21 C
Yerevan

Բաքվի Պահանջնե­րի Ռուսա­կան Երանգը

Բաքուն համա­րում է, որ «հայ-ադրբե­ջա­նա­կան հակա­մարտության սկզբնա­պատճա­ռը վերացված է, չկա Լեռնա­յին Ղարա­բաղ, չկա ԼՂ խնդիր» եւ ակտուա­լացնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի իրա­վա­բա­նա­կան լուծարման հարցը: Հարկ է նշել, որ ՄԽ համա­նա­խա­գահ երկրնե­րից Ռուսաստա­նը միակն է, որ ԱԳՆ պաշտո­նա­կան ներկա­յա­ցուցչի մակարդա­կով Բաքվի այդ պահանջին աջակցել է:

Վահրամ Աթա­նեսյան

Բաքվի «նախա­պայմաննե­րի» ռուսաստանյան ծագումնա­բա­նությունը
Բաքվի «նախա­պայմաննե­րի» ռուսաստանյան ծագումնա­բա­նությունը
Անթա­լիա­յի դիվա­նա­գի­տա­կան ֆորումին Ռուսաստա­նը ներկա­յացրել է արտա­քին գործե­րի նախա­րար Սերգեյ Լավրո­վը: Թուրքա­կան աղբյուրնե­րի հաղորդմամբ՝ նա ելույթ է ունե­ցել բազմա­մարդ լսա­րա­նում, սակայն հարցե­րին պատասխա­նե­լուց հրա­ժարվել է եւ ընդա­մե­նը կրկնել, որ ուկրաի­նա­կան հակա­մարտության կարգա­վորման մի հնա­րա­վո­րություն կա՝ վերացնել սկբնա­պատճառնե­րը: Իսկ դրանք երկուսն են՝ Ուկրաի­նա­յում «ֆաշիստա­կան վարչախմբի լուծա­րում» եւ Ղրի­մի ու չորս մարզե­րի ռուսաստա­նա­պատկա­նության ճանա­չում:

Անթա­լիա­յում կայա­ցել է Ռուսաստա­նի եւ Ադրբե­ջա­նի արտա­քին գործե­րի նախա­րարնե­րի հանդի­պում: Սերգեյ Լավրո­վը հայ-ադրբե­ջա­նա­կան պայմա­նագրի ստո­րագրմանն աջակցե­լու պատրաստա­կա­մություն է հայտնել, բայց եւ պարզա­բա­նել, որ կարգա­վո­րումը պետք է հենվի եռա­կողմ՝ Ռուսաստան-Հայաստան-Ադրբե­ջան, ձեւա­չա­փով 2020–2022 թվա­կաննե­րին ձեռք բերված «պայմա­նա­վորվա­ծություննե­րին»:

Լավրով-Բայրա­մով հանդի­պումը տեղի է ունե­ցել Ադրբե­ջա­նի նախա­գա­հի հատուկ ներկա­յա­ցուցիչ Խալա­փո­վի մոսկովյան եռօրյա այցից հետո, որի ընթացքում նա բանակցություններ է վարել փոխարտգործնա­խա­րար Գալուզի­նի, նույն Լավորվի, ապա եւ՝ Վլա­դի­միր Պուտի­նի արտա­քին քաղա­քա­կան հարցե­րով օգնա­կան Ուշա­կո­վի հետ: Այդ քննարկումնե­րի շուրջ հրա­պա­րա­կա­յին միակ տեղե­կատվությունն այն է, որ ռուս-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րը մնում են «ռազմա­վա­րա­կան-դաշնակցա­յին՝ ինչպես սահմանված է 2022 թվա­կա­նի փետրվա­րի 22-ին երկու երկրնե­րի նախա­գահնե­րի ստո­րագրած հռչա­կագրով»:

Ուկրաի­նա­յի դեմ «հատուկ ռազմա­գործո­ղություն սկսե­լու» մասին հրա­մա­նա­գի­րը Վլա­դի­միր Պուտինն ստո­րագրել է Կրեմլում Ադրբե­ջա­նի նախա­գահ Իլհամ Ալիեւի հետ բանակցություննե­րից մեկ օր անց: Այսինքն, նա Ուկրաի­նա­յին պատե­րազմ է հայտա­րա­րել՝ նախա­պես խնդի­րը համա­ձայնեցնե­լով Իլհամ Ալիեւի հետ: Մեկ ամիս հետո Պուտի­նը Բաքու է գործուղել զինվո­րա­կան բարձրաստի­ճան պատվի­րա­կություն՝ գենե­րալ-գնդա­պետ Կիմի գլխա­վո­րությամբ: Այդ պատվի­րա­կությունը դեռեւս գտնվում էր Բաքվում, երբ ԼՂ-ում ռուսա­կան զորախմբի հրա­մա­նա­տա­րության միջամտությամբ ՊԲ դիրքե­րը Փառուխում եւ Քարագլխի բարձունքի մի հատվա­ծում հանձնվե­ցին ադրբե­ջանցի­նե­րին:

