17.7 C
Yerevan

Վրա­նա­պե­տության Արցախյան Գաղտնա­պա­հությունը

Ստացվում է, որ գաղտնիք չհրա­պա­րա­կե­լու «երդում տված» հազա­րա­վոր բռնա­տե­ղա­հանվածներ կամա, թե ակա­մա, բայց հաստատ նպաստում են, որ ամեն ինչ մոռա­ցության տրվի, ոչինչ չբա­ցա­հայտվի:

Վահրամ Աթա­նեսյան

Ընտրո­վի ճշմարտության սպառնա­լի­քը
Ընտրո­վի ճշմարտության սպառնա­լի­քը
«Արցա­խը փոքր է, բոլորն իրար ճանա­չում են: Մարդիկ մեկ առ մեկ գիտեն շրջա­նա­յին եւ վերա­դաս պաշտոնյա­նե­րին, որ զբաղված են եղել սեփա­կան խնդիրնե­րի լուծմամբ, յուրացրել են թե սեփա­կան, թե Հայաստա­նից տրված գումարնե­րը, իրենց համար Երեւա­նում բնա­կա­րաններ գնել, ձեռնարկա­տի­րություն սկսել: Դրանք հայտնի փաստեր են, բայց անձամբ ես չեմ պատրաստվում այս իշխա­նությա­նը եւ նրա համա­կիրնե­րին որեւէ տեղե­կություն հայտնել, որպեսզի Արցա­խի դեմ նրանց քարոզչությա­նը չօգնեմ: Բացա­հայտումնե­րի ժամա­նա­կը կգա, երբ այս իշխա­նությունը հեռացված կլի­նի»,- ֆեյսբուքում գրում է Արցա­խից բռնա­տե­ղա­հանված օգտա­տե­րը:

Նա, որքա­նով հասկացվում է գրա­ռումնե­րից, Արցա­խում ուսուցիչ է աշխա­տել, երի­տա­սարդ տղա­մարդ է: Հաստատվել է մարզկենտրոն մի քաղա­քում, ապրուստի միջոցներ վաստա­կում է որպես տաքսու վարորդ, ավտո­մե­քե­նան, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, սեփա­կան է: Նա, ըստ էության, կրկնում է Ազա­տության հրա­պա­րա­կի «արցախյան վրա­նի» քարոզչությունը, որ օրերս բռնա­տե­ղա­հանված մեկ այլ երի­տա­սարդ տղա­մարդ է ձեւա­կերպել. «Մեր թիրա­խը Նիկոլն է, եւ ով պայքա­րի ուղղությունը շեղում է դեպի Արցա­խի նախկին եւ ներկա ղեկա­վա­րություն, սպա­սարկում է Նիկո­լի շահե­րը»:

Ի՞նչ է ստացվում: Փաստա­ցի բռնա­տե­ղա­հանվածնե­րը գիտեն, որ իրենց համայնքա­պե­տը, շրջա­նի վարչա­կազմի ղեկա­վա­րը, Արցա­խի նախա­գա­հը, պետա­կան նախա­րա­րը, կառա­վա­րության անդամնե­րը, վարչության պետե­րը, կոմի­տեի նախա­գահնե­րը, ուժա­յիննե­րը, ՊԲ հրա­մա­նա­տա­րությունը «մինչեւ ականջնե­րը» կոռուպցիո­ներ են, վերջին «կոպեկն» էլ յուրացրել են, բայց այդ մասին ոչինչ չեն ասում եւ չեն ասի, քանի որ չեն ուզում Հայաստա­նի իշխա­նություննե­րին եւ նրա համա­կիրնե­րին (իրա­կա­նում՝ Հայաստա­նի քաղա­քա­ցուն), արցախցի­նե­րին քննա­դա­տե­լու առիթ եւ հնա­րա­վո­րություն տալ:

Ընդ որում, առա­ջին գրառման հեղի­նա­կը չի զլա­նում պարբե­րա­բար «փաստեր» վկա­յա­կո­չել, թե ինչպես են ուղեւորնե­րը «վատ նայում», երբ իմա­նում են, որ ինքը բռնա­տե­ղա­հանված արցախցի է, իսկ մյուսն օրնի­բուն դժգո­հում է, որ պատկան մարմիննե­րը չեն զբաղվում արցախցի մարզիկնե­րով, նրանց կարիե­րա­յի համար բավա­րար պայմաններ չեն ստեղծում:

