27.7 C
Yerevan

Հանցա­գործը Պապի Հովա­նու Ներքո

Հայ Կաթո­ղի­կե եկե­ղե­ցին, որն ունի անմի­ջա­կան և պատմա­կան կապ Սուրբ Աթո­ռի հետ, այս հարցում ևս պետք է հանդես գար տեսա­նե­լի և հստակ դիրքո­րոշմամբ։ Նման լռությունը դառնում է ոչ միայն բացթո­ղում, այլև վտանգա­վոր նախա­դեպ՝ թույլ տալով, որ հայկա­կան ներկա­յության բացա­կա­յությունը ընկալվի որպես համա­ձայնություն։

Արման Բաբա­ջանյան

Ապրի­լի 10-ին Վատի­կա­նում՝ Սուրբ Աթո­ռի Պապա­կան Գրե­գորյա­նա­կան համալսա­րա­նում, կայա­ցած «Քրիստո­նեությունը Ադրբե­ջա­նում. պատմություն և արդիություն» խորագրով միջազգա­յին գիտա­ժո­ղո­վը, որ կազմա­կերպվել էր Ադրբե­ջա­նի պետության և նրան սպա­սարկող կրո­նամշա­կութա­յին կառույցնե­րի ուղիղ մասնակցությամբ, չի կարող անարձա­գանք մնալ ոչ միայն ակա­դե­միա­կան շրջա­նակնե­րի, այլև հայկա­կան պետա­կան և հոգև­որ կառույցնե­րի կողմից։ Ակնհայտ է, որ միջո­ցառման հիմնա­կան նպա­տակն էր՝ Ադրբե­ջա­նի կողմից տասնամյակներ շարունակ իրա­կա­նացվող մշա­կութա­յին յուրացման և պատմա­կան ժառանգության աղա­վաղման քաղա­քա­կա­նությա­նը միջազգա­յին լեգի­տի­մություն հաղորդել՝ օգտա­գործե­լով վեհ տեսա­նե­լիությամբ ներկա­յացվող «միջմշա­կութա­յին երկխո­սության» և «կրո­նա­կան հանդուրժո­ղա­կա­նության» պատրանքը։

Կոչված լինե­լով քրիստո­նեա­կան բարո­յա­կան արժեքնե­րի կրող և պաշտպան՝ Պապա­կան Գրե­գորյա­նա­կան համալսա­րա­նը, գուցե անգամ առանց լիարժեք տեղե­կացված լինե­լու, անուղղա­կիո­րեն դարձավ այդ քաղա­քա­կա­նության գործիքնե­րից մեկը՝ ընդունե­լով գիտա­ժո­ղով, որի ձևա­չափն ու մասնա­կիցնե­րի կազմը ամբողջությամբ արտա­հայտում էին միա­կողմա­նիություն և տարա­ծաշրջա­նա­յին պատմության կեղծ ներկա­յացման ռիսկեր։ Հայաստա­նի որևէ ակա­դե­միա­կան կամ գիտամշա­կութա­յին հաստա­տություն այդ նախա­ձեռնության մեջ չէր ընդգրկված, իսկ հայկա­կան քրիստո­նեա­կան ժառանգության կրողնե­րը՝ Հայ Առա­քե­լա­կան և Հայ Կաթո­ղի­կե եկե­ղե­ցի­նե­րը, փաստա­ցի դուրս էին մնա­ցել քննարկման օրա­կարգից։

Ադրբե­ջա­նի կողմից Կովկասյան Ալբա­նիա­յի քրիստո­նեա­կան ժառանգության նպա­տա­կա­յին յուրա­ցումը նոր երև­ույթ չէ։ Այն ձևա­վորվել է Խորհրդա­յին Միության տարի­նե­րից և հետա­գա տասնամյակնե­րում վերածվել է պետա­կան քաղա­քա­կա­նության՝ ուղղված Արցա­խի հայկա­կան քրիստո­նեա­կան վանքե­րի և սրբա­վայրե­րի պատմության կեղծմա­նը՝ նրանց «ալբա­նա­կան» բնութագրումով փորձե­լով ջնջել հայկա­կան ներկա­յության հետքե­րը։ Բավա­կան է հիշել Դադի­վանքի, Ամա­րա­սի, Գանձա­սա­րի, Եղի­շեի վանքի, Ծարի վանքի և մի շարք այլ սրբա­վայրե­րի շուրջ տարվող տեղե­կատվա­կան և քարոզչա­կան արշավնե­րը։ Այս ամե­նի համա­տեքստում Վատի­կա­նում նման միջո­ցառման կազմա­կերպումը ոչ միայն խորացնում է մեր մտա­հո­գություննե­րը, այլ նաև պահանջում է համա­կարգված պատասխան։