Բաքուն համա­րում է, որ «հայ-ադրբե­ջա­նա­կան հակա­մարտության սկզբնա­պատճա­ռը վերացված է, չկա Լեռնա­յին Ղարա­բաղ, չկա ԼՂ խնդիր» եւ ակտուա­լացնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի իրա­վա­բա­նա­կան լուծարման հարցը: Հարկ է նշել, որ ՄԽ համա­նա­խա­գահ երկրնե­րից Ռուսաստա­նը միակն է, որ ԱԳՆ պաշտո­նա­կան ներկա­յա­ցուցչի մակարդա­կով Բաքվի այդ պահանջին աջակցել է:

Ադրբե­ջա­նի երկրորդ եւ ավե­լի էական «նախա­պայմա­նը» վերա­բե­րում է Հայաստա­նի սահմա­նադրությա­նը: Արտա­քին գործե­րի նախա­րար Բայրա­մովն Անթա­լիա­յի ֆորումի պանե­լա­յին քննարկմանն ասել է, որ Ադրբե­ջա­նը «չի կարող միջազգա­յին պայմա­նա­գիր ստո­րագրել, որը հակա­սում է երկրի (Հայաստա­նի) սահմա­նադրությա­նը»:

Վաշինգտո­նի դիվա­նա­գի­տա­կան աղբյուրնե­րը բացա­հայտել են, որ Ուկրաի­նա­յում հրա­դա­դա­րի համա­ձայնա­գիր ստո­րագրե­լու Ռուսաստա­նի գլխա­վոր նախա­պայմա­նը Կիեւում «ռեժի­մի լուծա­րումը, արտա­քին կառա­վա­րում մտցնե­լը եւ նոր ընտրություննե­րի ու սահմա­նադրա­կան փոփո­խություննե­րի կազմա­կերպումն է»:

Ըստ էության, հայ-ադրբե­ջա­նա­կան կարգա­վորման ադրբե­ջա­նա­կան «նախա­պայմաննե­րը» ծագումնա­բա­նո­րեն մոսկովյան են, կրեմլյան, պուտի­նա­կան: Եւ շատ հավա­նա­կան է, որ 2022 թվա­կա­նի փետրվա­րի 22‑ի Պուտին-Ալիեւ հռչա­կա­գիրն ունի գաղտնի հավելված, որտեղ կողմե­րը համա­ձայնեցրել են ուկրաիա­նա­կան եւ հայ-ադրբե­ջա­նա­կան կարգա­վորման իրա­վա-քաղա­քա­կան սկզբունքնե­րի նույնա­կա­նությունը:

Միացյալ Նահանգնե­րի նախա­գա­հը մերժել է Զելենսկուն տապա­լե­լու, Կիեւում արտա­քին կառա­վարման ռեժիմ հաստա­տե­լու, Ուկրաի­նա­յում նոր ընտրություններ անցկացնե­լու եւ սահմա­նադրա­կան փոփո­խություններ իրա­կա­նացնե­լու առա­ջարկությունը: Չնա­յած տեղե­կատվա-քարոզչա­կան լավա­տե­սությա­նը, Ուկրաի­նա­յի հարցով ռուս-ամե­րիկյան բանակցություննե­րը փաստա­ցի փակուղու մեջ են: Որքան Մոսկվան Կիեւի նկատմամբ ճնշումը մեծացնում է, այնքան Բաքուն հայ-ադրբե­ջա­նա­կան պայմա­նագրի ստո­րագրման նոր «օրի­նա­կան նախա­պայմաններ» է հրա­պա­րա­կայնացնում: ԱՄՆ նախա­գա­հը մեկ տարով երկա­րաձգել է Ռուսաստա­նի դեմ դեմոկրա­տա­կան վարչա­կազմի օրոք սահմանված պատժա­մի­ջոցնե­րը: Արեւմտյան աղբյուրնե­րը հայտնում են, որ «Թրամփի համբե­րությունը սպառվում է, նա իմի­ջա­յին լուրջ կորուստներ է կրում»: Մոսկվան զիջումնե­րի կգնա՞: Հայ-ադրբե­ջա­նա­կան «խաղա­ղության պայմա­նագրի» ստո­րագրումը կախված է ուկրաի­նա­կան կարգա­վո­րումից: Մեթո­դա­բա­նո­րեն Ռուսաստա­նը եւ Ադրբե­ջա­նը գործում են նույն սկզբունքնե­րով:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