17.7 C
Yerevan

Կառա­վա­րությունը Արցախցուն Չի Լքել

Արցախցի­նե­րի առաջ նախև­ա­ռաջ պատասխա­նա­տու են իրենց բոլոր իշխա­նություննե­րը, գոնե այս անգամ ես գոհունա­կությամբ կարող եմ ասել, որ արցախցի­նե­րը վերջա­պես դիմում են ճիշտ հասցեա­տի­րո­ջը, իրենց խնդիրնե­րը բարձրա­ձայնում:

Դավիթ Ստե­փանյան

Կարծում եմ՝ Կառա­վա­րությունն այսօր անում է առա­վե­լա­գույնն արցախցի­նե­րի համար, դրա­նից ավե­լի չեմ կարծում, թե կարող է. Դավիթ Ստե­փանյան

«Մեդիա­լա­բի» հարցե­րին պատասխա­նում է Միջազգա­յին և անվտանգության հարցե­րի հայկա­կան ինստի­տուտի (ՄԱՀՀԻ) ասո­ցացված փորձա­գետ Դավիթ Ստե­փանյա­նը

– Պարո՛ն Ստե­փանյան, օրեր առաջ Արցա­խի ներկա­յա­ցուցչության դիմաց բողո­քի ակցիա էր, արցա­խա­հա­յությունը պահանջում էր «թալա­նի վերա­դարձ», ակցիա­յի մասնա­կիցնե­րի հարցե­րին պատասխա­նեց Արցա­խի նախա­գահ Սամվել Շահրա­մանյա­նը, նշեց, որ բոլոր թղթե­րը հանձնել է ՀՀ գլխա­վոր դատա­խա­զություն ու որ ոչ մի կերպ չի կարող ազդել ՀՀ իշխա­նություննե­րի որո­շումնե­րի վրա: Ինչպե՞ս եք գնա­հա­տում արցա­խա­հա­յության այս քայլը:

– Արցա­խում գոյություն ուներ այսպես կոչված հիմնադրամ, որին ուղղվում էին ՀՀ հարկա­տունե­րի գումարնե­րը՝ որպես աջակցություն Արցա­խին, չգի­տեմ՝ վարկի տեսքով էր ձևա­կերպվում, թե այլ, ու այդ հիմնադրա­մի միջո­ցով տարբեր ծրագրեր էին իրա­կա­նացնում կամ չէին իրա­կա­նացնում Արցա­խում: Հիմնադրա­մի համար պատասխա­նա­տու էին, եթե չեմ սխալվում, Արցա­խի կառա­վա­րությունն ու անձամբ նախա­գա­հը:

Հետո, x ժամա­նա­կից սկսած, հիմնադրա­մը սկսեց զբաղվել նաև այլ գործունեությամբ՝ գորշ սխե­մա­ներ էին գործում, փողեր էին լվացվում, Ռուսաստա­նից էին գումարներ գալիս ու, իհարկե, այդ ամեն ինչը ինչ-որ նեղ շրջա­նա­կի մարդկանց շահե­րից ելնե­լով: Ես հատուկ չեմ ուզում անուններ տալ, որովհետև այդ մարդկանցից շատե­րը հիմա գտնվում են Բաքվի բանտե­րում, մարդիկ, որոնց մատն այդ ամե­նի մեջ ժամա­նա­կին խառն է եղել: Հիմա Արցա­խը չկա, այդ հիմնադրա­մը՝ ևս, հետև­ա­պես այդ գումարներն էլ չկան, բայց որտեղ են գումարնե­րը՝ որևէ մեկին հայտնի չէ:

Հիմա այս մարդիկ փորձում են հասկա­նալ, թե այդ գումարնե­րը որտեղ են, ու ես չեմ կարծում, թե պարոն Շահրա­մանյա­նը կարող է սպա­ռիչ պատասխան տալ այդ հարցին, որովհետև հիմնադրա­մի գործունեությա­նը, որի մասին ես եմ խոսում, ոչ միայն ինքն է մասնա­կից եղել, այլ նաև Արցա­խի շատ ուրիշ նախա­գահներ ու պետա­կան այլ պաշտոնյա­ներ: Այնպես որ, այդ գորշ սխե­ման ժամա­նա­կին լավ աշխա­տել է, ժամա­նա­կին մարդիկ լավ հարստա­ցել են ժողովրդի հաշվին, ու հիմա ո՛չ գումարնե­րը կան, ո՛չ հիմնադրա­մը, ու ես շատ լավ հասկա­նում եմ այդ մարդկանց դժգո­հությունը, որոնք ուզում են հասկա­նալ, թե որտեղ են այդ գումարնե­րը, որովհետև իրենք այսօր ձեռնունայն վիճա­կում են հայտնվել:

