Հայաստան

Աջապահյանն Ի՞նչ Է Ուզում Եւ Ինչու

Աջապահյանը գիտի, որ դրա պատասխանատուն ոչ թե Նիկոլ Փաշինյանն է, այլ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը։ Նա երեխա չէ, որ չիմանա, որ Նիկոլ Փաշինյանը եթե անգամ հանճար էլ լիներ, չէր կարող 2 տարում անել 30 տարվա չարված գործը…

Ստեփան Սաֆարյան

Եզրակացությունների համար եկեք աքսիոմատիկ ընդունենք, որ Միքայել Աջապահյանը հիմար չէ, որ 44-օրյա պատերազմի թեժ պահին իր խոսքերով “30 տարի շարունակ պետականություն չստեղծած” Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին հորդորի ռազմական հեղաշրջում կատարել ու տապալել ժողովրդի ընտրած իշխանությանը։ Նա անգիր գիտի, թե ի տարբերություն Ադրբեջանի ու Ալիևի’ Հայաստանում ովքեր չեն ստեղծել պետություն?, ովքեր են պետականության իմիտացիա արել ու չեն ստեղծել պատերազմին պատրաստ ու Արցախը պահելու ունակ բանակ? ։ Աջապահյանը գիտի, որ դրա պատասխանատուն ոչ թե Նիկոլ Փաշինյանն է, այլ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը։ Նա երեխա չէ, որ չիմանա, որ Նիկոլ Փաշինյանը եթե անգամ հանճար էլ լիներ, չէր կարող 2 տարում անել 30 տարվա չարված գործը… Այս ամենը եթե հասկացել է ժողովրդի մեծամասնությունը, չի կարող հասկացած չլինել Միքայել Աջապահյանը։

Հետևաբար, հարց է ծագում’ ինչու էր նա պատերազմի ծանր շրջանում դիմում հենց այդ երկուսին ու կոչ անում ռազմական հեղաշրջում անել իրենց հավատարիմ զինվորականներով?

Հիշեցնեմ, որ 44-օրյա,պատերազմի ժամանակ ռազմական հեղաշրջման կոչ արվեց հոկտեմբեր 13-ին։ Դա Հադրութի “տարօրինակ ետնահանջի հրամանի” օրերն են։ Դա նաև հոկտեմբերի 10-ին ռուսական հրադադարի “տապալված” փորձից հետո էր, երբ Ալիևը դրեց Շուշին ստանալու պահանջը… Այդ օրը Վազգեն Մանուկյանի ստորագրության տակ ևս 13 ստորագրությամբ (պարտադիր նայեք, թե ովքեր են միացել դրան) հայտարարություն տարածվեց պահանջելով իշխանություններից պատերազմի հրամանատարությունը փոխանցել “հատուկ ստեղծվելիք ռազմաքաղաքական շտաբին” : Այդ հայտարարությունը կրկնվեց հոկտեմբերի 17-ին, երբ հրադադարի հերթական’ ֆրանսիական ձախողված նախաձեռնությունից հետո հայտարարության հեղինակները կրկին հիշեցրեցին իրենց հոկտեմբերի 13-ի պահանջը, իսկ հեռախոսազրույցի ժամանակ Պուտինը Փաշինյանին փոխանցեց պատերազմի կանգնեցման պայմանը’ ռուսական պլանը, որից, տեղյակ էին խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները, իսկ նրանց հետ Փաշինյանի հանդիպման ժամանակ ՀՀԿ ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը ակնարկել է, որ Փաշինյանը պետք է հրաժարական տա, քանի որ իր տպավորությամբ’ Ռուսաստանը Արցախը կփրկի ու պատերազմը կկանգնեցնի միայն այդ դեպքում….
Նույն օրերին Հայաատան էին ժամանել ռուսական երկու գիտնական-ГРУ-շնիկներ, որոնցից մեկը Սևանից իրենց այցելության կարճ տեսանյութ էր համացանցում տեղադրել, որի ուղեկցող գրառման մեջ շտապել էր ավետել ու չզարմանալ, եթե հետխորհրդային հանրապետություններից մեկում շուտով արտահերթ իշխանափոխություն լինի…
Մնացածը բոլորդ գիտեք։
Պատերազմից հետո Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ինքը զանգել է հրամանատարներին ու հորդորել չկատարել Երևանի քաղաքական իշխանության հրամանները…
Դրան հաջորդեց Օնիկ Գասպարյանի ու ԳՇ-ականների բունտը…
Միքայել Աջապահյանն էլ ցուցմունք է տալիս, որ ինքն էլ Ռոբերտին ու Սերժին կոչ է արել հենց պատերազմի շրջանում ռազմական հեղաշրջում իրականացնել…
Կարծես թե կամաց-կամաց պարզ է դառնում, թե ինչ զրուցակիցներ են ունեցել Ռուսաստանից հատուկ Հայաստան եկած ГРУ-շնիկները…

Իսկ Արցախցի մեր հայրենակիցները ու Հայաստանի ժողովուրդը դեռ ուզում են իմանալ, թե ինչպես կորցրեցինք Արցախը?
Շատ պարզ։ Ինչպես մեր այլ պատմական ողբերգությունները….

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *