27.7 C
Yerevan

Համա­կարգա­յին Ծաղր

Սարգսյա­նը, ինչպես և Քոչարյա­նը, կարո­ղա­ցան խուսա­փել պատժից միայն այն պատճա­ռով, որ Նիկոլ Փաշինյա­նը չունե­ցավ կամք և կարո­ղություն այդ դատը վերա­ծե­լու պետա­կան գործի։ Նա խոսեց թալա­նից, բայց չվե­րա­դարձրեց թալա­նը։

Արման Բաբա­ջանյան

Սերժ Սարգսյա­նի այս ելույթը քաղա­քա­կան հիշո­ղության և արժե­հա­մա­կարգա­յին բարո­յա­կա­նության ուղղա­կի և ցինիկ ոտնա­հա­րում է։ Մարդ, որի իշխա­նության տարի­նե­րին Հայաստա­նը ենթարկվեց համա­կարգա­յին թալա­նի, որի օրոք ձևա­վորվե­ցին օլի­գարխիկ քաղա­քա­կան համա­կարգ, բռնա­պե­տա­կան կառա­վարման մշա­կույթ և արդա­րա­դա­տության խեղաթյուրված մոդել, այսօր հանդգնում է հանրությա­նը ակնարկել ոչ միայն իր արդա­րացման, այլև վերա­դարձի հնա­րա­վո­րության մասին։ Սա ինքնին քաղա­քա­կան լկտիության դասա­գիրք է։

Մարդ, որի անունը համարվում է հռչա­կագրա­յին կոռուպցիա­յի, ընտրա­կեղծիքնե­րի, քաղբանտարկյալնե­րի և սեփա­կան ժողովրդին ոտնա­հա­րե­լու սիմվոլ։ Մարդ, որի տարի­նե­րին երկի­րը դարձավ օլի­գարխիկ կլաննե­րի սեփա­կա­նություն։ Մարդ, որի իշխա­նության օրոք խաղաղ պայմաննե­րում զոհվե­ցին հարյուրա­վոր զինվորներ, և որի անունը անքակտե­լիո­րեն կապված է Մարտի 1‑ի արյունա­լի էջե­րի հետ։

Մարդ, որը գողա­ցել է ժողովրդի ընտրությունը, ժողովրդի իշխա­նությունն ու ժողովրդի ապա­գան, այսօր ոչ թե պետք է ելույթ ունե­նար կուսակցա­կան դահլիճնե­րում, այլ կանգներ դատա­րա­նի ամբիո­նի առջև։ Մարդ, որը իշխա­նությունը պահել է խաբեությամբ, ընդդի­մա­խոսնե­րին լռեցրել է բռնությամբ, ոչնչացրել է ընտրա­կան համա­կարգի նկատմամբ վստա­հությունը՝ ձևա­վո­րե­լով մի պետություն, որտեղ ժողովրդին բաժին էր հասնում լռե­լը, վախե­նա­լը և սրան ու սրան նման անհայրե­նիք ֆեո­դալնե­րին համբե­րե­լը։

Այս մարդը խոսե­լու իրա­վունք կարող է ունե­նալ միայն իր միլիարդա­վոր դոլարնե­րի ծագման պատմության մասին։ Պետք է բացատրի՝ ուր տարավ այս երկրի բյուջեն, ինչու նրա կառա­վարման տարի­նե­րին աղքա­տա­ցան մարդիկ, իսկ հարստա­ցան մերձա­վորնե­րը։ Պետք է պատասխա­նի այն զինվորնե­րի ճակա­տագրի համար, որոնք ծառա­յել են իր ստեղծած խեղված և անհա­վա­սար բանա­կում ու տուն չեն վերա­դարձել, որովհետև բանա­կը դարձել էր գործարքնե­րի, թալա­նի և կոռուպցիա­յի առարկա։

Այս անունը քաղա­քա­կա­նության մեջ ներկա­յա­նա­լու իրա­վունք չունի։ Սերժ Սարգսյա­նի անունը պետք է գտնվի ոչ թե քաղա­քա­կան օրա­կարգում, այլ քրեա­կան գործի նյութե­րում։ Նրա ներկա­յությունն անգամ քաղա­քա­կան կյանքում վիրա­վո­րանք է յուրա­քանչյուր քաղա­քա­ցու համար, ով երա­զել է արժա­նա­պա­տիվ պետություն, օրենք և արդա­րություն։

Մարդ, որը գիշե­րը միա­նում էր Մաքսա­յին միությա­նը, իսկ ցերե­կը բանակցում ԵՄ‑ի հետ՝ արտա­քին քաղա­քա­կա­նությունը դարձնե­լով անձնա­կան բարե­կե­ցության գործի­քի, չի կարող խոսել պետա­կան շահի մասին։

Իրա­կա­նությունն այն է, որ Սերժ Սարգսյա­նը պետք է խոսեր ոչ թե իշխա­նա­փո­խության մասին, այլ առա­ջի­կա տարի­նե­րին իրեն սպասվող իրա­վա­կան և քաղա­քա­կան գնա­հա­տա­կա­նի մասին։

Հայ ժողո­վուրդը նրան արդեն դատել է։ Բայց ցավն այն է, որ Սարգսյա­նը, ինչպես և Քոչարյա­նը, կարո­ղա­ցան խուսա­փել պատժից միայն այն պատճա­ռով, որ Նիկոլ Փաշինյա­նը չունե­ցավ կամք և կարո­ղություն այդ դատը վերա­ծե­լու պետա­կան գործի։ Նա խոսեց թալա­նից, բայց չվե­րա­դարձրեց թալա­նը։ Խոսեց արդա­րությունից, բայց դատա­կան համա­կարգը զտե­լու, առողջացնե­լու փոխարմե­շա­րունա­կեց

Այսօր՝ 2025 թվա­կա­նին, սա պետք է դառնա ազգա­յին օրա­կարգ։ Ոչ թե վրե­ժի, այլ խստա­գույն քաղա­քա­կան և իրա­վա­կան հաշվետվության օրա­կարգ։ Սերժ Սարգսյա­նը, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյա­նը, պետք է պատասխա­նատվություն կրեն ոչ միայն այն ամե­նի համար, ինչ արել են, այլև՝ ինչ թույլ են տվել չանել, ինչից զրկել են ժողովրդին։

Սա նախկիննե­րի հարց չէ։ Սա պետության, օրենքի և ճշմարտության հարց է։

Եվ պատմության այս փուլի ամե­նա­մեծ պարտությունը կլի­նի, եթե Սերժ Սարգսյա­նը՝ որպես քաղա­քա­կան օրա­կարգ փնտրող մարդ, կարո­ղա­նա կրկին ստվե­րել պետա­կան շահը։ Նա քաղա­քա­կա­նություն վերա­դառնա­լու իրա­վունք չունի։ Նրա տեղը՝ իրա­վա­կան և բարո­յա­կան առումով, պետք է մնա այնտեղ, որտեղ կանգնում են պետության դեմ գործած հանցանքի պատասխա­նա­տունե­րը։

  • Ամբողջա­կան ելույթից հատվածնե­րը՝ մեկնա­բա­նության դաշտում։

Առնչվող Հոդվածներ