27.7 C
Yerevan

Ուշա­ցած, Բայց Կարև­որ Քայլ

Իրենց համար առաջնա­հերթը, իհարկե, Հայաստա­նի տարածքով անցնողն է, որն ավե­լի կարճ է, բայց եթե Հայաստա­նի հետ չպայմա­նա­վորվեն, բնա­կա­նա­բար անցնե­լու են Իրա­նով:

Արմեն Վարդանյան

Իրան-Հայաստան համա­տեղ զորա­վարժություննե­րը կարև­որ մեսիջներ են պարունա­կում՝ ուղղված Ադրբե­ջա­նին. Արմեն Վարդանյան

«Մեդիա­լա­բի» հարցե­րին պատասխա­նում է իրա­նա­գետ Արմեն Վարդանյա­նը

– Պարո՛ն Վարդանյան, ինչպե՞ս եք գնա­հա­տում այն փաստը, որ ապրի­լի 9–10-ին Հայաստա­նի և Իրա­նի զինված ուժե­րի հատուկ նշա­նա­կության ստո­րա­բա­ժա­նումնե­րը համա­տեղ զորա­վարժություն են անցկացրել։ Որոշ փորձա­գետներ դա գնա­հա­տում են որպես ուշա­ցած քայլ։ Համակարծի՞ք եք այս գնա­հա­տա­կա­նի հետ։

– Բավա­կա­նին կարև­որ իրա­դարձություն է, որը նաև կարև­որ մեսիջներ է պարունա­կում՝ ուղղված Ադրբե­ջա­նին, ու իսկա­պես ուշա­ցած է, ավե­լի շուտ պետք է արվեին նման զորա­վարժություննե­րը:

– Որո՞նք են մեսիջնե­րը:

– Որ Հայաստա­նի սահմաննե­րի դեմ ոտնձգությունն անթույլատրե­լի է, որովհետև զորա­վարժություննե­րի սցե­նա­րով նախա­տեսվում է նաև սահմա­նա­յին անցա­կե­տի վրա հարձակման դեպքում հակա­ռա­կորդի չեզո­քա­ցում: Իհարկե, դա ֆորմալ առումով իբր հակաա­հա­բեկչա­կան է, բայց այստեղ կարև­ո­րը մեսիջն է, որն ավե­լի շատ ուղղված է Ադրբե­ջա­նին:

– Նման զորա­վարժություններ էլի՞ են եղել:

-Չէ՛, իմ հիշե­լով սա առա­ջինն է:

– Ու ինչի՞ մասին է խոսում սա:

– Սա խոսում է այն մասին, որ հայ-իրա­նա­կան հարա­բե­րություննե­րում նաև ռազմա­կան բաղադրիչն է զարգացվում, մինչ այժմ կողմե­րը հիմնա­կա­նում քաղա­քա­կան, տնտե­սա­կան, մշա­կութա­յին հարա­բե­րություններ էին զարգացնում, հիմա նաև փորձ է արվում ռազմա­կան համա­գործակցության հիմք դնել:

– Ադրբե­ջա­նի նախա­գա­հը «Դեպի նոր աշխարհա­կարգ» թեմա­յով միջազգա­յին համա­ժո­ղո­վի ժամա­նակ հայտա­րա­րել է, որ Հայաստանն իրեն զրկել է տարանցիկ երկիր դառնա­լու հնա­րա­վո­րությունից, ավե­լին՝ դեռ տարեսկզբից ադրբե­ջա­նա­կան կողմն ակտիվ խոսում է Ադրբե­ջա­նը Նախիջև­ա­նին կապող երթուղու ու Հայաստա­նը շրջանցե­լու մասին: Իրա­նում ինչպե՞ս են մեկնա­բա­նում այդ երթուղու վերա­բերյալ խոսակցություննե­րը:

– Դա վաղուց է, նոր բան չէ, Ադրբե­ջա­նը կառուցում է ավտո­մո­բի­լա­յին ճանա­պարհ ու երկա­թուղի, որը պետք է գա հասնի մոտա­վո­րա­պես Հայաստան-Իրան և Հայաստան-Ադրբե­ջան սահմա­նի ամե­նա­հա­րա­վա­յին մասը: Հիմա, եթե Հայաստա­նը տա ճանա­պարհ՝ իրենք կշա­րունա­կեն այդ ճանա­պարհի կառուցումը Հայաստա­նի տարածքով, եթե ոչ՝ կշրջանցեն, այնտեղ կամուրջ կա, որը կառուցվում է, Ադրբե­ջա­նից այդ ճանա­պարհը կթեքվի, կմտնի Իրան, այնուհետև Իրա­նի տարածքով կմտնի Նախիջև­ա­նի Հանրա­պե­տություն:

Երկա­թուղու 60–65 տոկոսն արդեն կառուցված է, ճանա­պարհն ավե­լի արագ տեմպե­րով է կառուցվում ու նախա­տեսվում է, որ այս տարվա վերջին և՛ երկա­թուղին, և՛ ավտո­մո­բի­լա­յին ճանա­պարհը շահա­գործման կհանձնվեն: Իրենց համար առաջնա­հերթը, իհարկե, Հայաստա­նի տարածքով անցնողն է, որն ավե­լի կարճ է, բայց եթե Հայաստա­նի հետ չպայմա­նա­վորվեն, բնա­կա­նա­բար անցնե­լու են Իրա­նով:

– Պարո՛ն Վարդանյան, այդ ճանա­պարհը այսպես կոչված Զանգե­զուրի միջա՞նցքն է:

– Այո՛, խոսքը հենց դրա մասին է, բայց ես կարծում եմ, որ կշրջանցեն Հայաստա­նը, ու այդ ճանա­պարհը Իրա­նով կանցնի:

Քրիստի­նե Աղա­բեկյան

MediaLab.am

Առնչվող Հոդվածներ