27.7 C
Yerevan

2026‑ի Երրորդ Ուղին

Մաս 1

Թուրքիան ներկա­յումս Ադրբե­ջա­նին շարունա­կում է աջակցել այն պատճա­ռով, որ վերջինս լրիվ իր կողմ չքա­շի Ռուսաստա­նը։ Բայց Թուրքիան Ադրբե­ջա­նի նման ինքնա­բավ երկիր չէ։ Եթե Ադրբե­ջա­նը կարող է նավթի սև վաճառքով, Ռուսաստա­նի հետ հարա­բե­րություննե­րով ընդհա­նուր առմամբ ապա­հո­վել իր տնտե­սությունը, ապա Թուրքիան դա իրեն թույլ տալ չի կարող։ Անկա­րա­յին մեծ ներդրումներ են ահնրա­ժեշտ ու գուցե ավե­լի շատ,  քան Հայաստա­նին։ 

Արամ Սարգսյան

Լրագրող Նարեկ Կիրա­կոսյա­նը զրուցել է «Հանրա­պե­տություն» կուսակցության նախա­գահ Արամ Սարգսյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ադրբե­ջա­նա­կան հաա­բե­րություննե­րը, խաղա­ղության պայմա­նա­գի­րը, հայ-իրա­կան զորա­վարժություններն արտա­քին  քաղա­քա­կա­նության համա­տեքստում, ինչպես նաև ներքին քաղա­քա­կա­նությանն առնչվող մի շարք հարցեր։

Արամ Սարգսյա­նը խաղա­ղության պայմա­նագրի մասին խոսե­լիս ասաց, որ Հայաստա­նը իրոք ցանկա­նում է այդ խաղաությունը, իսկ Ադրբե­ջա­նը՝ ոչ ւ հիմնա­կա­նում այն պատճա­ռով, որ եթե խաղա­ղությոյւնը եղավ, ապա Հայաստա­նում բազմա­թիվ ներդրումներ տեղի կունե­նան, Հայաստա­նի տնտե­սությունն ու բանա­կը կուժե­ղա­նան, իսկ դա նշա­նա­կում է, որ հայե­րը մի օր արդեն հանգիստ կարող են ռևանշի գնալ։ Խաղա­ղության հաստատման դեպքում բազմա­թիվ մջազգա­յին խոշոր ներդրողներ արդեն հանգիստ սրտով ներդրումներ կանեն Հայաստա­նում Մեր երկի­րը բազմա­թիվ բիզնես հնա­րա­վո­րություններ ունի, որոնք դեռևս չեն իրացվում խաղա­ղության բացա­կա­նության դեպքում։  Ընդ որում աշխարհում հիմա երևի միայն Պակիստանն է դեմ Հայաստա­նի ու Ադրբե­ջա­նի միջև խաղա­ղությա­նը, շատ այլ երկրներ բազմիցս կողմ են արտա­հայտվել դրան։ Նույնիսկ Թուրքիան կողմ է, որ Հայաստանն ու Ադրբե­ջա­նը խաղաություն կնքեն։ Թուրքիան հասկա­նում է, որ տարա­ծաշրջա­նում խաղա­ղություն լինե­լու դեպքում ինքը կարող է դառնալ Եվրո­պա­յի «հաբա­յին» պետոթյունը։ Ճանա­պարհնե­րի ապաշրջա­փա­կումը նաև Թուրքիա­յին է ձեռնտու։ Անկա­րան նաև չի ցանկա­նում, որ Հայաստա­նը Թուրքիան ընկա­լի որպես զուտ ադրբե­ջա­նա­մետ երկիր։ Թուրքիան ներկա­յումս Ադրբե­ջա­նին շարունա­կում է աջակցել այն պատճա­ռով, որ վերջի­նինս լրիվ իր կողմ չքա­շի Ռուսաստա­նը։ Բայց Թուրքիան Ադրբե­ջա­նի նման ինքնա­բավ երկիր չէ։ Եթե Ադրբե­ջա­նը կարող է նավթի սև վաճառքով, Ռուսաստա­նի հետ հարա­բե­րություննե­րով ընդհա­նուր առմամբ ապա­հո­վել իր տնտե­սությունը, ապա Թուրքիան դա իրեն թույլ տալ չի կարող։ Անկա­րա­յին մեծ ներդրումներ են ահնրա­ժե­շոտ ու գուցե ավե­լի շատ,  քան Հայաստա­նին։ 