«Ոչինչ չենք ասի այս իշխա­նություննե­րին, մեղա­վորնե­րին պատասխա­նատվության կենթարկենք իշխա­նա­փո­խությունից հետո» նարա­տի­վը չափա­զանց վտանգա­վոր է երկու առումով: Նախ, վկա­յում է, որ մարդիկ հայաստանյան միջա­վայրն ու մարդկանց օտար են համա­րում, որ չպետք է իմա­նան արցախյան գաղտնիքնե­րը: Երկրորդ, մարդիկ պետք է հասկա­նան, որ Հայաստա­նում իշխա­նա­փո­խության են ձգտում հենց նրանք, ում ձեռնտու չէ, որ արցախյան գաղտնիքնե­րը բացվեն:

Ստացվում է, որ գաղտնիք չհրա­պա­րա­կե­լու «երդում տված» հազա­րա­վոր բռնա­տե­ղա­հանվածներ կամա, թե ակա­մա, բայց հաստատ նպաստում են, որ ամեն ինչ մոռա­ցության տրվի, ոչինչ չբա­ցա­հայտվի: Կամ էլ իշխա­նա­փո­խությունից հետո ամեն ինչ բարդվի Նիկոլ Փաշինյա­նի, ՔՊ-ական պատգա­մա­վորնե­րի եւ նրանց համա­կիրնե­րի վրա: Այսինքն, Արցա­խի նախկին եւ ներկա վերնա­խա­վը դարձյալ «ջրից չոր դուրս գա»:

Այս մտայնությամբ առաջնորդվող անհա­տը, խմբե­րը, ուժերն ինչպե՞ս են պատկե­րացնում հայաստանյան կյանքին բռնա­տե­ղա­հանվածնե­րի ինտեգրա­ցիան, եթե պարզո­րոշ քարո­զում են, որ «Արցա­խի մասին հայաստա­նաբնակ հային ոչինչ չի կարե­լի ասել, որպեսզի «բերաննե­րում լեզու չդնենք», մեզ քննա­դա­տե­լու հնա­րա­վո­րություն տանք»:

Սա պարզ «խոստո­վա­նա­կան ցուցմունք» է: «Այո, այն, ինչ ասում են մեր մասին իրա­կա­նում եղել է, բայց նրանք դա ասե­լու իրա­վունք չունեն»,- սա է Ազա­տության հրա­պա­րա­կի «վրա­նա­պե­տության» քարոզչությունը: Եւ պատա­հա­կան չէ, որ «վրա­նը» թշնա­մի է հռչա­կել նրանց, ովքեր Արցա­խի նախա­գահ Սամվել Շահրա­մանյա­նից բացատրություն են պահանջում, թե ի՞նչ փուլում է կոռուպցիա­յի բացա­հայտման գործը:

Արտա­ռոց է, ոչ օրի­նա­չափ, բայց իրա­կա­նությունը սա է, գործ ունենք կես-ճշմարտության հետ, որ ավե­լի վտանգա­վոր է, քան՝ բացա­հայտ սուտը, քանի որ այն հերքման ենթա­կա է, կես-ճշմարտությունը՝ ոչ, որովհե­տեւ դրան հավա­տա­ցողներ կան: Ցավոք՝ նաեւ բռնա­տե­ղա­հանված մտա­վո­րա­կաննե­րի շրջա­նում: Այդպես էր նաեւ Ստե­փա­նա­կերտում. անհա­տա­կան շփումնե­րում գրե­թե բոլորն էին ասում, որ շրջա­փակված Արցա­խը պատե­րազմի պատրաստ չէ, բայց կոլեկտիվ քարո­զում էին «նոր Սարդա­րա­պատ»: Հիմա էլ ասում են, որ Սարա­դա­րա­պա­տը հաղթել, Հայաստա­նը փրկել են «ղարա­բաղցի մահա­պարտնե­րը»: Եւ երբ «նրանք» իշխա­նության լինեն, կարե­լի է բացա­հայտել արցախյան գաղտնիքնե­րը:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