2024թ. ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է դառնան այս գործընթացի հիմնական հենասյուներից մեկը։
Արման Բաբաջանյան
English⬇️
Դոնալդ Թրամփի՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ արված հայտարարությունը, որտեղ վերահաստատվում է ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության հանձնառությունը, նոր որակի քաղաքական ուղերձ է՝ մեկտեղելով պատմական հիշողության ճանաչումը և ժամանակակից աշխարհաքաղաքական իրականությունները։ Սա հստակ ազդակ է բոլոր տարածաշրջանային և գլոբալ դերակատարներին, որ Հայաստանը վերարժևորվում է ԱՄՆ արտաքին քաղաքականության ռազմավարական քարտեզում՝ որպես գործընկեր, որի հետ ԱՄՆ-ն պատրաստ է կառուցել երկարաժամկետ անվտանգային և տնտեսական համագործակցություն։
Հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության խարտիան, որն ստորագրվել է նախորդ վարչակազմի օրոք՝ 2025-ի հունվարի 14-ին, պետք է դիտարկվի որպես Հայաստանի արտաքին և անվտանգային քաղաքականության գործողությունների ուղեցույց։ Այս համատեքստում Թրամփի վարչակազմի այս վերահաստատումը ցույց է տալիս, որ Վաշինգտոնում կա շարունակականություն՝ անկախ ներպետական քաղաքական փոփոխություններից։ Սա արժեքային, ռազմավարական և ինստիտուցիոնալ հիմք է, որից Հայաստանը պարտավոր է լիարժեք օգտվել։
Հայաստանի համար այս գործընկերության առանցքային նշանակությունը կայանում է հետևյալում.
- Անվտանգային բաղադրիչ՝ ԱՄՆ-ի հետ համագործակցությունը պետք է դուրս բերվի խորհրդատվական մակարդակից և վերածվի կոնկրետ պաշտպանության ոլորտի ծրագրերի՝ ներառյալ բանակի արդիականացում, հետախուզական փոխանակում, կիբեր անվտանգության համակարգերի ներդրում և սահմանների կառավարման կարողությունների զարգացում։
- Կենսական ենթակառուցվածքներ՝ նոր ատոմային կայանի կառուցումը, էներգետիկ անվտանգության ամրապնդումը, տրանսպորտային ու հաղորդակցական ենթակառուցվածքների համատեղ նախագծերը պետք է դառնան հայ-ամերիկյան գործընկերության առանցքային ճյուղերը։ Սրանք ոչ միայն տնտեսական ծրագրեր են, այլև անվտանգային նշանակության։
- Տնտեսական ինտեգրում և ներդրումներ՝ ամերիկյան կապիտալի ներգրավումը Հայաստանի ռազմավարական ոլորտներում, տեխնոլոգիական գործընկերության խորացումը, ինչպես նաև ՀՀ տնտեսության դիրքավորումը որպես տարածաշրջանային հարթակ՝ ամերիկյան բիզնեսի համար։
- Դիվանագիտական պաշտպանություն՝ ԱՄՆ-ի հստակ ներգրավվածությունը ՀՀ-ի շուրջ անվտանգային և քաղաքական գործընթացներում ուժեղացնելու է Հայաստանի դիրքերը թե՛ տարածաշրջանում, թե՛ միջազգային կազմակերպություններում։ Սա զսպող մեխանիզմ է՝ ուղղված բոլոր նրանց, ովքեր ձգտում են Հայաստանին ուժային լուծումներ պարտադրել։
2024թ. ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է դառնան այս գործընթացի հիմնական հենասյուներից մեկը։ Այդ ձևաչափում ամրագրված է ոչ միայն աջակցություն, այլև կոնկրետ հանձնառություններ՝ Հայաստանի ինստիտուցիոնալ կայունության, ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկ անվտանգության և տնտեսական դիմադրողականության ապահովման ուղղությամբ։
Այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակում, հատկապես ուկրաինական պատերազմի ֆոնին, Հայաստանը պետք է գիտակցի, որ պատուհանները հավիտյան չեն բաց մնալու։ Թրամփի վարչակազմի ուղերձը ուղիղ հրավեր է Հայաստանի համար՝ չուշանալ և չկորցնել պատմական հնարավորությունը։ Պետք է աշխատել ոչ թե արձագանքողի, այլ նախաձեռնողի ռեժիմում՝ Վաշինգտոնում, Բրյուսելում և Փարիզում ներկայացնելով կոնկրետ ճանապարհային քարտեզ՝ ռազմավարական գործընկերության խարտիայի բոլոր դրույթների իրագործման համար։
Այս գործընկերության հաջողությունը կախված է Հայաստանի քաղաքական կամքից և արագությունից։ Մեր ամերիկյան դաշնակիցները պատրաստ են ներդնել ռեսուրս և անվտանգային հովանավորություն, բայց նրանք երբեք չեն անի ավելին, քան մենք պատրաստ ենք անել մեր երկրի համար։
Այսօր արդեն պարզ է՝ Հայաստանի իրական անվտանգությունն ու բարգավաճումը հնարավոր են միայն այն պայմաններում, որտեղ մեր գործընկերները դառնում են նաև մեր կենսական ենթակառուցվածքների, պաշտպանության և տնտեսության մասնակիցը։ Եվ երբ այդ գործընկերը ԱՄՆ-ն է՝ իր հնարավորություններով և ազդեցությամբ, ապա այստեղ խոսքը գնում է ոչ թե զուտ համագործակցության, այլ Հայաստանի միջազգային սուբյեկտայնության ամրապնդման մասին։
