14.7 C
Yerevan

Սա Նույնիսկ Լացե­լու Էլ Չէ

Քոչարյա­նը նրանց վրա այնպի­սի ցուցմունք է տվել, որն Ալիև­ին օգնում է կարել նաև Արցա­խի ղեկա­վա­րության դեմ մեղադրանքը։ ի վերջո, Ալիևն էլ նրանց մեղադրում է, որ Հայաստա­նը Ադրբե­ջա­նի դեմ Արցա­խում ամեն ինչ, այդ թվում բանակցություննե­րը փակուղի մտցնե­լը, պատե­րազմ հրահրե­լը, արել է նրանց հետ միա­սին ու նրանց ձեռքե­րով….

Ստե­փան Սաֆարյան

Եթե մինչ այժմ համոզմունք ունեի, որ Ռուսաստա­նի իշխա­նություննե­րին միայն ձեռնտու չէր Արցա­խի նախկին ղեկա­վա­րության Հայաստան գալը, ապա Ռոբերտ Քոչարյա­նի վերջին հայտա­րա­րություննե­րից հիմնա­վոր համոզմունք ստա­ցա, որ նրան էլ դա ձեռնտու չէ. այլա­պես նրանցից գոնե մեկնումե­կը, եթե ոչ բոլո­րը, այսօր Հայաստա­նում կպատմեին, թե 1)մինչև պատե­րազմը ինչ պահանջ են դրել Հայաստա­նի առջև բանակցություննե­րում հանդես գալու ու պնդե­լու առումով, որը կատա­րել են Հայաստա­նի իշխա­նություննե­րը? 2) այդ պահանջի ձևա­վորման գործում ինչ դեր են ունե­ցել բուրգի գագա­թում կանգնածնե­րը’ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան ու միգուցե ավե­լի բարձր’ Կրեմլում? , 3) Արցա­խի ղեկա­վա­րությունն ինչ դիրքո­րո­շում է ունե­ցել 44-օրյա պատե­րազմի ծանրա­գույն պահին’ հոկտեմբե­րի 19-ին Պուտի­նի առա­ջարկած պայմաննե­րով պատե­րազմը կանգնեցնե­լու, ի մասնա­վո­րի Շուշին ադրբե­ջանցի­նե­րին վերա­դարձնե­լու պայմաննե­րի վերա­բերյալ? 4) Հայաստա­նի անունից Ռուսաստա­նի նախա­գա­հին փոխանցված այդ մերժմա­նը բերած նրանց պահանջի ձևա­վորման մեջ ինչ կշիռ ու դեր են ունե­ցել Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյա­նը?

Եթե նրանք բոլո­րը կամ մի քանի­սը պատմեին այդ շրջա­նում իրենց հավա­քա­կան որո­շումնե­րում Ռոբերտ Քոչարյա­նի ու Սերժ Սարգսյա­նի դերի մասին, այսօր Ռոբերտ Քոչարյա­նը չէր կարո­ղա­նա ոչ միայն “Հայաստա­նի, հայե­րի ու հայկա­կան կողմե­րի” վրա բարդել պատե­րազմը սադրե­լու հանցա­վոր պատասխա­նատվությունը, այլ նաև չէր կարո­ղա­նա Հայաստա­նին մեղադրել պատե­րազմն ավե­լի քիչ ծանր կորուստնե­րով կանգնեցնե­լու առա­ջարկին չհա­մա­ձայնե­լու մեջ… Որովհետև իրենք ազդել են այդ դիրքո­րո­շումնե­րի վրա որպես տիկնի­կա­վարներ ու այսօր կարո­ղա­նում եմ “ատկազ գալ”, քանի որ վկա­նե­րը Բաքվի բանտում են։ Հետև­ա­բար, նրանք չպետք է գային Հայաստան, որովհետև վտանգա­վոր էին լինե­լու Քոչարյա­նի համար հատկա­պես…

Բայց սա ամբողջը չէ։ Քոչարյա­նը նրանց վրա այնպի­սի ցուցմունք է տվել, որն Ալիև­ին օգնում է կարել նաև Արցա­խի ղեկա­վա­րության դեմ մեղադրանքը։ ի վերջո, Ալիևն էլ նրանց մեղադրում է, որ Հայաստա­նը Ադրբե­ջա­նի դեմ Արցա­խում ամեն ինչ, այդ թվում բանակցություննե­րը փակուղի մտցնե­լը, պատե­րազմ հրահրե­լը, արել է նրանց հետ միա­սին ու նրանց ձեռքե­րով… Երև­ա­նում նույնը ասել է Ռոբերտ Քոչարյա­նը’ ցուցմունք տալով Արկա­դի Ղուկասյա­նի, Բակո Սահակյա­նի, Արա­յիկ Հարությունյա­նի ու մյուսնե­րի դեմ։ Ու եթե Քոչարյա­նը “զարմա­նա­լիո­րեն” Բաքվում ընթա­ցող կեղծ դատա­վա­րությա­նը սինխրոն ցուցմունք է տալիս նրամց դեմ ու հիմնա­վո­րում Ալիևի մեղադրանքը, կրկին ստացվում է, որ Քոչարյա­նը չի ցանկա­նում, որ նրանք հայտնվեն ազա­տության մեջ ու Հայաստա­նում, ինչպես որ դա չի ցանկա­ցել 2023թ. սեպտեմբե­րի 23-ից հետո…

Սա նույնիսկ լացե­լու բան էլ չէ…

Առնչվող Հոդվածներ