17.7 C
Yerevan

Խորացնել Հայ-Ամե­րիկյան Հարա­բե­րություննե­րը

Հայաստա­նում գտնվող ամե­րիկյան զինվորնե­րի ներկա­յությունը ավե­լի կարև­որ հետև­անք է թողնում, քան ռուսա­կան ռազմա­բա­զա­յի առկա­յությունը, որն ավե­լի շուտ տրո­յա­կան ձիու ազդե­ցություն ունի ու այդ ռազմա­բա­զան մեր դեմ  է աշխա­տում։ Այդ ռազմա­բա­զան, որ անգամ ադրբե­ջա­նա­կան հարձա­կումնե­րի ժամա­նակ որևէ բան չարեց ու անգործության էր մատնված, ի՞նչ պիտի անի թուրքա­կան հարձակման դեպքում։ Ոչ մի բան։ Ամե­նա­շա­տը, որ կանի, դա Հայաստա­նի քաղա­քա­կան ընդի­մությանն աջակցելն է, եթե վերջիններս փորձեն ինչ որ գործո­ղություննե­րի դիմել։

Հովսեփ Խուրշուդյան

Լրագրող Նարեկ Կիրա­կոսյա­նը զրուցել է «Ազատ քաղա­քա­ցի» ՀԿ նախա­գահ Հովսեփ Խուրշուդյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են ՀՀ ներքին և արտա­քին քաղա­քա­կա­նությա­նը վերա­բե­րող որոշ հարցեր։

Հովսեփ Խուրշուդյա­նը Ադրբե­ջա­նի ու Թուրքիա­յի դրոշ այրե­լը համա­րել է անի­մաստ զբաղմունք, որը ոչ մի գործնա­կան օգուտ չի տալիս Հայաստա­նին ու չի նպաստում հայոց Ցեղասպա­նության ճանաչմա­նը։ Ավե­լին, այն կարող է սադրանք ընկալվել Ադրբե­ջա­նի ու Թուրքիա­յի կողմից։ Ինչ վերա­բե­րում է նրան, որ Փաշինյա­նը արձա­գանքել է դրոշն այրե­լու հարցին և բացա­սա­կան արձա­գանք տվել, Խուրշուդյա­նը նշեց, որ Փաշինյանն այլ կերպ չէր էլ կարող վարվել։ Բաքուն ամեն առիթն օգտա­գործում է հակա­հայկա­կան իր արշավնե­րի համար։ Եթե Փաշինյա­նը ոչինչ չասեր, Բաքուն այդ ամե­նը կարող էր ներկա­յացնել, որ Հայաստա­նում իրոք ռևանշիստա­կան ուժե­րը պատրաստվում են պատե­րազմի ու դա այն դեպքում, երբ Հայաստա­նը չի կարող հիմա պատե­րազմ սկսել Ադրբե­ջա­նի դեմ, ոչ էլ կարող է Թուրքիա­յի վրա ճնշումներ բանեցնել։ Այս դեպքում ո՞րն է դրոշներ այրե­լու իմաստն ու նպա­տա­կը։ Եթե այդքան հայրե­նա­սեր են, թող գնան սահմա­նին կանգնեն, դա ավե­լի լավ ակցիա կլի­նի, քան ՀՀ հրա­պա­րա­կում թատրոն խաղա­լը։ Նույնիսկ ռևանշիզմը պետք է խելքով անել, ոչ թե գոռգո­ռա­լով։ Ռևանշի պատրաստվում են երկար աշխա­տանքով, լուռ, առանց ցուցադրություննե­րի, բալանսա­վորման քաղա­քա­կա­նությամբ։ Իսկ երբ Հայաստա­նը պատրաստ կլի­նի, այդ ժամա­նակ էլ թող ժողո­վուրդն ինքը որո­շի, թե ի՞նչ գործո­ղություննե­րի է դիմում՝ պատերա՞զմ է սկսում, քաղաքականությա՞մբ է շարունա­կում, թե՞ տնտե­սա­կան սանկցիա­նե­րի է դիմում։