Այս իրա­վի­ճա­կում հիմնա­վոր և ցավա­լի հարց է հնչում. ինչով է զբաղված Վատի­կա­նում Հայաստա­նի նորանշա­նակ դեսպա­նը, եթե մեր պատմա­կան և հոգև­որ ժառանգությունը նման մակարդա­կով խեղաթյուրվում է հենց Սուրբ Աթո­ռի հովա­նու ներքո։ Վատի­կա­նը պարզա­պես պետություն չէ․ այն քրիստո­նեա­կան դիվա­նա­գի­տության գլո­բալ կենտրոն է՝ խոշոր ազդե­ցությամբ և նրբանկատ ուժա­յին գործի­քա­կազմով։ Իսկ մեր դեսպա­նությունը, բացի արա­րո­ղա­կարգա­յին ներկա­յությունից, պետք է ունե­նա գաղա­փա­րա­կան, պաշտպա­նա­կան և նախա­ձեռնող դերա­կա­տա­րություն՝ կանխե­լու և հակազդե­լու նման գործընթացնե­րին։ Քրիստո­նեա­կան հարթա­կում Հայաստա­նը պետք է խոսի ուժեղ, փաստարկված և ինքնավստահ ձայնով՝ ոչ թե ուշա­ցած արձա­գանքնե­րով։

Հայ Առա­քե­լա­կան եկե­ղե­ցու սպա­սա­վորնե­րը, ներքա­ղա­քա­կան գործընթացնե­րում ակտիվ դերա­կա­տա­րություն ստանձնե­լու փոխա­րեն, պարտա­վոր են վերա­դառնալ իրենց առաջնա­յին առա­քե­լությա­նը՝ հոգև­որ, պատմա­կան և ազգա­յին ժառանգության պահպանման և ներկա­յացման ծառա­յությա­նը։ Այսօր, երբ հայկա­կան քրիստո­նեա­կան ինքնությունը թիրա­խա­վորվում է միջազգա­յին հարթակնե­րում, չեն կարող հոգև­որ գործիչնե­րը լռել կամ սահմա­նա­փակվել ներհա­յաստանյան հայտա­րա­րություննե­րով։ Քրիստո­նեա­վա­յել և ազգա­յին առա­քե­լության իմաստը հենց նման իրա­վի­ճակնե­րում է՝ խոսել ճշմարտության և արդա­րության լեզվով։

Հայ Կաթո­ղի­կե եկե­ղե­ցին, որն ունի անմի­ջա­կան և պատմա­կան կապ Սուրբ Աթո­ռի հետ, այս հարցում ևս պետք է հանդես գար տեսա­նե­լի և հստակ դիրքո­րոշմամբ։ Նման լռությունը դառնում է ոչ միայն բացթո­ղում, այլև վտանգա­վոր նախա­դեպ՝ թույլ տալով, որ հայկա­կան ներկա­յության բացա­կա­յությունը ընկալվի որպես համա­ձայնություն։

Ռուսաստա­նի ուղղա­փառ եկե­ղե­ցին, ի տարբե­րություն հայկա­կան եկե­ղե­ցի­նե­րի, վաղուց է ներառվել Ադրբե­ջա­նի մշա­կութա­յին քաղա­քա­կա­նության մեջ՝ ուղղա­կիո­րեն լեգի­տի­մացնե­լով «ալբա­նա­կան» նարա­տի­վը, և նույնիսկ որո­շել է Բարդուղի­մեոս առաքյա­լին ներկա­յացնել որպես Ադրբե­ջա­նի տարածքում քրիստո­նեություն քարո­զած առաքյալ։ Սրան զուգա­հեռ Վատի­կա­նում հայկա­կան կողմի լռությունը ոչ թե զարմանք է առա­ջացնում, այլ խոր մտա­հո­գություն։ Չկան համա­կարգված քայլեր, չկա տեղե­կատվա­կան ռազմա­վա­րություն, չկա խելա­միտ ներկա­յություն։

Պատմա­կան ժառանգությունը ոչ միայն պաշտպա­նե­լու, այլև արժա­նա­պատվո­րեն ներկա­յացնե­լու պարտա­կա­նությունը կարող է և պետք է դառնա մեր արտա­քին քաղա­քա­կան ու հոգև­որ դիվա­նա­գի­տության կենտրո­նա­կան տարրե­րից մեկը։ Վատի­կա­նում ապրի­լի 10-ին կազմա­կերպված միջո­ցա­ռումը ևս մեկ հիշե­ցում է՝ թե ինչ կկա­տարվի, երբ այդ դաշտը դատարկ է մնում հայկա­կան ներկա­յությունից։

Հայոց պատմա­կան, կրո­նա­կան և մշա­կութա­յին ժառանգության պաշտպա­նությունը պետք է վերածվի գործնա­կան, կազմա­կերպված աշխա­տանքի՝ համազգա­յին ներգրավմամբ։ Անհրա­ժեշտ է ձևա­վո­րել պետություն-եկե­ղե­ցի համա­տեղ հանձնա­ռությամբ կառուցված ռազմա­վա­րա­կան կառույց կամ հարթակ, որը ոչ միայն արձա­գանքող կլի­նի, այլ նախա­հարձակ՝ հենված գիտա­կան և փաստա­բա­նա­կան հիմքե­րի վրա։ Քրիստո­նեա­կան արժեքնե­րի, պատմա­կան փաստե­րի և միջազգա­յին գործընկե­րա­յին կապե­րի հիմքով հայկա­կան կողմը կարող է և պետք է դուրս գա պասի­վությունից։ Այլա­պես մեր լռությունը կդառնա կեղծի­քի հարմար լեգի­տի­մացման գործիք։

Առնչվող Հոդվածներ