– Շահրա­մանյա­նի ասա­ծը, թե ամեն բան Դատա­խա­զությանն է հանձնված, արժա­նա­հա­վատ չե՞ք համա­րում, որ ասում եք, թե չի կարող սպա­ռիչ պատասխան տալ:

– Ես կարող եմ հասկա­նալ, որ ինքը հանձնել է Դատա­խա­զությա­նը, բայց Հայաստա­նի գլխա­վոր դատա­խա­զությունը հիմա ի՞նչ կարող է անել: Ես այստեղ շատ լուրջ կասկածներ ունեմ, նա ասում է, թե հանձնել է դատա­խա­զություն, որ իր վրա­յից պատասխա­նատվությունը գցի, որովհետև ինքը շատ կարճ ժամա­նակ է անմի­ջա­կան պատասխա­նա­տու եղել այդ հիմնադրա­մի համար, ինձ թվում է՝ այն ժամա­նակ, երբ այդ հիմնադրա­մի գումարներն արդեն չկա­յին, իմ կարծիքն է, ես չգի­տեմ: Դրա համար էլ ինքն ասում է, որ Դատա­խա­զությունում է, թող իր բոլոր նախկիննե­րը, որ մինչև իր գալը ղեկա­վա­րել են Արցա­խի Հանրա­պե­տությունը, իրենք պատասխան տան: Շահրա­մանյանն ամեն ինչ անե­լու է, որ իր վրա­յից պատասխա­նատվությունը գցի ու միգուցե, ես չգի­տեմ, նա իրոք իրա­վա­ցի է այս հարցում, որովհետև շատ կարճ ժամա­նակ է եղել Արցա­խի նախա­գահ ու շատ կարճ ժամա­նակ է տնօ­րի­նել կամ չի էլ տնօ­րի­նել այդ հիմնադրա­մը:

– Պարո՛ն Ստե­փանյան, իսկ ընդհանրա­պես, սոցիա­լա­կան խնդիրնե­րի մասով ովքե՞ր պետք է իսկա­պես օգնեն արցա­խա­հա­յությա­նը, ի՞նչ ծրագրեր պետք է արվեն, որպեսզի այդ թեմա­յով այսքան աղմուկ չբարձրա­նա, մարդիկ չթի­րա­խա­վորվեն:

– Եթե խոսում ենք արդա­րության դիրքե­րից՝ կարծում եմ, որ արցախցի­նե­րի առաջ նախև­ա­ռաջ պատասխա­նա­տու են իրենց բոլոր իշխա­նություննե­րը, գոնե այս անգամ ես գոհունա­կությամբ կարող եմ ասել, որ արցախցի­նե­րը վերջա­պես դիմում են ճիշտ հասցեա­տի­րո­ջը, իրենց խնդիրնե­րը բարձրա­ձայնում:

Ինչ վերա­բե­րում է իրա­կան լուծումնե­րին, ես կարծում եմ, որ Հայաստա­նի Կառա­վա­րությունն այսօր անում է առա­վե­լա­գույնը, ինչ կարող է: Այսպի­սի արտոնյալ պայմաններ երբև­ի­ցե որևէ փախստա­կան Հայաստա­նում չի ունե­ցել՝ ոչ Բաքվի հայե­րը, ոչ ադրբե­ջա­նա­հա­յե­րը, ոչ սիրիա­հա­յե­րը երբեք նման օգնություն չեն ստա­ցել պետությունից, իրա­կա­նությունը սա է: Հիմա, մեր արցախցի հայրե­նա­կիցնե­րին մենք բոլորս օգնում ենք ու փորձում այնպես անել, որ նրանք հաստատվեն Հայաստա­նում, չեմ կարծում, որ պետությունը դրա­նից ավե­լի կարող է անել:

Քրիստի­նե Աղա­բեկյան

MediaLab.am

Առնչվող Հոդվածներ