15.7 C
Yerevan

44-օրյան Նախա­պատրաստող Վասա­լը

Մաս Բ

Քո մարտունակ բանա­կը այն բանակն էր, որի նախա­րարներն ու շտա­բի պետե­րը արդեն յոթ տարի փախած են երկրից, որովհետև վախե­նում են արդա­րա­դա­տութունից, բանակ, որը թալանվեց մինչև վերջին փամփուշտը, որի գենե­րալնե­րը տներ էին կառուցում և պարգև­ատրում սեփա­կան շքախմբե­րը՝ մատաղ երե­խա­նե­րի հաշվին։

Արման Բաբա­ջանյան

Սահմա­նադրության կոպտա­գույն խախտմամբ, գաղտնի հրա­մաննե­րով բանա­կը բերվեց Երև­ա­նի կենտրոն՝ ընդդեմ սեփա­կան ժողովրդի։ Հայաստա­նի զինված ուժե­րը օգտա­գործվե­ցին ոչ թե արտա­քին թշնա­մու դեմ, այլ՝ սեփա­կան քաղա­քա­ցի­նե­րի: Պաշտո­նա­պես 10 անմեղ քաղա­քա­ցի­ներ գնդա­կա­հարվե­ցին, որպեսզի Քոչարյա­նը, Սերժը և իրենց քրեաօ­լի­գարխիկ հանցա­խումբը պահեն իշխա­նությունը։

Հայաստա­նի Սահմա­նադրությունը արգե­լում է բանա­կի մասնակցությունը քաղա­քա­կան գործընթացնե­րին։ Սա պետա­կա­նության ամե­նաֆունդա­մենտալ սկզբունքնե­րից մեկն է՝ բանա­կը պետք է լինի ժողովրդի, ոչ թե իշխող խմբի պաշտպա­նը։ Սակայն Քոչարյա­նի ռեժի­մի համար Սահմա­նադրությունը և սեփա­կան ժողովրդի կյանքը երբեք արժեք չեն ունե­ցել։ Նրանց միակ օրենքը իշխա­նությունը պահելն էր՝ արյան և վախի միջո­ցով։

Բանա­կի ներգրա­վումը քաղա­քա­կան պրո­ցեսնե­րին սկսվեց դեռևս 1998-ից՝ երբ ընտրություննե­րի արդյունքնե­րը վճռվում էին զորա­մա­սե­րի, բարձրաստի­ճան սպա­յա­կազմի և սպա­նե­րի պարտադրված քվեարկությամբ։ 1998-ին, 1999-ին, 2003-ին, 2008-ին, 2013-ին, 2017-ին ամբողջ զինված ուժե­րը, սպա­յա­կան կազմը, վարչա­կան ռեսուրսը մոբի­լի­զացվում էին ոչ թե արտա­քին վտանգի դեմ, այլ սեփա­կան ժողովրդի ազատ կամքի դեմ։ Հայրե­նի­քի պաշտպաննե­րը վերածվում էին ռեժի­մի ընտրա­կան մեքե­նա­յի գործի­քի։ Այս ամե­նը կազմա­կերպվում էր ամե­նա­բարձր մակարդա­կով՝ անմի­ջա­պես հրա­հանգված Սերժ Սարգսյա­նի և Ռոբերտ Քոչարյա­նի կողմից։

Այսօր այդ նույն մարդը, որ բանա­կը իջեցրել էր ընտրա­կեղծա­րար մեքե­նա­յի մակարդա­կի, համարձակվում է խոսել իր պաշտո­նա­վարման ժամա­նակ «մարտունակ բանա­կի» մասին։

Քո մարտունակ բանա­կը այն բանակն էր, որի նախա­րարներն ու շտա­բի պետե­րը արդեն յոթ տարի փախած են երկրից, որովհետև վախե­նում են արդա­րա­դա­տութունից, բանակ, որը թալանվեց մինչև վերջին փամփուշտը, որի գենե­րալնե­րը տներ էին կառուցում և պարգև­ատրում սեփա­կան շքախմբե­րը՝ մատաղ երե­խա­նե­րի հաշվին։

Քո բանա­կը այն բանակն էր, որի զինվորն իր ոտքե­րի տակ սառը ցեխի մեջ պառկած պահում էր դիրքը, երբ պաշտպա­նության նախա­րա­րը Վահագնի թաղա­մա­սում ֆրանսիա­կան ոճի պալատ էր կառուցում։ Քո բանա­կը այն բանակն էր, որին թալա­նե­լով, զինա­թա­փե­լով, ստո­րացնե­լով՝ հասցրիք այնտեղ, որ Հայաստա­նը 2020-ին ստիպված եղավ կռվել ամե­նաանհա­վա­սար պատե­րազմում։

Մեր երկրում իսկա­կան հաղթա­նա­կը սկսվե­լու է ոչ միայն արտա­քին հաղթա­նա­կով, այլ ներքին դավա­ճա­նության «կախա­ղաննե­րով»։
Նրանք, ովքեր թափել են ժողովրդի արյունը՝ հանուն իրենց աթոռնե­րի, պիտի սերնդե սերունդ պատասխան տան։

Աղբյուրը՝ Facebook.com

Ռ․ Քոչարյա­նի հանդիպման տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