17.7 C
Yerevan

Ի՞նչ Է Իրա­կան Հայաստա­նը

Իսկ ֆրանսիա­հա­յը մտա­հոգ չէ՞, որ կազմա­կերպած երթը, Թուրքիա­յի դրո­շի հրա­պա­րա­կա­յին հրկի­զումը կարող է թուրք-ֆրանսիա­կան լարվա­ծության պատճառ դառնալ մի իրա­վի­ճա­կում, երբ հայ-ադրբե­ջա­նա­կան կարգա­վորման, սահմա­նա­յին խաղա­ղության հաստատման գործընթա­ցում այլեւս ոչ այնքան ԱՄՆ‑ի, Ռուսաստա­նի եւ Ֆրանսիա­յի, որքան որ Թուրքիա­յի դիրքո­րո­շումն է կարեւոր:

Վահրամ Աթա­նեսյան

Սա է իրա­կան Հայաստա­նը‘
Մեկը կազմա­կերպել՝ ուղիղ հեռարձա­կում է Փարի­զում կազմա­կերպված ցույց-երթը. հանդի­սա­վո­րությամբ վառում են Թուրքիա­յի եւ Ադրբե­ջա­նի դրոշնե­րը, պարզում «Վրեժ» գրա­ռումով ցուցա­պաստառներ, նույն պահին հայտնվում են Արցա­խի դրոշնե­րով մի-երկու տասնյակ երի­տա­սարդներ, հնչում են հայե­րեն-ֆրանսե­րեն կոչեր, հետո երթը շարժվում է: Հեռարձակման «ռեժի­սո­րը» ջանա­ցել է՝ միջո­ցառման ընթացքում Էյֆելյան աշտա­րա­կը մշտա­պես «հսկում է վրե­ժի երթը»:

Այդպես ավե­լի գեղե­ցիկ եւ, մանա­վանդ, ներշնչող է. Հայաստա­նում տպա­վո­րություն է ստեղծվում, որ Ֆրանսիան կանգնած է հայկա­կան պահանջա­տի­րության թիկունքին: Չէ՞ որ այդ երկրում հայոց ցեղասպա­նության ժխտումը քրեա­կա­նացված է:
Թուրքիան պետա­կան մակարդա­կով հայոց ցեղասպա­նությունը ժխտում է, բայց դա դույզն իսկ չի ազդում թուրք-ֆրանսիա­կան հարա­բե­րություննե­րին, նախա­գահներ Մակրո­նի եւ Էրդոա­նի պաշտո­նա­կան հանդի­պումնե­րին: Ինչու՞: Որովհե­տեւ Թուրքիան եւ Ֆրանսիան նույն ռազմա­կան դաշինքի՝ ՆԱՏՕ‑ի, անդամ են, Թուրքիան Եվրա­միություն առեւտրա-տնտե­սա­կան գործընկերն է, Փարի­զը եւ Անկա­րան Մերձա­վոր Արեւելքում Իսրա­յե­լի ազդե­ցության սահմա­նա­փակման կամ չեզո­քացման հարցում ընդհա­նուր շահեր ունեն…

Այս թվարկումը կարե­լի է շարունա­կել, հիշել, որ ժամա­նա­կին Օսմանյան կայսրությունը եւ հանրա­պե­տա­կան Ֆրանսիան մերձա­վոր դաշնա­կիցներ էին, որ թուրք, ի դեպ նաեւ արեւմտա­հայ հազա­րա­վոր երի­տա­սարդներ կրթություն են ստա­ցել Փարի­զում, եւ նույնիսկ ժամա­նա­կա­կից թուրքե­րե­նում շատ բառեր փոխառնված են ֆրանսե­րե­նից:
Փարի­զի կենտրո­նում հակա­թուրքա­կան-հակաադրբե­ջա­նա­կան ցույցի օգտա­կա­րությունը, գործնա­կան-կիրա­ռա­րա­կան նշա­նա­կությունը ո՞րն է:

