27.7 C
Yerevan

Բաքվի Գործի­քը՝ Սպառնա­լիք Եւ Վախ

Եթե տեքստը համա­ձայնեցված է՝ էլ ի՞նչ խնդիր կա, որպեսզի այն ստո­րագրվի, ու շուրջ վեց տասնյակ երկրնե­րից այդ դրա­կան ուղերձնե­րը, հայտա­րա­րություննե­րը Ադրբե­ջա­նի համար բավա­կա­նա­չափ մեծ խնդիրներ են առա­ջացրել:

Արմեն Պետրոսյան

Ադրբե­ջա­նը կիրա­ռում է ուժի սպառնա­լիք, որպեսզի վախի մեջ պահի հայ հասա­րա­կությանն ու ճնշի որո­շում կայացնողնե­րին. Արմեն Պետրոսյան

«Մեդիա­լա­բի» հարցե­րին պատասխա­նում է տարա­ծաշրջա­նա­յին հարցե­րով փորձա­գետ Արմեն Պետրոսյա­նը

– «Քանի դեռ խաղա­ղության պայմա­նա­գի­րը չի ստո­րագրվել, քանի դեռ Հայաստա­նը չի հրա­ժարվել Ադրբե­ջա­նին ուղղված տարածքա­յին պահանջնե­րից, որոնք դեռևս առկա են այդ երկրի Սահմա­նադրությունում, քանի դեռ Հայաստանն Ադրբե­ջա­նի հետ հարա­բե­րություննե­րի կարգա­վորմանն ուղղված անկեղծ պահվածք չի ցուցա­բե­րել, զինված դիմա­կա­յության վտանգը մշտա­պես առկա է լինե­լու». «Դեպի նոր աշխարհա­կարգ» թեմա­յով միջազգա­յին համա­ժո­ղո­վի ժամա­նակ հայտա­րա­րել է Ադրբե­ջա­նի նախա­գա­հը, հավե­լե­լով, որ հարա­բե­րություննե­րի կարգա­վորմանն ուղղված «փոքր քայլեր» կարվեն: Պարո՛ն Պետրոսյան, ինչո՞ւ է Ալիևը նման հայտա­րա­րություններ անում:

– Ընդհանրա­պես, Հայաստա­նի հետ հարա­բե­րություննե­րի կարգա­վորման հետ կապված Ադրբե­ջա­նի հայտա­րա­րություննե­րը առնվազն երկու հիմնա­կան նպա­տակ ու թիրախ են ունե­նում: Մեկը ներքին, մյուսն արտա­քին լսա­րանն է, կոնկրետ հայտա­րա­րությունը երկու ուղղության համար է արված:

Ներքի­նը առ այն, որ Հայաստա­նի հետ հարա­բե­րություննե­րը երկար ժամա­նակ չեն կարգա­վորվե­լու՝ հատկա­պես տնտե­սա­կան ինտեգրման համա­տեքստում, որը, ըստ Ալիևի, ավե­լի երկա­րա­ժամկետ է: Սա խոսում է այն մասին, որ Ադրբե­ջա­նի իշխա­նություննե­րը դեռևս ցանկա­նում են պահպա­նել Հայաստա­նի հետ թշնա­մա­կան միջա­վայր, մթնո­լորտը՝ երկրի ներսում իրենց ապա­հո­վագրե­լու համար, որովհետև իրենց ներքին քաղա­քա­կա­նության գաղա­փա­րա­կան ուղղություննե­րից մեկը եղել է Հայաստա­նի ու հայ ժողովրդի հանդեպ թշնա­մանքը, Հայաստա­նի հետ չկարգա­վորված հարա­բե­րություննե­րը:

