27.7 C
Yerevan

Փոքրա­մասնության Քաղա­քա­պե­տը

Այդ դեպքում, երբ լինի արդար կառա­վա­րում, մարդիկ իրենք էլ կտեսնեն, որ արդար կառա­վա­րումը տանում է ավե­լի համա­կարգված ծախսե­րի ու դա հանգեցնում է ընդհա­նուր մակարդա­կի բարձրացման։ Իսկ հիմա Գյումրու կառա­վա­րումը վերածվե­լու է քաո­սի, որովհետև ընդդի­մության թեկնա­ծուն լինե­լու է փոքրա­մասնության քաղա­քա­պե­տը, ոչ թե մեծա­մասնության։ Վարդան Ղուկասյա­նը չի ունե­նա­լու այնպի­սի իշխա­նություն ինչպես 2012թ․ առաջ էր։

Լևոն Բարսեղյան

CIVILNET‑ը զրուցել է Գյումրու ավա­գա­նու ընտրություննե­րի Եվրա­դա­շինքի միասնա­կան քաղա­քա­պե­տի թեկա­ծու Լևոն Բարսեղյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են ընտրություննե­րի հետև­անքնե­րը և առա­ջի­կա սպա­սե­լիքնե­րը։

Լևոն Բարսեղյա­նը նշեց, որ ընտրություննե­րին նախորդած քարո­զարշավն անցել է ինչպես միշտ՝ հանրության թեկնա­ծունե­րը շոկո­լադ ու կոնդետ են խոստա­ցել առանց որևէ հիմք ունե­նա­լու։ Մեծ ու ճոխ խոստումներ են տրվում ու շուտ էլ մոռացվում են, որովհետև դրանք տրվում են միայն այդ պահի համար։ մեր հասա­րա­կությունը սիրում է էմո­ցիո­նալ տեմպով շարժվել։

Անդրա­դառնա­լով այն հանգա­մանքին, որ Եվրա­դա­շինքի առա­ջարկա­ծը ևս շատե­րը հեքիաթ են համա­րում, Բարսեղյանն ասաց, որ եղել են անհե­թեթ արձա­գանքներ առ այն, որ իրենք եկել առա­ջադրվել են, որ վաղը մյուս օրը մուլի­շենգեն վիզա ստա­նան։ Իրենց առա­ջարկը ոչ թե մյուսնե­րի նման Շուշի հետ բերե­լու կամ Արևմտյան Հայաստան վերա­դարձնե­լու նման անի­րա­կան հեքիաթ է եղել, այլ Գյումրիում հասա­րա­կա­կան ծառա­յություննե­րի որա­կը բարձրացնե­լու միտված։ Գյումրու բյուջեն քիչ է, քիչ է նաև ամեն շնչին բաժին ընկնող թվով, բայց փողը միշտ էլ քիչ է լինե­լու։ Այդ դեպքում, երբ լինի արդար կառա­վա­րում, մարդիկ իրենք էլ կտեսնեն, որ արդար կառա­վա­րումը տանում է ավե­լի համա­կարգված ծախսե­րի ու դա հանգեցնում է ընդհա­նուր մակարդա­կի բարձրացման։ Իսկ հիմա Գյումրու կառա­վա­րումը վերածվե­լու է քաո­սի, որովհետև ընդդի­մության թեկնա­ծուն լինե­լու է փոքրա­մասնության քաղա­քա­պե­տը, ոչ թե մեծա­մասնության։ Վարդան Ղուկասյա­նը չի ունե­նա­լու այնպի­սի իշխա­նություն ինչպես 2012թ․առաջ էր։ 

Ինչ վերա­բե­րում է նրան, որ Կոմունիստա­կան կուսակցությունը նման տպա­վո­րիչ քանա­կով քվե­ներ է ստա­ցել, Բարսեղյա­նը դա կապեց Կուսակցության առա­ջին համա­րով առա­ջադրված Վարդան Ղուկասյա­նի անձի հետ։ Միայն ու միայն Վարդան Ղուկասյա­նի անձով է պայմա­նա­վորված կոմկուսի՝ այդքան քվե ստա­նա­լը։ Նախորդ անգամ կոմունիստնե­րը մոտ երեք հարյուր քվե էին ստա­ցել, իսկ այս անգամ, երբ նրանց կուսակցությամբ առա­ջադրվեց վարդան Ղուկասյա­նը, նրանք գրե­թե երե­սուն անգամ ավե­լի շատ քվե ստա­ցան։ Եթե հաջորդ անգամ Վարդան Ղուկասյա­նը այլ կուսակցությամբ առա­ջադրվի, կոմունիստնե­րը գուցե երեք հարյուր քվե էլ չստա­նան։ Սա հստակ ցուցիչ է այն բանի, որ ընտրություննե­րում պայքա­րը գնա­ցել է անձե­րի մեջ, ոչ թե կուսակցություննե­րի ու գաղա­փարնե­րի։

