21 C
Yerevan

«Գաղտնիք Ղարա­բա­ղի»

Մաս 53

Պետա­կան նախա­րա­րի պաշտոնն առա­ջարկե­լով Գուրգեն Ներսիսյա­նին եւ մի քանի օր անց կառա­վա­րության անդամնե­րին ներկա­յացնե­լով նրան, Արա­յիկ Հարությունյա­նը կարեւո­րել է մասնա­գի­տա­կան որակնե­րը, պետա­կան պաշտոնյա­յի պարկեշտությունը եւ մարդկա­յին սկզբունքայնությունը:

Վահրամ Աթա­նեսյան

2023 թվա­կա­նի փետրվա­րի 23-ին Արա­յիկ Հարությունյա­նը կառա­վա­րության նիստում հայտա­րա­րեց, որ կայացրել է Ռուբեն Վարդանյա­նին պետա­կան նախա­րա­րի պաշտո­նից ազա­տե­լու որո­շում: «Այս ողջ ընթացքում ես և Ռուբեն Վարդանյա­նը եղել ենք միա­սին՝ ամե­նօրյա ռեժի­մով հետև­ե­լով ինչպես Արցա­խում, այնպես էլ արտա­քին աշխարհում տեղի ունե­ցող իրա­դարձություննե­րին, զարգա­ցումնե­րին, մշտա­պես մտքեր ենք փոխա­նա­կել ստեղծված իրա­վի­ճա­կում լուծումնե­րի շուրջ»,- հայտա­րա­րեց նա եւ շնորհա­կա­լություն հայտնեց Վարդանյա­նին, որ ինչպես «ընկե­րա­կան, այնպես էլ գործընկե­րա­յին հարա­բե­րություննե­րում նա մշտա­պես ձգտել է առա­վե­լա­գույն չափով կիսել պատասխա­նատվությունը և ոչ թե սահմա­նադրա­կան նորմե­րին հղում անե­լով՝ փորձել այն բարդել ինձ վրա»: «Բայց մյուս կողմից նա գիտակցումով և ըմբռնումով էր մոտե­նում նաև Արցա­խում ստեղծված վիճա­կի ու հետա­գա բոլոր խնդիրնե­րի համար իմ անձնա­կան պատասխա­նատվության ծավա­լին ու չափին»,-ընդգծեց Արցա­խի նախա­գա­հը:
Ըստ էության, դա նշա­նա­կում էր, որ Վարդանյա­նը պաշտո­նից ազատվում է նախա­գա­հի հետ «պատասխա­նատվություն կիսե­լու» կամ «ամբողջ պատասխա­նատվությունը նրան թողնե­լու» հարցում տարա­ձայնություննե­րի պատճա­ռով: Նույն նիստում Հարությունյա­նը հայտա­րա­րեց, որ պետա­կան նախա­րա­րի պաշտոնն առա­ջարկել է գլխա­վոր դատա­խազ Գուրգեն Ներսիսյա­նին: Գուրգեն Ներսիսյա­նը գլխա­վոր դատա­խա­զի պաշտո­նում Արա­յիկ Հարությունյա­նի առա­ջադրմամբ Ազգա­յին ժողո­վի կողմից ընտրվել է 2021 թվա­կա­նի փետրվա­րի 11-ին:
Ավե­լի վաղ նա տարա­ձայնություննե­րի պատճա­ռով հեռա­ցել էր համա­կարգից եւ զբաղվում էր փաստա­բա­նա­կան գործունեությամբ: Պետա­կան նախա­րա­րի պաշտոնն առա­ջարկե­լով Գուրգեն Ներսիսյա­նին եւ մի քանի օր անց կառա­վա­րության անդամնե­րին ներկա­յացնե­լով նրան, Արա­յիկ Հարությունյա­նը կարեւո­րել է մասնա­գի­տա­կան որակնե­րը, պետա­կան պաշտոնյա­յի պարկեշտությունը եւ մարդկա­յին սկզբունքայնությունը: Այդուհանդերձ, Գուրգեն Ներսիսյա­նը չստա­ցավ այն բոլոր լիա­զո­րություննե­րը, որ նախա­գա­հի հրա­մա­նագրով վերա­պահվել էին Ռուբեն Վարդանյա­նին:
Ներսիսյա­նը չէր կարող զբաղվել արտա­քին քաղա­քա­կա­նությա­նը վերա­բե­րող հարցե­րով: Արա­յիկ Հարությունյա­նը կառա­վա­րության այդ նիստում առա­ջին անգամ խոսեց պետությա­նը հասցված նյութա­կան եւ ֆինանսա­կան վնասնե­րի վերա­կանգնման անհրա­ժեշտությունից: Ըստ երեւույթին, մինչ այդ գլխա­վոր դատա­խա­զությունն զբաղվել էր այդ հարցով, եւ նա Գուրգեն Ներսիսյա­նին պարզո­րոշ հանձնա­րա­րում էր գործը հասցնել ավարտի: Այդ իրա­վի­ճա­կում ամե­նաէա­կա­նը, սակայն, «Միասնա­կան հայրե­նիք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբա­յա­նի ֆեյսբուքյան գրա­ռումն էր, որով նա Գուրգեն Ներսիսյա­նին շնորհա­վո­րում էր պետա­կան նախա­րա­րի պաշտո­նում նշա­նակվե­լու կապակցությամբ եւ իր գլխա­վո­րած քաղա­քա­կան ուժը «հանձնա­ռու է աջակցե­լու պետա­կան նախա­րա­րի համա­կարգմա­նը վերա­պահված ոլորտնե­րում ռեֆորմնե­րի իրա­կա­նացմա­նը եւ այդ համա­տեքստում իբրեւ խորհրդա­րա­նա­կան երկրորդ ուժ պատրաստա­կամ է ներկա­յացնե­լու Արցա­խի կայուն զարգացման իր տեսլա­կա­նը»:
Այդ փուլում քաղա­քա­կան շրջա­նակնե­րից տեղե­կություն էր տարածվել, որ Սամվել Բաբա­յա­նը Երեւա­նից Ստե­փա­նա­կերտ է տեղա­փոխվել, որպեսզի զբա­ղեցնի պետա­կան նախա­րա­րի պաշտո­նը: Բաբա­յանն, ըստ էության, պետա­կան նախա­րա­րին քաղա­քա­կան պատասխա­նատվություն կիսե­լու առա­ջարկություն էր անում: Թե ինչու՞ նա մերժվեց՝ չբա­ցա­հայտված է մնում:
(Շարունա­կե­լի)

(Շարունա­կե­լի

Առնչվող Հոդվածներ