Հայաստան

2026-ի Երրորդ Ուղին


Մաս 2

Մենք չենք կարող այնպիսի տուրիզմ ունենալ, որը տնտեսության համար կենսական նշանակություն կունենա ու հարցը միայն առաջարկվող ծառայությունները կամ որակը չեն, այլ տուրիզմի համար անհրաժեշտ պայմանները։ Մենք ծով չունենք։ Տուրիզմը կարելի է զարգացնել, բայց ոչ շեշտը դնել դրա վրա։ Մեզ արդյունաբերություն է պետք, մեզ ուժեղ տնտեսություն է պետք։

Արամ Սարգսյան

Արամ Սարգսյանը նաև անդրադարձ կատարեց հայ-իրանական համատեղ զորավարժությանը։ կարևորելով այդ երևույթը, նա նշեց, որ զորավարժության առաջարկը հավանաբար Իրանի կողմից է եղել։ Զորավարժությունը ավելի շատ քաղաքական նշանակություն ունի և՛ Հայաստանի, և՛ Իրանի համար։ Ադրբեջանը բնականաբար տեղյակ է այդ զորավարժությունցի և Իլհամ Ալիևն իր հերթին որոշակի եզրահանգումներ կանի, թե ինչ է դա նշանակում ու կողմերը ինչ են ցանկանում անել։ Միաժամանակ, նաև հաշվի առնելով, որ հայաստանը ներկայումս որդեգրել է եվրաինտեգրման ճանապարհը, բայց զորավարժություն է անւմ Իրանի հետ, որը խնդիրներ ունի նույն Եվրոպայի հետ, Արամ Սարգսյանը նշեց, որ Եվրոպան ու ԱՄՆ-ը ևս հասկանում են, որ այդ զորավարժությունն ունի տարածաշրջանային որոշ հարցերին ուղղված քաղաքական ակնարկներ, ուստի ըմբռնումով են մոտենում այդ հարցին, կարող ենք տեսել, որ դատապարտումներ չկան։
Արամ Սարգսյանը ուշադրություն հրավիրեց մեկ այլ փաստի վրա։ Զորավարժությունն ու դրա քաղաքական ասելիքն իհարկե իր դերն ու նշանակությունն ունի, բայց զորավարժությունից բացի ավելի կարևոր է, որ հայ-իրանական տնտեսությունն աշխատի։ Դա արդեն շատ խոշոր ու գործնական հետևանքներ կունենա։
Անդրադառնալով տնտեսական հարցերին և վարչապետի կողմից Սյունիք այցելությանը, քաղաքական գործիչը նկատեց, որ ավելի հաճախակի է պետք Սյունիք գնալ։ Վարչապետը գնում է, դա լավ է, բայց այնտեղ տեղի ունեցող զրույցի որակը, մակարդակը լավը չէ, բարձր չէ։ Այնտեզ զրույց է տեղի ունենում, որի ընթացքում չեն շոշափվում այն կարևոր հարցերը, որոնք իրական կարևորություն ունեն։ Թող վարչապետն իջնի Քաջարանի պոչահանք և տեսնի թե ինչ կա։ Թող գնա և տեսնի բազմամետաղների հնարավորությունը, տեսնի, որ աշխարհում հազվագյուտ համարվող մետաղները, որոնք հսկայական նշանակություն ունեն Հայաստանի տնտեսության համար, գտնվում են հենց իր առջև։ Հումք ու մետաղ կա, մշակել ու հարստացնել է պետք։ Թե չէ տուրիզմով երկիր չես պահի։ Մենք չենք կարող այնպիսի տուրիզմ ունենալ, որը տնտեսության համար կենսական նշանակություն կունենա ու հարցը միայն առաջարկվող ծառայությունները կամ որակը չեն, այլ տուրիզմի համար անհրաժեշտ պայմանները։ Մենք ծով չունենք։ Տուրիզմը կարելի է զարգացնել, բայց ոչ շեշտը դնել դրա վրա։ մեզ արդյունաբերություն է պետք, մեզ ուժեղ տնտեսություն է պետք։
Արամ Սարգսյանը նշեց, որ այս և նման բազմաթիվ խնդիրներ ու դրանց նկատմամբ անբավարար ուշադրությունն էլ պատճառ է հանդիսանում, որ բնակչության մոտ 52 տոկոսը ընտրություններին չի մասնակցում՝ ոչ ՏԻՄ ընտրություններին, ոչ՝ համապետական։ Եթե այս ամենից հետևություններ չես անում, ուրեմն 2026-ին ընդառաջ ընտրությունների գնալն արդեն լրիվ անիմաստ է դառնում։ «Հանրապետություն» կուսակցությունը հենց այս աշխատանքն է առաջարկում սկսել՝ տնտեսության իրապես զարկ տալու հնարավորությունը, ոչ թե հաճելի ու աննպատակ զրույցները։ Իրենց կուսակցությունը մարդկանց տնտեսություն է առաջարկում ոչ թե գաթա ու կոնֆետ։ Այո՛, իրենց նշած տնտեսական հնարավորությունների իրականացումը նաև բնապահպանական ռիսկեր է առաջ բերելու, գուցե և որոշ առումով խնդիրներ, բնապահպանները կբողոքեն, բայց մենք այլ տարբերակ չունենք, մեր տնտեսությունը պիտի աշխատի, խոսքը մեր պետության ապագայի մասին է։

Շարունակելի

Ամբողջական հարցազրույցը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *