Կներեք, խոզարած, հացթուխ ու թալանչի զինվորականությամբ մենք ուղղակի դատապարտված էինք․․․ Նրանք մի բան են տիրապետել՝ վերցնել Հայաստանից եկած 30 միլիոն դրամը /մնացածի մասին չասեմ/, բդեշխական հողերում զինվորների քրիտինքով աճեցրած ցորենը, այլ բարիքներ ծախեն Հայաստանի վրա։
Ստեփան Սաֆարյան
Երեկ որոշ ընկերներ շատ զարմացան, որ ես զարմացել ու շոկահարվել էի Արցախի ներկայացուցչության դիմաց մեր հայրենակիցների կողմից արված բացահայտումներից, որ Արցախում անգամ զորամասերն են վարձակալված տարածքներում եղել, որոնց համար պետության կողմից 30 միլիոն դրամ կարգի վարձ է վճարվել, դեհ, էլ չասած, որ այդ գումարն էլ Հայաստանի բյուջեից է գնացել։ Ու խոսքը մեկ զորամասի մասին չէ, այլ գրեթե համատարած․․․ Ես, իհարկե, իմացել եմ Մոսիի տան պատմությունը /առանձնատունը կառուցել զինվորների քրտինքով, հետո վաճառել պետության վրա, հետո պետությունը նորից նվիրի իրեն․․․/, բայց ինձ թվացել է, թե դա բացառություն է, ոչ թե կանոն․․․ Իմացել եմ նաև, որ Արցախում նորօրյա բդեշխություններ են ստեղծվել հին մելիքությունների ծաղրանկարով, բայց մտածել եմ, թե դա վերաբերել է միայն հողերին, գյուղատնտեսական տարածքներին․․․ Բայց որ Արցախի պաշտպանության ապավեն բանակն այդ աստիճան լիամասշտաբ ներքաշված է եղել համակարգային կոռուպցիայի մեջ, այ, դա ինձ համար շոկ էր․․․ Չէ, այնքան միամտ չէի, որ համարեի, թե կոռուպցիան հայրենասիրական զգացումներով օժտված մի բան է․․․ Ուղղակի մասշտաբը շոկային է ինձ համար։ Ու, այո, ես հիմա մեղադրում եմ մեր իշխանություններին, որոնք չթողեցին հեղափոխությունը մտնի Արցախ, ինչին սպասում էին նաև արցախցիները․․․ Իհարկե, ժամանակը կարճ էր այնտեղ արմատախիլ անելու այդ քաղցկեղը, որն անգամ Հայաստանից արմատախիլ չի եղել, բայց գոնե այսօր ես ինքս մեզ չէի մեղադրի, որ թույլ ենք տվել, որ պատերազմի թատերաբեմում մնար փտած կոռուպցիոն համակարգը, որը ինքն էր հնարավոր պատերազմի ղեկավարման ու հրմանատարության առաջնային օղակը, քանզի պատերազմը այնտեղ էր լինելու․․․ Ու կներեք, խոզարած, հացթուխ ու թալանչի զինվորականությամբ մենք ուղղակի դատապարտված էինք․․․ Նրանք մի բան են տիրապետել՝ վերցնել Հայաստանից եկած 30 միլիոն դրամը /մնացածի մասին չասեմ/, բդեշխական հողերում զինվորների քրիտինքով աճեցրած ցորենը, այլ բարիքներ ծախեն Հայաստանի վրա, դրա փողերն էլ վերցնեն, ու կեղծիք ստեղծվի, թե Արցախն էլ կերակրում է Հայաստանին․․․ Ու շարքային արցախցին էլ պատահական չի, որ մտածում է, թե այնպես չէ, որ միայն Հայաստանն է կերակրել ու պահել Արցախը, հակառակն էլ է եղել․․․ Դեհ, արի, այդ մթի ու կեղծիքի մեջ պահված արցախցուն բացատրի, թե Հայաստանի փողերի լվացքը քանի ուղղություն է ունեցել ու բոլոր ուղղություններով շահողը մի քանիսն ու կլանն են եղել․․․ Իսկ պատմությունը ուղղակի խելագարացնող է․․․ Ու եթե սրան էլ գումարենք վարկերի պատմությունը, վերջին օրերին Արցախում արխիվների ու փաստաթղթերի վերացումը ու Արցախի ղեկավարության կողմից Բաքվի բանտի նախնտրությունը, այլ ոչ թե Հայաստանի առաջարկով Հայաստան գալը, ապա, կներեք, ողբերգության սահմանները չեն երևում․․․
Չէի ցանկանում որևէ փոքրիկ ճյուղ գցել Հայաստանում թեժացող արցախցի-հայաստանցի հրդեհի կրակին, բայց նաև այս ամենի մասին դառնությունը ու կսկիծը թաքցնել էլ չես կարող․․․
Գետինը մտնեինք, ավելի լավ էր․․․․
Դրա համար էլ հորինել են “Արցախի վաճառքի”, “Արցախին դավաճանելու” ու բոլոր հեքիաթներըմ սեփական ղալաթը կոծկելու համար։
Չի ստացվելու․․․ Հիմար չկա․․․
