15.7 C
Yerevan

Պատե­րազմը Երև­ում Էր Դեռ 2015֊ից

Որքա­նով մենք ենք արդա­րա­ցի, երբ դաշնա­կիցներ ենք փնտրում, նույնքա­նով արդա­րա­ցի է հակա­ռա­կորդը, երբ իր դաշնա­կիցնե­րին է փնտրում: Պատե­րազմում կամ հաղթում են, կամ՝ պարտվում: Կամ էլ օտար միջամտությամբ ընդունում «հաշտության պայմաննե­րը»: Մեր ընտրությունը պետք է կատա­րենք ինքներս»:

Վահրամ Աթա­նեսյան

«Սա, Պարո­նայք-Ընկերներ, Պա-տե-րազմ է»

«Ինչո՞ւ է կրա­կում հակա­ռա­կորդը: Ես զարմա­նում եմ, որ մարդիկ դրա­նից զարմա­նում եւ ճիգ են անում բացատրություն գտնել: Լսեք, պարո­նայք-ընկերներ, դուք տեղյակ չե՞ք, որ Ադրբե­ջա­նի պաշտպա­նության նախա­րա­րը տարե­մուտի գիշերն իջել է խրա­մատներ եւ զինվորնե­րին հրա­մա­յել ամեն րոպե այնպես անել, որպեսզի «հայրե­նի հողն օկուպանտնե­րի ոտքի տակ վառվի»: Սա, պարո­նայք-ընկերներ, պա-տե-րազմ է: Պատե­րազմում՝ ինչպես պատե­րազմում: Եվ հակա­ռա­կորդի այսօրվա պահվածքը ոչ մի բացատրության չի տրվում, վաղն էլ չի տրվե­լու»,- Aravot.am‑ի հետ զրույցում անդրա­դառնա­լով հայ-ադրբե­ջա­նա­կան եւ ղարա­բա­ղա-ադրբե­ջա­նա­կան սահմաննե­րում արդեն տեւա­կան ժամա­նակ շարունակվող լարված իրա­վի­ճա­կին, ասաց ԼՂՀ ԱԺ արտա­քին հարա­բե­րություննե­րի հանձնա­ժո­ղո­վի նախկին նախա­գահ Վահրամ Աթա­նեսյա­նը:

Մեր զրուցա­կի­ցը զարմա­նում է‘ առհա­սա­րակ, ի՞նչ իմաստ ունի մտա­սեւեռվել, թե ի՞նչ նպա­տակ է հետապնդում հակա­ռա­կորդը, երբ փաստն առկա է՝ գնդա­կոծվում են խաղաղ բնա­կա­վայրեր, զոհվում, վիրա­վորվում են քաղա­քա­ցիա­կան անձինք. «Որեւէ մեկնա­բա­նություն իրա­կա­նության հանդեպ նողկա­լի ոչնչություն է: Եթե ինչ-որ մեկին թվում է, թե ինչ-որ մեկը հակա­ռա­կորդին կարող է զսպել, ապա ինչո՞ւ նկա­տի չունե­նալ, որ ինչ-որ մեկն էլ կարող է դավագրգռել: Բայց ամե­նից իրա­կանն այն է, որ հակա­ռա­կորդը դավագրգռված է ի սկզբա­նե, ի բնե: Միակ հնա­րա­վո­րությունը հակա­ռա­կորդին արժա­նի հակա­հարվածն է, նույնիսկ՝ ոչ համարժեք պատասխա­նը: Սա պատե­րազմ է, եւ դա մեր ընտրությունն է: Նողկա­լի է, երբ այդ ընտրության համար փորձ ենք անում վկա­յա­կո­չել ուրիշնե­րի համակրանքը կամ հակակրանքը: Որքա­նով մենք ենք արդա­րա­ցի, երբ դաշնա­կիցներ ենք փնտրում, նույնքա­նով արդա­րա­ցի է հակա­ռա­կորդը, երբ իր դաշնա­կիցնե­րին է փնտրում: Պատե­րազմում կամ հաղթում են, կամ՝ պարտվում: Կամ էլ օտար միջամտությամբ ընդունում «հաշտության պայմաննե­րը»: Մեր ընտրությունը պետք է կատա­րենք ինքներս»:

Պարոն Աթա­նեսյա­նը հիշեցնում է թեւա­վոր արտահայտությունը‘պատերազմը չափա­զանց դժվար գործ է, որպեսզի միայն գենե­րալնե­րին վստահվի: Բայց, մեր դեպքում, ըստ նրա, ճիշտ հակա­ռակն է՝ պետք է վստա­հել միայն գենե­րալնե­րին եւ բանա­կա­յին ինֆորմա­ցիա­յին:

Աղբյուրը՝ aravot.am

https://www.aravot.am/2015/09/07/606214/?fbclid=IwY2xjawKBdZFleHRuA2FlbQIxMQABHsw6avuuefNnQa4TQ-h4V-Mbqs6HtCGH7HvLL0ex6vVaTZ_G90KobmpVYMtL_aem_wpT91gMSeIxPbMSpW5PhGw&sfnsn=wa

Առնչվող Հոդվածներ