են փախստա­կա­նի կարգա­վի­ճա­կից հետո չստա­նալ Հայաստա­նի քաղա­քա­ցիությունը, անհա­տա­կան աշխա­տանք է տարվում յուրա­քանչյուր խմբի հետ՝ օգտա­գործե­լով նրանց վախե­րը, մտա­հո­գություննե­րը, ոմանց դեպքում երբեմն անգամ՝ պարա­զի­տա­յին հոգե­բա­նությունը․ ա/ եթե քաղա­քա­ցիություն ստա­նաք, հետա­գա­յում կզրկվեք Արցա­խում ձեր ունե­ցած գույքի ու այլ իրա­վունքնե­րից՝ փոխհա­տուցումումից մինչև վերա­դարձ, բ/ եթե քաղա­քա­ցիություն ստա­նաք, ձեր որդի­նե­րը բանակ են զորա­կոչվե­լու, գ/ եթե քաղա­քա­ցիություն չստա­նաք, ապա կպատժեք “Արցա­խը հանձնած” Հայաստա­նի իշխա­նություննե­րին․․․ Ու այսպես շարունակ․․․․

Քայլ 2․ Արցա­խա­հա­յության մեծ մասը չի դիմում ու չի ստա­նում քաղա­քա­ցիություն, Կառա­վա­րության մշա­կած ծրա­գի­րը հայտնվում է ճգնա­ժա­մի մեջ՝ ստեղծե­լով վտանգա­վոր երկընտրանք․ կա՛մ կառա­վա­րությունը ստիպված շարունա­կում է այն ծրա­գի­րը, որը ի սկզբա­նե նախա­տեսված էր զուտ անցումա­յին կարճ փուլի համար ու ժամա­նա­կա­վոր էր, և դրան պետք է հաջորդեր արցա­խա­հա­յության լիարժեք ու լիի­րավ ինտեգրումը որպես քաղաքցի, կամ հրա­ժարվում է դրա­նից, որի արդյունքում արցա­խա­հա­յության ահռե­լի խմբի ճգնա­ժամն ավե­լի է խորա­նում, քանի որ երկա­րա­ժամկետ ինտեգրման ծրագրից չեն օգտվում, իսկ կարճա­ժամկետ ծրա­գիրն այլևս չի գործում։ Իսկ դա կարող է հանգեցնել մի հատվա­ծի արտա­գաղթե­լուն։

Քայլ 3․ Ստղեծված հակադրության պայմաննե­րում հիբրի­դա­յին զորքե­րը շարունա­կում են կեղծ մտա­հո­գությամբ հոգ տանել արցա­խա­հա­յե­րի այդ խմբի համար՝ կառա­վա­րությա­նը ատե­լության թիրախ դարձնե­լով նրանց համար, իսկ նրանց էլ խորա­ցող ատե­լության թիրախ դարձնե­լով հասա­րա­կության մնա­ցած հատվածնե­րի համար։ Սա մի հետև­անք է, որը չկա­րո­ղա­ցան ստա­նալ Արցա­խի էթնիկ զտման գնով անգամ, և, բարե­բախտա­բար, Հայաստա­նի իշխա­նություններն ու հասա­րա­կությունը ճնշող մեծա­մասնությամբ արագ, օպե­րա­տիվ ու գրկա­բաց ընդունե­ցին նրանց ու առաջնա­յին օգնության ծրագրա­յին ապա­հո­վումը հիմնա­կա­նում հաջողված էր։ Այժմ, կարծես թե ձևը գտել են, ու արցա­խա­հա­յե­րի նկատմամբ կեղծ հոգա­տա­րությամբ արդեն իսկ ներհա­սա­րա­կա­կան կոնֆլիկտի ինտենսի­վությունը մեկ աստի­ճան բարձրացրել են։

Իհարկե, հասկա­նա­լի է, որ առանց քաղա­քա­ցիության խնդրի լուծման որևէ հիմնա­կան ծրագրի մասին խոսելն ուղղա­կի աբսուրդ է։ Արցա­խա­հա­յության այն հատվա­ծը, որը Հայաստա­նը համա­րում է իր հայրե­նի­քը և իր ու սեփա­կան զավակնե­րի ապա­գան տեսնում է այս երկրում, պետք է ստա­նա քաղաքցիություն ու կրի լիարժեք իրա­վունքնե­րի ու պարտա­կա­նություննե­րի ողջ ծավա­լը։ Իշխա­նություննե­րը պարտա­վոր են հստակ հաղորդակցվել մարդկանց հետ, փարա­տել նրանց մտա­հո­գություննե­րը, վախե­րը, որոնց վրա ստացվել է այս վտանգա­վոր արդյունքը։ Իսկ նրանք, ովքեր մերժում են Հայաստա­նի քաղա­քա­ցիությունը, ապա նրանց ուժով չես պահի Հայաստա­նում․․․ Ինչ արած․․․

Գրառբւմը Ստե­փան Սաֆարյա­նի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