Ցեղասպանության ճանաչումն ու ոգեկոչումը, որն այսպիսի ուղերձների հիմքում է, այլևս միայն պատմական արդարության հարց չէ։ Դա ներկայիս Հայաստանի պետականության պաշտպանվածության, հարատևության, ապագայի հարցն է։
President Donald Trump’s statement on the 110th anniversary of the Armenian Genocide, reaffirming the U.S.-Armenia Strategic Partnership, is more than a commemorative message — it is a high-level political signal that bridges historical recognition with modern geopolitical realities. This is a clear message to regional and global actors that Armenia is being redefined on the U.S. strategic map as a partner with whom America is ready to build long-term security and economic cooperation.
The U.S.-Armenia Strategic Partnership Charter, signed on January 14, 2025, under the previous administration, must now serve as a roadmap for Armenia’s foreign and security policy. President Trump’s reaffirmation demonstrates that there is continuity in Washington’s approach, regardless of domestic political changes. This is a value-based, strategic, and institutional foundation from which Armenia is obliged to fully benefit.
For Armenia, the core significance of this partnership lies in:
- Security Cooperation — Moving beyond advisory support to concrete defense programs, including military modernization, intelligence sharing, cyber defense systems, and enhanced border management capabilities.
- Critical Infrastructure Development — The construction of a new nuclear power plant, strengthening energy security, and joint transport and communication infrastructure projects should become pillars of the U.S.-Armenia partnership. These are not merely economic initiatives but vital components of national security.
- Economic Integration and Investment — Attracting American capital into Armenia’s strategic sectors, deepening technological cooperation, and positioning Armenia as a regional hub for U.S. businesses.
- Diplomatic Protection — Clear U.S. engagement in Armenia’s security and political processes will strengthen Yerevan’s position both regionally and within international organizations. This serves as a deterrent against those seeking to impose forceful solutions on Armenia.
The agreements reached during the high-level Armenia-U.S.-EU meeting in Brussels on April 5, 2024, must serve as a cornerstone in this process—ensuring institutional stability, infrastructure development, energy security, and economic resilience.
In today’s geopolitical climate, especially amidst the ongoing war in Ukraine, Armenia must understand that strategic windows of opportunity will not remain open indefinitely. President Trump’s message is a direct invitation for Armenia to act decisively and seize this historic moment. Armenia must shift from a reactive to a proactive stance, presenting clear roadmaps in Washington, Brussels, and Paris to implement every provision of the Strategic Partnership Charter.
The success of this partnership depends entirely on Armenia’s political will and swift action. Our American allies are ready to invest resources and offer security guarantees, but they will not do more than what Armenia is willing to undertake for its own future.
It is now evident that Armenia’s true security and prosperity can only be achieved when our partners are directly involved in developing our critical infrastructure, defense, and economy. When that partner is the United States—with its unparalleled capabilities and influence—this partnership transcends cooperation and becomes a foundation for Armenia’s strengthened international sovereignty.
Recognition and commemoration of the Armenian Genocide, as reflected in such messages, is no longer solely about historical justice. It is about safeguarding Armenia’s statehood, ensuring its longevity, and securing its future.