1915 թվա­կա­նի մայի­սին Ֆրանսիան, Մեծ Բրի­տա­նիան եւ Ռուսաստա­նը հուշա­գիր են ստո­րագրել, որտեղ հայե­րի դեմ օսմանյան կառա­վա­րության ձեռնարկած բռնություննե­րը գնա­հատված են որպես «պատե­րազմա­կան հանցա­գործություն»: Փարի­զը, Լոնդո­նը եւ Սանկտ-Պետերբուրգը պարտա­վորվել են պատե­րազմի ավարտին պատասխա­նատվության ենթարկել Թուրքիա­յի կառա­վա­րությա­նը:

Այդ որո­շումն ի կատա՞ր է ածվել: Մասամբ՝ այո. 1919 թվա­կա­նին Կոստանդնուպոլսի ռազմա­կան դատա­րա­նը երիտթուրքե­րին ճանա­չել է պատե­րազմա­կան հանցա­գործ եւ նրանց նկատմամբ մահվան վճիռ կայացրել: Բայց ՆԱՏՕ-ին Թուրքիա­յի անդա­մակցությամբ եվրո­պա­կան դիվա­նա­գի­տությունը թուլացրել է ազդե­ցությունը, եւ Անկա­րան քայլ առ քայլ վերա­կանգնել է Թալեա­թի, Էնվե­րի, Ջեմա­լի եւ մյուսնե­րի հեղի­նա­կությունը: Պատե­րազմա­կան հանցա­գործնե­րը Թուրքիա­յում ազգա­յին հերոս են:

Հետաքրքիր է, թե Հայ դատի գրա­սենյա­կի եւ ՀՅԴ կազմա­կերպած այդ ցույց-երթի նկատմամբ ի՞նչ վերա­բերմունք ունի ֆրանսիա­ցին, Ֆրանսիա­յի միջին-վիճա­կագրա­կան քաղա­քա­ցին, որ Թուրքիա­յում հայե­րի կոտո­րածնե­րի, բռնա­տե­ղա­հա­նության մասին, երեւի, թռուցիկ լսել է, բայց ավե­լի մտա­հոգված է Ալժի­րի հետ հարա­բե­րություննե­րի վատթա­րացմամբ, Աֆրի­կա­յի հյուսի­սում Ֆրանսիա­յի դիրքե­րի թուլացմամբ, ուկրաի­նա­կան պատե­րազմին միջամտե­լու փորձե­րով, նախա­գահ Մակրո­նի մտադրությամբ, որ աշնա­նը կարող է ցրել Ազգա­յին ժողո­վը եւ նշա­նա­կել նոր ընտրություններ:

Իսկ ֆրանսիա­հա­յը մտա­հոգ չէ՞, որ կազմա­կերպած երթը, Թուրքիա­յի դրո­շի հրա­պա­րա­կա­յին հրկի­զումը կարող է թուրք-ֆրանսիա­կան լարվա­ծության պատճառ դառնալ մի իրա­վի­ճա­կում, երբ հայ-ադրբե­ջա­նա­կան կարգա­վորման, սահմա­նա­յին խաղա­ղության հաստատման գործընթա­ցում այլեւս ոչ այնքան ԱՄՆ‑ի, Ռուսաստա­նի եւ Ֆրանսիա­յի, որքան որ Թուրքիա­յի դիրքո­րո­շումն է կարեւոր:
Դրոշնե­րը վառե­ցին, քայլե­ցին, հնչեցրին բողո­քը եւ ցրվե­ցին: Հետո՞:
Օրն անցնե­լու հետ սոցիա­կա­յան մեդիա­յի հայ օգտա­տե­րը դարձյալ պիտի նույն գրա­ռումն անի. «Խաղաղ գիշեր եւ անփորձանք ծառա­յություն սահման պահող մեր զինվորնե­րին»: Սա է իրա­կան Հայաստա­նը:

Առնչվող Հոդվածներ