15.7 C
Yerevan

44-օրյան Նախա­պատրաստող Վասա­լը

Մաս 3

Այն նույն Քոչարյա­նը, որը տարի­ներ շարունակ   սեփա­կան անվտանգությունը կառուցում էր կոռուպցիա­յի և ուժա­յին կառույցնե­րի կեղծ կայունության վրա, հիմա մեղադրում է իր ժողովրդին պատե­րազմի սանձա­զերծման, հրահրման մեջ՝ արդա­րացնե­լով Ադրբե­ջա­նին, որն իրա­կա­նում վայե­լում էր և վայե­լում է ռուսա­կան անթա­քույց աջակցությունը։

Արման Բաբա­ջանյան

Հայաստա­նի դեմ ալիևյան ատե­լության արշա­վին այսօր հերթա­կան անգամ միա­ցավ Ռոբերտ Քոչարյա­նը։ Նրա վերջին պնդումը, թե իբր 44-օրյա պատե­րազմը Հայաստանն է սկսել, ոչ միայն պատմա­կան խեղաթյուրում է, այլ բացա­հայտ դավա­ճա­նություն՝ հօգուտ Ադրբե­ջա­նի և Թուրքիա­յի շահե­րի։

Միջազգա­յին բոլոր փաստաթղթե­րը, հայտա­րա­րություննե­րը և արձա­նագրություննե­րը հաստա­տում են այս անա­ռարկե­լի ճշմարտությունը։ Եվրո­պա­կան Միության, Ֆրանսիա­յի, ԱՄՆ‑ի և մի շարք այլ պետություննե­րի արտգործնա­խա­րա­րություններ այն ժամա­նակ դատա­պարտե­ցին Ադրբե­ջա­նի ռազմա­կան ագրե­սիան։ ՄԱԿ‑ի մարդու իրա­վունքնե­րի գերա­գույն հանձնա­կա­տա­րը ևս արձա­նագրեց ռազմա­կան գործո­ղություննե­րի նախա­ձեռնող կողմի՝ Ադրբե­ջա­նի պատասխա­նատվությունը։

Ադրբե­ջա­նի հարձա­կումն ուղեկցվեց Թուրքիա­յի անմի­ջա­կան աջակցությամբ՝ Սիրիա­յից բերված վարձկաննե­րի ներգրավմամբ, թուրքա­կան ռազմաօ­դա­յին ուժե­րի մասնակցությամբ և ժամա­նա­կա­կից բարձր տեխնո­լո­գիա­կան զինա­տե­սակնե­րի կիրառմամբ։ Սա կանխամտածված ռազմա­կան արշավ էր՝ տարա­ծաշրջա­նա­յին ուժե­րի համա­տեղ ծրագրա­վորմամբ։

Հրա­ժարվե­լով սեփա­կան պետության, սեփա­կան ժողովրդի պատմա­կան ճշմարտությունից, Քոչարյա­նը փաստո­րեն կրկնում է թշնա­մա­կան Բաքվի, Անկա­րա­յի և Մոսկվա­յի քարոզչա­կան թեզե­րը։ Ավե­լին՝ նա դա անում է մի ժամա­նա­կաշրջա­նում, երբ Հայաստա­նի միջազգա­յին դիրքերն առանց այդ էլ մեծ ճնշման տակ են։

Քոչարյա­նի այս պնդումը բացարձա­կա­պես չի համա­պա­տասխա­նում ոչ միայն փաստե­րին, այլև պատմա­կան իրա­կա­նությա­նը։ Այն նույն Քոչարյա­նը, որը տարի­ներ շարունակ սեփա­կան անվտանգությունը կառուցում էր կոռուպցիա­յի և ուժա­յին կառույցնե­րի կեղծ կայունության վրա, հիմա մեղադրում է իր ժողովրդին պատե­րազմի սանձա­զերծման, հրահրման մեջ՝ արդա­րացնե­լով Ադրբե­ջա­նին, որն իրա­կա­նում վայե­լում էր և վայե­լում է ռուսա­կան անթա­քույց աջակցությունը։

Եթե որևէ մեկը այսօր փորձում է այս փաստը կասկա­ծի տակ դնել, ապա նա կանգնած է Ադրբե­ջա­նի և Թուրքիա­յի կողքին։

Մենք պարտա­վոր ենք հստակ արձա­նագրել.

   •   44-օրյա պատե­րազմը սանձա­զերծել է Ադրբե­ջա­նը, օգնել է Թուրքիան։

   •   Հայաստա­նը և Արցա­խը իրա­կա­նացրին պաշտպա­նա­կան գործո­ղություններ՝ միջազգա­յին իրա­վունքի լիարժեք համա­պա­տասխա­նությամբ։

   •   Ռոբերտ Քոչարյա­նի նման պնդումնե­րը ծառա­յում են միայն Հայաստա­նի թուլացմա­նը և  թշնա­մու շահե­րին։

Սա միայն քաղա­քա­կան անպա­տասխա­նատվություն չէ։ Սա ազգա­յին շահի բացա­հայտ դավա­ճա­նություն է։

Եվ սա արդեն չի կարող մնալ անպա­տասխան։

Աղբյուրը՝ https://www.facebook.com/share/p/16UinuKUzL/

Առնչվող Հոդվածներ