Պակաս կարև­որ չեն նաև արտա­քին լսա­րա­նին ուղղվող ուղերձներն այս պահին, որովհետև խաղա­ղության համա­ձայնագրի տեքստի համա­ձայնե­ցումից ու նաև միջազգա­յին տարաբնույթ դրա­կան արձա­գանքնե­րից հետո ադրբե­ջա­նա­կան կողմն իր վրա զգում էր իրա­կան ճնշում՝ փաստաթղթի ստո­րագրման մասով: Այսինքն՝ եթե տեքստը համա­ձայնեցված է՝ էլ ի՞նչ խնդիր կա, որպեսզի այն ստո­րագրվի, ու շուրջ վեց տասնյակ երկրնե­րից այդ դրա­կան ուղերձնե­րը, հայտա­րա­րություննե­րը Ադրբե­ջա­նի համար բավա­կա­նա­չափ մեծ խնդիրներ են առա­ջացրել:

Սա է պատճա­ռը, որ նման հայտա­րա­րություննե­րով, ուղերձնե­րով, նաև գործո­ղություննե­րով, նկա­տի ունեմ սահմա­նին կատարվո­ղը, Ադրբե­ջա­նի իշխա­նություններն ուզում են ցույց տալ, որ Հայաստա­նը չի ձգտում խաղա­ղության, այդպի­սով՝ իրենց վրա­յից թոթա­փել նաև միջազգա­յին ճնշումնե­րի մակարդա­կը, քանի որ իրենց համար այս պահին կարև­որ է ձգձգել ու չստո­րագրել փաստա­թուղթը՝ գլո­բալ ու տարա­ծաշրջա­նա­յին իրո­ղություննե­րով պայմա­նա­վորված: Ադրբե­ջա­նը վստահ է, որ դեռևս հնա­րա­վոր է Հայաստա­նից ավե­լին ստա­նալ՝ առանց խաղա­ղության համա­ձայնագրի, իսկ այդ համա­ձայնագրի ստո­րագրումը կկաշկանդի իրենց՝ շատ ավե­լին ստա­նա­լու հարցում:

– Ի՞նչ նկա­տի ունի Իլհամ Ալիևը, երբ ասում է «փոքր քայլեր» կարե­լի է անել:

– Դրանք զուտ այդ հայտա­րա­րության համա­տեքստում են արվել, օրի­նակ՝ կարող են լինել փորձա­գի­տա­կան խմբե­րի շփումներ, մեծ հաշվով, ինքը չի բացա­ռում նման մասնա­վոր տարբեր ծրագրե­րի իրա­կա­նա­ցումը, բայց այնպի­սի քայլեր, որոնք իրա­պես դրա­կան ազդե­ցություն կունե­նան խնդրի կարգա­վորման վրա: Դրա­նից իրենք դեռ զերծ են մնա­լու, ինչպի­սին է այդ համա­ձայնագրի ստո­րագրումը, որը, ինչպես ասա­ցի, կաշկանդե­լու է Ադրբե­ջա­նին իրա­վա­կան առումով՝ ավե­լին ստա­նալ:

– Պարո՛ն Պետրոսյան, Ադրբե­ջանն այժմ ռազմա­կան գործո­ղություննե­րի կգնա՞:

– Այսօր Ադրբե­ջա­նի խնդիրն է կոնֆլիկտա­յին միջա­վայրի վերա­բերյալ պատկեր ստեղծե­լը: Ներկա­յում Ադրբե­ջա­նը չունի լայնա­ծա­վալ ռազմա­կան էսկա­լա­ցիա­յի գնա­լու որևէ հիմք, ու, ընդհանրա­պես, Հայաստան-Ադրբե­ջան կոնֆլիկտում չկա այնպի­սի խնդիր, որը տալիս է ռազմա­կան գործո­ղություննե­րի գնա­լու լեգի­տիմ հիմքեր: Ուղղա­կի Ադրբե­ջա­նը ձեռքի հետ կիրա­ռում է նաև ուժի կիրառման սպառնա­լի­քը, որպեսզի ճնշի որո­շում կայացնողնե­րին ու նաև վախի մեջ պահի հայ հասա­րա­կությա­նը:

Քրիստի­նե Աղա­բեկյան

MediaLab.am

Առնչվող Հոդվածներ