14.7 C
Yerevan

Ուշադրության Կարիք Ունեն

Նույն սցե­նա­րը նորից բերում են օրա­կարգ, դրա համար էլ ասա­ցի՝ այդ մարդիկ ուշադրության կարիք ունեն, փորձում են իրենց կարև­որ զգալ, դրա համար էլ նման բաներ են նախա­ձեռնում:

Ալխաս Ղազարյան

ՀՀ-ում իմփիչմենթի օրա­կարգ չկա, ուր մնաց թե լուրջ վերա­բերվենք դրան, ուզում են իրենց անձի վրա ուշադրություն հրա­վի­րել. Ալխաս Ղազարյան

«Մեդիա­լա­բի» հարցե­րին պատասխա­նում է ԱԺ «Քաղա­քա­ցիա­կան պայմա­նա­գիր» խմբակցության պատգա­մա­վոր Ալխաս Ղազարյա­նը

– Տիկի՛ն Ղազարյան, նախօ­րեին վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նին անվստա­հություն հայտնե­լու հարցով «Արթուն ենք» քաղա­քա­ցիա­կան շարժման անդամնե­րը 107 պատգա­մա­վո­րի անունով նամակներ են փոխանցել խորհրդա­րան, ընդդի­մությունից կոնկրետ քայլեր են ակնկա­լում Նիկոլ Փաշինյա­նի իմփիչմենթի հարցով: Գործընթա­ցը ինչպե՞ս եք գնա­հա­տում, «Քաղա­քա­ցիա­կան պայմա­նա­գիր» խմբակցության դիրքո­րո­շումը ո՞րն է:

– Առհա­սա­րակ, այս գործընթացնե­րը, որ ամեն գարուն-աշուն տեղի են ունե­նում՝ «Զարթիր, լաո»-ն, հիմա էլ՝ «Արթուն ենք»-ը, պարզվում է՝ քնած էլ չեն, ռեբրենդինգ են եղել: Բավա­կա­նին անլուրջ պրո­ցես է, որի վերա­բերյալ խմբակցությունը, բնա­կա­նա­բար, ոչ մի օրա­կարգա­յին հարց չունի: Շատ անլուրջ է, այնքան որ ուզում են իրենց անձի վրա ուշադրություն հրա­վի­րել, կարծում եմ, որ որևէ նման օրա­կարգ Հայաստա­նում չկա, ուր մնաց թե մենք էլ լուրջ վերա­բերվենք դրան:

– Բացի իրենց անձե­րի վրա ուշադրություն հրա­վի­րե­լուց, ինչպես ասում եք, ըստ ձեզ, նախա­ձեռնողներն այլ նպա­տակ չունե՞ն:

– Երբ նայում ենք, թե ովքեր են նախա­ձեռնել իմփիչմենթի գործընթա­ցը, պարզ է դառնում, որ այդ մարդիկ անընդհատ ինչ-որ պրո­ցեսներ են փորձում գենե­րացնել, ուզում են իրենց այդպի­սով կարև­որ զգալ, բայց, կարծում եմ, անի­մաստ: Արդեն ծիծա­ղե­լու էլ չէ, իրա­կա­նում շատ անլուրջ քայլեր են, առհա­սա­րակ լուրջ չեմ վերա­բերվում:

– Ձեր ընդդի­մա­դիր գործընկերնե­րի դիրքո­րո­շումն ինչպիսի՞ն կլի­նի:

– Դա նրանց խնդիրն է, բայց այս մարդիկ ավե­լի շատ հենց նրանց են վատ վիճա­կի մեջ դնում, որովհետև չեմ կարծում, թե խորհրդա­րա­նա­կան ընդդի­մությունն էլ է լուրջ վերա­բերվում այս գործընթա­ցին: Ես վստա­հա­բար կարող եմ ասել, որ ինձ համար շատ անլուրջ է այս պրո­ցե­սը:

– Տիկի՛ն Ղազարյան, երբ Բագրատ Սրբա­զա­նի պայքա­րի շրջա­նակնե­րում էլ նման գործընթա­ցի մասին խոսվեց, ի վերջո այն կյանքի չկոչվեց, սկսե­ցին քննարկումներն առ այն, որ խորհրդա­րա­նա­կան ընդդի­մությունն է հենց ձեր քաղա­քա­կան ուժի՝ իշխա­նության մնա­լու միակ այսպես կոչված գրա­վա­կա­նը: Համակարծի՞ք եք եղած դիտարկումնե­րին, որ խորհրդա­րա­նա­կան ընդդի­մությունն ավե­լի շատ ձեզ օգնում է, քան՝ խանգա­րում:

– Համա­կարծիք չեմ, բայց փաստն այն է, որ նրանց բոլոր նախա­ձեռնություննե­րը հաջո­ղությամբ չեն պսակվում, ու նրանց ամեն փորձ ձախողվում է: Ձեր հիշա­տա­կած Բագրատ Գալստանյա­նի նույն սցե­նա­րը նորից բերում են օրա­կարգ, դրա համար էլ ասա­ցի՝ այդ մարդիկ ուշադրության կարիք ունեն, փորձում են իրենց կարև­որ զգալ, դրա համար էլ նման բաներ են նախա­ձեռնում:

Իմփիչմենթի համար նրանք պետք է թեկնա­ծու առա­ջարկեին, բայց ոչինչ չեն անում, իրա­կա­նում շատ անլուրջ իրա­վի­ճակ է: Ընդդի­մա­դիր գործընկերնե­րը թող մի հատ իրենց սկսած տարա­ձայնություննե­րը հարթեն, որ սկսել են իրար դեմ աշխա­տել, որ 2026-ին կարո­ղա­նան ավե­լի ուժեղ ընդդի­մա­դիր երև­ալ ու արևի տակ իրենց տեղը զբա­ղեցնեն, հետո նոր խոսեն իմփիչմենթի մասին: Մարդիկ, որոնք այս նախա­ձեռնությունը սկսել են, միշտ վերջում պարզվում է՝ ինչ-որ մեկի հորդո­րով կամ առա­ջարկությամբ են դա անում: Այս դեպքում դեռ երկու անձ է երև­ում, բայց այդ երկուսն էլ այնքան անվստա­հե­լի են հանրության աչքին, որ իրենց սկսած պրո­ցե­սին լուրջ վերա­բերվե­լը անի­մաստ է:

– Ընդդի­մության ցանկա­ցած նմա­նա­տիպ նախա­ձեռնություն չի հաջողվում, որովհետև հանրության մոտ նրանք  վստահությո՞ւն չունեն, թե՞ հանրությունն իսկա­պես գոհ է ձեր քաղա­քա­կան թիմի պաշտո­նա­վարման արդյունքնե­րից կամ հետև­անքնե­րից, տիկի՛ն Ղազարյան:

– Ես կարող եմ ասել, որ հանրության կողմից գնա­հա­տա­կա­նը կտրվի 2026-ին, բայց հանրությունն արդեն գնա­հա­տել է փաստը, որ Հայաստա­նում ընտրություններն իրա­կա­նացվում են ազատ, արդար ու թափանցիկ, ու նման կերպով իշխա­նա­փո­խություն անե­լը զուտ շոու է:

Փաստ է նաև, որ մինչև հիմա երև­ա­ցող ընդդի­մա­դիրնե­րը հանրա­յին աջակցություն չունեն, դրա համար էլ նրանց որևէ նախա­ձեռնություն հաջո­ղության չի հասնում: Հեղա­փո­խությունից հետո իշխա­նություն կարող է ձևա­վորվել միայն ընտրություննե­րի արդյունքում, իսկ հասա­րա­կությունն իր գնա­հա­տա­կա­նը կտա 2026-ին:

Քրիստի­նե Աղա­բեկյան

Աղբյուրը՝ MediaLab.am https://medialab.am/299065/

Առնչվող Հոդվածներ