27.7 C
Yerevan

Թրամփիը Նոր Միջուկա­յին Պայմա­նա­գիր Է Ցանկա­նում

Ամե­րի­կա­ցի­նե­րը ցանկա­նում են ամբողջությամբ վերացնել Իրա­նի միջուկա­յին վառե­լի­քի հարստացման ենթա­կա­ռուցվածքնե­րը, երկրի հրթի­ռա­յին ծրա­գի­րը, ինչպես նաև Թեհրա­նի երկա­րամյա աջակցությունը ՀԱՄԱՍ-ին, «Հեզբոլլա­հին» և այլ խամա­ճիկ ուժե­րին։

The New York Times-ը գրում է այն մասին, որ Թրամփը ցանկա­նում է նոր միջուկա­յին համա­ձայնա­գիր Իրա­նի հետ, սակայն այն պետք է ավե­լի լավը լինի, քան Օբա­մա­յի օրոք կնքվա­ծը
2016 թվա­կա­նին, երբ Դոնալդ Թրամփը առա­ջադրվում էր ԱՄՆ նախա­գա­հի պաշտո­նի համար և նրա­նից պահանջում էին մանրա­մասնություններ, թե ինչպես է պատրաստվում լուծել աշխարհի ամե­նա­բարդ անվտանգության հարցե­րը, Թրամփն ուներ պարզ բանաձև իրա­նա­կան միջուկա­յին խնդրի լուծման համար։
Թրամփի կարծի­քով՝ Բարաք Օբա­մա­յի վարչա­կազմի բանակցող թիմը պարզա­պես պետք է հեռա­նար բանակցություննե­րի սեղա­նից։ Այդ դեպքում իրանցի­նե­րը կգա­յին ու կխնդրեին համա­ձայնագրի կնքել։ «Սա մի համա­ձայնա­գիր էր, որը կարող էր շատ ավե­լի լավը լինել, եթե նրանք մի քանի անգամ հեռա­նա­յին սեղա­նից։ Նրանք այնքան վատ էին բանակցում», — ասել է Թրամփը The New York Times‑ի երկու լրագրողնե­րին։
Այսօր, երբ իրանցի­նե­րը միջուկա­յին զենք ստեղծե­լուն շատ ավե­լի մոտ են, քան նախորդ համա­ձայնագրի ժամա­նակ — մասնա­կիո­րեն հենց այն պատճա­ռով, որ Թրամփը 2018-ին հրա­ժարվեց այդ գործարքից — նախա­գահն ունի հնա­րա­վո­րություն ցույց տալու, թե ինչպես պետք է իրա­կա­նում դա արվի։
Մինչ այժմ երկու կողմե­րի միջև հեռա­վո­րությունը հսկա­յա­կան է թվում։ Իրանցի­նե­րը կարծես ցանկա­նում են վերա­կանգնել Օբա­մա­յի ժամա­նակնե­րի համա­ձայնագրի արդիա­կա­նացված տարբե­րա­կը, որը սահմա­նա­փա­կում էր Իրա­նի միջուկա­յին նյութե­րի պաշարնե­րը։ Մինչդեռ ամե­րի­կա­ցի­նե­րը ցանկա­նում են ամբողջությամբ վերացնել Իրա­նի միջուկա­յին վառե­լի­քի հարստացման ենթա­կա­ռուցվածքնե­րը, երկրի հրթի­ռա­յին ծրա­գի­րը, ինչպես նաև Թեհրա­նի երկա­րամյա աջակցությունը ՀԱՄԱՍ-ին, «Հեզբոլլա­հին» և այլ խամա­ճիկ ուժե­րին։
Բանաձև­ից ամե­նա­շա­տը պակա­սո­ղը՝ ժամա­նակն է։ Թրամփի վրա ճնշում է գործադրվում՝ կնքե­լու գործարք, որը Իրա­նի նկատմամբ շատ ավե­լի կոշտ կլի­նի, քան Օբա­մա­յի վարչա­կազմի օրոք կնքվա­ծը, և որն էլ կդառնա չափա­նիշ, թե արդյո՞ք Թրամփը հասել է իր նպա­տակնե­րին։ Որպես ճնշման գործիք՝ նրա վարչա­կազմն արդեն սպառնում է ռազմա­կան հարվածնե­րի հնա­րա­վո­րությամբ, եթե բանակցություննե­րը ձախողվեն, թեև մնում է անհստակ՝ արդյոք այդ հարվածնե­րը կկա­տա­րեն Միացյալ Նահանգնե­րը, Իսրա­յե­լը, թե միացյալ ուժե­րը։
Բանակցություննե­րը նախա­տեսվում է սկսել շաբաթ օրը, և հաղորդվում է, որ ամե­րիկյան թիմը կղե­կա­վա­րի Սթիվ Ուիթքոֆը, ով նախա­գա­հի ընկե­րը և Նյու Յորքի շինա­րա­րա­կան բիզնե­սով զբաղվող գործա­րար է։ Ուիթքոֆը, ով նաև ներգրավված է Գազա­յի և Ուկրաի­նա­յի հարցե­րում, որևէ պատկե­րա­ցում չունի միջուկա­յին վառե­լի­քի հարստացման բարդ տեխնո­լո­գիա­յի կամ միջուկա­յին ռումբի ստեղծման բազմա­թիվ փուլե­րի մասին։
Մերձա­վոր Արև­ելքի անվտանգության և միջուկա­յին քաղա­քա­կա­նության մասնա­գետ Սեյեդ Հոսեյն Մուսա­վիա­նը, ով աշխա­տում է Փրինսթո­նի համալսա­րա­նում, ասել է, որ, իր կարծի­քով, բանակցություննե­րը կարող են հաջո­ղությամբ ավարտվել, եթե երկու կողմերն էլ կարո­ղա­նան վերա­դառնալ իրենց ժողո­վուրդնե­րին ներկա­յացնե­լու արդյունքով, որն իր մեջ կնե­րա­ռի Իրա­նի կողմից կանո­նա­վոր ստուգումնե­րին ենթարկվե­լը։
«Ինչքան հասկա­նում եմ, Սթիվ Ուիթքոֆը իրոք ցանկա­նում է համա­ձայնա­գիր կնքել։ Նա իսկա­պես չի ցանկա­նում պատե­րազմ, և ունի նույն մտա­ծե­լա­կերպը, ինչ նախա­գահ Թրամփը… Այդ պատճա­ռով ես այստեղ հնա­րա­վո­րություն եմ տեսնում։ Սակայն իրա­կա­նությունն այն է, որ Իրա­նը և ԱՄՆ‑ն պետք է լուծեն արդեն 45-ամյա թշնա­մությունը, և համա­ձայնության գալն ահռե­լիո­րեն բարդ է», — ասել է Մուսա­վիա­նը։

Առնչվող Հոդվածներ