Այս ընտրություննե­րում ընտրա­կա­շառք եղե՞լ է, թե ոչ։ Լևոն Բարսեղյա­նը հանգա­մա­նո­րեն շեշտեց, որ այս հարցը չունի այո կամ ոչ պատասխան։ Իրադրությունն այնպես է և իրա­կա­նությունն այնպի­սինն է, որ անձե­րին ընտրած մարդկանց մի մասը կաշառք ստա­նա­լու կարիք չունի, որովհետև այսպես թե այնպես աշխա­տում է ընդի­մության ու նրա հովա­նա­վորյալնե­րի գործա­րաննե­րում, խանութնե­րու, կառույցնե­րում, ենթա­կա է նրանց ու կաշառք ասվածն այս դեպքում աշխա­տանքից չազա­տելն է, նրանց ազդե­ցությա­նը ենթարկվե­լը։ Հանրությունն էլ երբ տեսնում է, որ թե բազմա­թիվ քաղա­քա­կան դեմքեր ու թե դատա­վորներ, որոնց մասին նշվում է, որ հսկա­յա­կան թալան են արել, բայց «կոպեկ առ կոպեկ» հետ բերե­լու խոսո­տումը չի կատարվում ու հետ է բերվում չնչին բաներ, կորցնում է հավա­տը իշխա­նության նկատմամբ ու Փաշինյանն այլևս չի կարող ասել պողպա­տե մանդատ տվեք։ Ժողո­վուրդն ասում է մի անգամ տվե­ցի ի՞նչ արեց, որ հիմա էլի տամ։

Լևոն Բարսեղյանն ասաց, որ ամսի 16-ին թեկնա­ծունե­րը կառա­ջադրվեն և ավա­գա­նին քկվեարկի; Հավա­նա­բար երկու սցե­նար կարող է լինել, որ բոլոր ընդդի­մա­դիր ավա­գա­նի­նե­րը միա­հա­մուռ ձայն տան Վարդան Ղուկասյա­նին, ինչը հնա­րա­վոր է այդքան էլ  Մարտուն Գրի­գորյա­նի դուրը չգա, կամ էլ Մարտուն Գրի­գորյա­նը երկու-երեք ձայն կտա, որպեսզի Վարդան Ղուկասյա­նը դառնա քաղա­քա­պետ և վերջ։ Ու դրա­նով էլ իսկ Գյումրու կառա­վա­րումը կվե­րածվի քաո­սի, որովհետև ՔՊ‑ը ամեն դեպքում ունի ավա­գա­նու անդամնե­րի գրե­թե կեսը ու նույնիսկ եթե Վարդան Ղուկասյա­նին աջակցեն նրա երկու արբանյակ կուսակցություննե­րը, ապա էլի ցանկա­ցած որո­շում ու քննարկում դառնա­լու է մեծ ու երկար, խառնաշփոթ կռիվ։ Բացառված չէ նաև քաղա­քա­կան առև­անգումնե­րի հնա­րա­վո­րությունը, երբ կուսակցություննե­րը փորձում են մեկ երկու անդա­մի իրենց կողմը քաշել։ 

Ամեն դեպքում, ընդդի­մությունը հայտա­րա­րեց, որ ՔՊ-ին երկրում իշխա­նությունից հեռացնե­լու սկիզբ են դնում Գյումրիով, ինչը քաղա­քա­կան առումով տրա­մա­բա­նա­կան է, բայց հենց նույն ընդդի­մությունն ու Վարդան Ղուկասյանն իրենց թիկունքին զգա­լու են կենտրո­նա­կան իշխա­նության շունչը։ Բազմա­թիվ վերահսկո­ղա­կան մարմիններ կան, որ թույլ չեն տալու Ղուկասյա­նին ունե­նալ այնպի­սի արքա­յա­կան իշխա­նություն, ինչպես առաջ էր։ Բացի դրա­նից Ղուկասյա­նի վրա մի քանի քրեա­կան գործեր կան, որոնք ևս ծանրացնե­լու են նրա վիճա­կը։

Ամբողջա­կան հարցազրույցը՝

Առնչվող Հոդվածներ