Այս պահին Ադրբե­ջա­նին աջակցում է միայն Ռուսաստա­նը, թեև, հանուն արդա­րության Մոսկվան ևս կողմ կլի­նի խաղա­ղության պայմա­նագրին, բայց միայն այն դեպքում, երբ դա ռուսնե­րին ձեռնտու պայմաննե­րով կիրա­կա­նա­նա։ ՀՀ քաղա­քա­կա­նությունն այս պահին ճիշտ ուղղությամբ է գնում։ Իհարկե կարե­լի է քննա­դա­տել ու ասել, որ այսինչ նախա­դա­սությունը իզուր է ասվել ու այլ կերպ կարե­լի էր խոսել, բայց եթե մենք համա­րենք, որ այս պահին ընդունե­ցինք, որ իշխա­նություննե­րը հենց այնպես զիջումնե­րի են գնում և փորձե­ցինք հայրե­նա­սի­րություն խաղալ, ինչպե՞ս ենք այդ ամե­նը իրացնե­լու։ Մեր բանակն այսօր պատրա՞ստ է պատե­րազմի։ ԱՅսօր վարչա­պե­տի հայտա­րա­րություննե­րը ոչ միայն Թուրքիա­յին ու Ադրբե­ջա­նին են ուղղված, այլև նրանց միջո­ցով արտա­քին աշխարհին։ Թուրքիան գիտե, որ Ադրբե­ջա­նի պահանջած սահմա­նադրա­կան փոփո­խություննե­րը միայն ժամա­նակ ձգե­լու համար են։ Այդ փոփո­խություննե­րը սովո­րա­բար տարի­ներ կարող են տևել և Բաքուն դա հարմար միջոց է համա­րում անընդհատ հետաձգե­լու խխա­ղա­ղությունը։ Այս պահին Թուրքիա­յին ահնրա­ժեշտ ներդրումնե­րը կարող են անել հարուստ ԱՄՆ‑ը ևԵՄ, բայց դա կանեն այն դեպքում, երբ տարա­ծաշրջա­նում խաղա­ղություն լինի։ Այդ խաղա­ղության պայմա­նա­գի­րը միայն հայ-ադրբե­ջա­նա­կան հարց չէ, այն գլո­բալ նշա­նա­կություն ունի։

Արամ Սարգսյա­նը միա­ժա­մա­նակ խիստ քննա­դա­տեց իշխա­նություննե­րին՝ համա­րե­լով, որ Մինսկի խմբի լուծարման պատրաստա­կա­մություն վերցնե­լը կոպիտ սխալ է ՀՀ կողմից։ Այդ խմբի գոյությունը մեզ օգուտ է և պետք է այդ հարցը թողնել ամբո­ջո­վին Ադրբե­ջա­նի դաշտում։ Մինսկի խումբը ստեղծվել է Լեռնա­յին Ղարա­բա­ղի ու Ադրբե­ջա­նի միջև հարա­բե­րություննե­րը կարգա­վո­րե­լու համար, այսպես ասած՝ Ադրբե­ջա­նի ներքին հարցի համար, մենք ինչո՞ւ ենք կողմ, որ այդ խումբը լուծարվի։ Դեռ չասած, որ դրա համար նախ առնվազն մոտ 50 երկրի համա­ձայնություն է պետք։ Բայց, ամեն դեպքում, Ադրբե­ջա­նի հարցն է ու մեր կողմից կոպիտ սխալ է դրան համա­ձայնե­լը։ Ինչպես նաև դիտորդնե­րի մասով ինչ որ բան խոսե­լը։ Ինչպես Մինսկի խումբն է Ադրբե­ջա­նի ներքին հարցը, այնպես էլ դիտորդնե­րը՝ Հայաստա­նի ներքին հարցն են։ Եթե Ադրբե­ջա­նը շատ է ուզում լուծա­րել Մինսկի խումբը, թող ինքն էլ սկսի այդ գործընթացնե­րը, իսսկ Հայաստա­նի Հանրա­պե­տությունը ոչ մի պարտա­վո­րություն չունի Բաքվին ինչ որ բան բացատրել կամ պարտա­վորվել դիտորդնե­րի հարցում։

Շարունա­կե­լի

Աղբյուրը՝

Առնչվող Հոդվածներ