21.7 C
Yerevan

2026‑ի Երրորդ Ուղին


Մաս 2

Մենք չենք կարող այնպի­սի տուրիզմ ունե­նալ, որը տնտե­սության համար կենսա­կան նշա­նա­կություն կունե­նա ու հարցը միայն առա­ջարկվող ծառա­յություննե­րը կամ որա­կը չեն, այլ տուրիզմի համար անհրա­ժեշտ պայմաննե­րը։ Մենք ծով չունենք։ Տուրիզմը կարե­լի է զարգացնել, բայց ոչ շեշտը դնել դրա վրա։ Մեզ արդյունա­բե­րություն է պետք, մեզ ուժեղ տնտե­սություն է պետք։

Արամ Սարգսյան

Արամ Սարգսյա­նը նաև անդրա­դարձ կատա­րեց հայ-իրա­նա­կան համա­տեղ զորա­վարժությա­նը։ կարև­ո­րե­լով այդ երև­ույթը, նա նշեց, որ զորա­վարժության առա­ջարկը հավա­նա­բար Իրա­նի կողմից է եղել։ Զորա­վարժությունը ավե­լի շատ քաղա­քա­կան նշա­նա­կություն ունի և՛ Հայաստա­նի, և՛ Իրա­նի համար։ Ադրբե­ջա­նը բնա­կա­նա­բար տեղյակ է այդ զորա­վարժությունցի և Իլհամ Ալիևն իր հերթին որո­շա­կի եզրա­հանգումներ կանի, թե ինչ է դա նշա­նա­կում ու կողմե­րը ինչ են ցանկա­նում անել։ Միա­ժա­մա­նակ, նաև հաշվի առնե­լով, որ հայաստա­նը ներկա­յումս որդեգրել է եվրաինտեգրման ճանա­պարհը, բայց զորա­վարժություն է անւմ Իրա­նի հետ, որը խնդիրներ ունի նույն Եվրո­պա­յի հետ, Արամ Սարգսյա­նը նշեց, որ Եվրո­պան ու ԱՄՆ‑ը ևս հասկա­նում են, որ այդ զորա­վարժությունն ունի տարա­ծաշրջա­նա­յին որոշ հարցե­րին ուղղված քաղա­քա­կան ակնարկներ, ուստի ըմբռնումով են մոտե­նում այդ հարցին, կարող ենք տեսել, որ դատա­պարտումներ չկան։
Արամ Սարգսյա­նը ուշադրություն հրա­վի­րեց մեկ այլ փաստի վրա։ Զորա­վարժությունն ու դրա քաղա­քա­կան ասե­լիքն իհարկե իր դերն ու նշա­նա­կությունն ունի, բայց զորա­վարժությունից բացի ավե­լի կարև­որ է, որ հայ-իրա­նա­կան տնտե­սությունն աշխա­տի։ Դա արդեն շատ խոշոր ու գործնա­կան հետև­անքներ կունե­նա։
Անդրա­դառնա­լով տնտե­սա­կան հարցե­րին և վարչա­պե­տի կողմից Սյունիք այցե­լությա­նը, քաղա­քա­կան գործի­չը նկա­տեց, որ ավե­լի հաճա­խա­կի է պետք Սյունիք գնալ։ Վարչա­պե­տը գնում է, դա լավ է, բայց այնտեղ տեղի ունե­ցող զրույցի որա­կը, մակարդա­կը լավը չէ, բարձր չէ։ Այնտեզ զրույց է տեղի ունե­նում, որի ընթացքում չեն շոշափվում այն կարև­որ հարցե­րը, որոնք իրա­կան կարև­ո­րություն ունեն։ Թող վարչա­պետն իջնի Քաջա­րա­նի պոչա­հանք և տեսնի թե ինչ կա։ Թող գնա և տեսնի բազմա­մե­տաղնե­րի հնա­րա­վո­րությունը, տեսնի, որ աշխարհում հազվագյուտ համարվող մետաղնե­րը, որոնք հսկա­յա­կան նշա­նա­կություն ունեն Հայաստա­նի տնտե­սության համար, գտնվում են հենց իր առջև։ Հումք ու մետաղ կա, մշա­կել ու հարստացնել է պետք։ Թե չէ տուրիզմով երկիր չես պահի։ Մենք չենք կարող այնպի­սի տուրիզմ ունե­նալ, որը տնտե­սության համար կենսա­կան նշա­նա­կություն կունե­նա ու հարցը միայն առա­ջարկվող ծառա­յություննե­րը կամ որա­կը չեն, այլ տուրիզմի համար անհրա­ժեշտ պայմաննե­րը։ Մենք ծով չունենք։ Տուրիզմը կարե­լի է զարգացնել, բայց ոչ շեշտը դնել դրա վրա։ մեզ արդյունա­բե­րություն է պետք, մեզ ուժեղ տնտե­սություն է պետք։
Արամ Սարգսյա­նը նշեց, որ այս և նման բազմա­թիվ խնդիրներ ու դրանց նկատմամբ անբա­վա­րար ուշադրությունն էլ պատճառ է հանդի­սա­նում, որ բնակչության մոտ 52 տոկո­սը ընտրություննե­րին չի մասնակցում՝ ոչ ՏԻՄ ընտրություննե­րին, ոչ՝ համա­պե­տա­կան։ Եթե այս ամե­նից հետև­ություններ չես անում, ուրեմն 2026-ին ընդա­ռաջ ընտրություննե­րի գնալն արդեն լրիվ անի­մաստ է դառնում։ «Հանրա­պե­տություն» կուսակցությունը հենց այս աշխա­տանքն է առա­ջարկում սկսել՝ տնտե­սության իրա­պես զարկ տալու հնա­րա­վո­րությունը, ոչ թե հաճե­լի ու աննպա­տակ զրույցնե­րը։ Իրենց կուսակցությունը մարդկանց տնտե­սություն է առա­ջարկում ոչ թե գաթա ու կոնֆետ։ Այո՛, իրենց նշած տնտե­սա­կան հնա­րա­վո­րություննե­րի իրա­կա­նա­ցումը նաև բնա­պահպա­նա­կան ռիսկեր է առաջ բերե­լու, գուցե և որոշ առումով խնդիրներ, բնա­պահպաննե­րը կբո­ղո­քեն, բայց մենք այլ տարբե­րակ չունենք, մեր տնտե­սությունը պիտի աշխա­տի, խոսքը մեր պետության ապա­գա­յի մասին է։

Շարունա­կե­լի

Ամբողջա­կան հարցազրույցը՝

Առնչվող Հոդվածներ