Խուրշուդյա­նը քննարկեց վարչա­պետ Փաշինյա­նի ուղերձը՝ Ցեղասպա­նության մասին։ Լրագրո­ղի այդ դիտարկմա­նը, որ Փաշինյա­նը միայն մեկ անգամ է օգտա­գործել «Ցեղասպա­նություն» բառը և մյուս դեպքե­րում կիրա­ռել է «Մեծ Եղեռն»-ը, Խուրշուդյա­նը հարց ուղղեց, թե ի՞նչ իմաստ ունի դա քննարկե­լը։ Եթե Փաշինյա­նը մի անգա­մի փոխա­րեն երկու անգամ օգտա­գործեր «Ցեղասպա­նություն» եզրույթը, դա ինչ որ լրա­ցուցիչ օգո՞ւտ էր տալու։ Նա արդե իսկ Ցեղասպա­նությունը կոչել է Ցեղասպա­նություն։ Ո՞րն է մի քանի անգամ կրկնե­լու իմաստը։ Նույն կերպ և ԱՄՆ նախա­գահ Դոնալդ Թրամփի կողմից այդ բառն օգտա­գործել-չօգտա­գործե­լու հարցը։ Ասենք թե Թրամփը կրկնեց այդ բառը, դա ի՞նչ օգուտ է տալու։ Մենք շունչներս պահած սպա­սել ենք, որ ԱՄՆ‑ը ընդունի Ցեղասպա­նությունը։ Ընդունեց։ Հետո՞։ Ի՞նչ փոխվեց դրա­նից հետո։ Փոխհա­տուցում եղա՞վ, հողեր վերադարձվեցի՞ն։ Ոչ։ Ավե­լի կարև­որ էր, ոչ թե Թրամփի կողմից «Ցեղասպա­նություն» բառի արտա­սա­նումը, այլ այն, որ վերջինս ասել էր, որ անհամբե­րությամբ սպպա­սում է հայ-ամե­րիկյան ռազմա­վա­րա­կան գործընկե­րության զարգացմա­նը։ Դա արդեն լուրջ է ու գործնա­կան։ Նման հարցե­րի վրա է պետք շեշտը դնել, որ իրա­կան ու էական հետև­անք են թոողնում, ոչ թե պարզա­պես բառե­րի արտա­սա­նություն, որոնք բացի դատարկ էմո­ցիա­յից, ոչ մի այլ հետև­անք չունեն։

Խուրշուդյա­նի դիտարկմամբ՝ Հայաստա­նում գտնվող ամե­րիկյան զինվորնե­րի ներկա­յությունը ավե­լի կարև­որ հետև­անք է թողնում, քան ռուսա­կան ռազմա­բա­զա­յի առկա­յությունը, որն ավե­լի շուտ տրո­յա­կան ձիու ազդե­ցություն ունի ու այդ ռազմա­բա­զան մեր դեմ  է աշխա­տում։ Այդ ռազմա­բա­զան, որ անգամ ադրբե­ջա­նա­կան հարձա­կումնե­րի ժամա­նակ որևէ բան չարեց ու անգործության էր մատնված, ի՞նչ պիտի անի թուրքա­կան հարձակման դեպքում։ Ոչ մի բան։ Ամե­նա­շա­տը, որ կանի, դա Հայաստա­նի քաղա­քա­կան ընդի­մությանն աջակցելն է, եթե վերջիններս փորձեն ինչ որ գործո­ղություննե­րի դիմել։ Իսկ ամե­րիկյան կողմնո­րոշմամբ պետք է շարունա­կել այդ ամե­նը։ Պետք է այնպես անել, որ օգոստո­սին հենց ավարտվեն հայ-ամե­րիկյան զորա­վարժություննե­րը, հինգ օր չանցած նորը կազմա­կերպվի։

Հովսեփ Խուրշուդյա­նը նաև խոսեց ՀՀ ներքին իրադրությունից, իշխա­նություննե­րի կատա­րած աշխա­տանքից։ Ըստ նրա՝ իշխա­նություններն ընդհա­նուր առմամբ ճիշտ ներքին ու արտա­քին քաղա­քա­կա­նություն են իրա­կանցնում և ժողո­վուրդը եկող տարի իր գնա­հա­տա­կա­նը կտա 2026‑ի ընտրություննե­րի ժամա­նակ։ Իշխա­նությունը բնա­կա­նա­բար ունի նաև թերություններ ու  հավա­նա­բար ամե­նա­ծանրը կադրա­յին շատ վատ քաղա­քա­կա­նությունն էր։ Հեղա­փո­խությունից հետո իշխա­նությունն այդպես էլ չկա­րո­ղա­ցավ ճիշտ կադրա­յին քաղա­քա­կա­նություն մշա­կել։ Շատ պատասխա­նա­տու պաշտոննե­րում նշա­նակվե­ցին նախկին հանցա­գործ ռեժի­մի ներկա­յա­ցուցիչներ, որոնք սաբո­տաժ էին անում ու տապա­լում առա­ջադրանքնե­րը։ Նիկոլ Փաշինյա­նը չկա­րո­ղա­ցավ իր ձեռքում գտնվող հսկա­յա­կան լիա­զո­րություննե­րը ճիշտ կերպով իրացնել, չկա­րո­ղա­ցավ պետա­կան համա­կարգը մաքրել անպա­տասխա­նա­տու, ոչ կոմպե­տենտ ու նախկիննե­րի թեկնա­ծունե­րից։ Դատա­կան համա­կարգը չմաքրվեց, վեթինգ չիրա­կա­նա­ցավ, որն էլ հնա­րա­վո­րություն չտվեց ամբողջա­պես թափ տալ Հայաստա­նի թալանչի­նե­րին, իսկ դա շատ է պետք մեզ։ Հայաստանն ունի նրանց կողմից գողացված գումարնե­րի կարի­քը։

Տեսանյութն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