Մաս 3-րդ
Մարդկանց ուզածը խաղաղությունն է, եթե հակադրվում ես խաղաղությանը, ապա դա նշանակում է կռիվ ու պատերազմ, մի բան, որին հիմա պատրաստ չենք։ ՄԱրդկանց պետք է բացատրել այդ խաղաղության հնարավորությունը և նրանք էլ պետք է հաստատեն իրենց կարծիքը՝ ընտրությունների միջոցով, իսկ դրա ամենալավ տարբերակն այն կլինի, եթե ընտրությունների ժամանակ ինքնամեկուսացված քաղաքացիները հաղթահարեն այդ ցանկությունը և գան ընտրատեղամաս՝ իրենց կամքն արտահայտելու համար։
Արամ Սարգսյան
Արամ Սարգսյանը նաև անդրադարձավ Գյուրու ընտրություններին՝ նշելով, որ Գյումրիում հաղթեց 20-րդ դարը, հաղթեղ նախկինում ավելի լվ էր մտածողությունը, ռուսի հանդեպ հավատը, չնայած այն ամենին, ինչ ռուսներն արեցին մեզ հետ։ Ու ընդհանուր առմամաբ, հաշվի առնելով թեկնածուներին, նրանց ամեն ինչը, ինչ որ առումով գուցե Վարդան Ղուկասյանն ավեկի լավ է, քան մյուսները։ Ղուկասյանը գոնե հավատավոր մարդ է, Աստծուն հավատում է, ինչը, ըստ Արամ Սարգսյանի, կարևոր է, քան թե օրինակ Անդրանիկ Թեևանյանը, որ գնում Դոնբասում է ելույթ ունենում։
Այն, որ Վարդան Ղուկասյանն է ընտրվել, դժվար է ասել, թե քաղաքական առումով ինչ որ նորություն կա։ Կուսակցություններով ու գաղափարներով չեն առաջնորդվում մարդիկ, այլ ավելի շատ սոցիալական գործոններով։ Մարդով են ընտրում, ոչ թե գաղափարով։ Ով իրենց աշխատանք կտա, ով իրենց անձնական հարցրեը կլուծի, նրան էլ կտրեն, սա է խնդիրը, այնպես, ինչպես Սերժն ու Քոչարյանը միայն իրենց անձնական ունեցվածքի համար են պայքարում ու դրանով մտահոգվում, այդ իսկ պատճառով էլ պաշտպանում են ռուսներին, որոնք «կապահովեն» իրենց ունեցվածքը, դեմ են դուրս գալիս ապօրինի գույքի բռնագրավման օրենքին։
Իսկ ամենամեծ խնդիրը Արամ Սարգսյանը համարեց այն, որ բոլորը սև ու սպիտակ կատեգորիայի մեջ են մտցված։ Ու այս ֆոնին բնականաբար, Երևանի ընտրություններում ՔՊ-ը ավելի նախընտրելի է նախկիններից, թեկուզ հավասարակշռման առումով և հենց այդ է պատճառը, որ Երևանի ավագանու ընտրություններում «Հանրապետությունը» պաշտպանեց ՔՊ-ին, բայց դա չի նշանակում միանալ ու դառնալ ՔՊ, դա նշանակում է այդ մեթոդով հավասարակշել իրավիճակը, նախկինների դեմն առնելու համար։ Բայդ այն ինչ տեղի է ունեցել Գյումրիում, չի կարող նշանակել, որ 2026-ին նույնը լինելու է համապետական ընտրությունների դեպքում։ Դա ուրիշ էր, լրիվ ուրիշ, իսկ համապետական ընտրություններն այլ մասշտաբ, նշանակություն և էություն ունեն։
Այս առումով Արամ Սարգսյանը կարծում է, որ ամեն ինչ պետք է անել, որպեսզի ընտրություններին չմասնակցող 52 տոկոս հատվածը նորից մի կողմ չկանգնի, այլ բերվի ընտրադաշտ, մասնակցի ընտրություններին։ Մարդկանց ուզածը խաղաղությունն է, եթե հակադրվում ես խաղաղությանը, ապա դա նշանակում է կռիվ ու պատերազմ, մի բան, որին հիմա պատրաստ չենք։ ՄԱրդկանց պետք է բացատրել այդ խաղաղության հնարավորությունը և նրանք էլ պետք է հաստատեն իրենց կարծիքը՝ ընտրությունների միջոցով, իսկ դրա ամենալավ տարբերակն այն կլինի, եթե ընտրությունների ժամանակ ինքնամեկուսացված քաղաքացիները հաղթահարեն այդ ցանկությունը և գան ընտրատեղամաս՝ իրենց կամքն արտահայտելու համար։
Արամ Սարգսյանը բացառեց, որ Քոչարյանը կարող է այս անգամ ավելի շատ քվեներ ստանա, նա 25 տոկոսից վերև չի բարձրանալու, այն էլ զուտ իր ռեսուրսի հաշվին։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը լուրջ աշխատանք ունի անելու, ինչպես օրինակ ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից դուրս գալ, դիմանալ այն դժվարություններին, որոնք անկասկած կլինեն, բայց հասկանալ, որ այդ դժվարություններին դիմանալու գինը լինելու են այն ներդրումները, որ Արևմուտքն անելու է խաղաղության հաստատման դեպքում, մի բան, որին հակառակ են ռուսները և նրանց պաշտպանող ընդդիմադիրները, քանի որ այդ ժամանակ կարողանալու են ստանալ իրենց այդքան պետք եկող աջակցություն՝ զուտ իրենց ունեցվածքը պահելու համար։
Արամ Սարգսյանը նաև անդրադարձավ այն հարցին, թե ինչու է ԱՄՆ-ը զենք բերում Հայաստան։ Հայ-ամերիկյան, թեկուզ և փոքր զորավարժություններն իրենց էական նշանակությունն ունեն։ Ամերիկացիների կողմից բերված զենքը կարող է մնալ Հայաստանում, գուցե ինչ որ առումով ամերիկացիների ու նրանց ներկայությունը նաև հավասարակշռող դառնա: Խաղաղությունը, նորից կրկնեց Արամ Սարգսյանը, շատ կարևոր է։ ԱՄՆ կողմից մեծ ներդրումներ կարվեն խաղաղության հաստատման դեպքում։ Իսրայելն ինչպե՞ս է ուժեղացել և հարստացել։ ԲԱցի այն աշխատանքից, որ նրանք անում են, չի կարելի հաշվի չառնել նաև ամերիկյան օգնությունները։ Թող մեզ էլ 4 մլրդ տան, մենք էլ կուժեղանանք։
Արամ Սարգսյանը նշեց նաև, որ եթե հնարավոր լինի Չինաստանը ԱՄՆ համար փոխարինել Իրան-Հնդկաստանով, մեզ համար ևս շատ լավ կլինի։ Հարկավոր է նաև Հնդկաստանը հասկանա, թե ինչպես է պոկվելու Չինաստանից։
Ամբողջական հարցազրույցը՝
Վերջ
