20.9 C
Yerevan

Ի՞նչ Է Պատրաստ Զիջել Կիևը

Հիշե­լով Զելենսկու հետ զրույցը՝ Թրամփն ասել է, որ «զարմա­ցած և հիասթափված է, շատ հիասթափված», որ Ռուսաստա­նը ռմբա­կո­ծել է Ուկրաի­նան՝ այն բանից հետո, երբ Վլա­դի­միր Պուտի­նը հանդի­պել է Սթիվ Ուիթքոֆի հետ։ «Ես շատ հիասթափված էի, երբ Ռուսաստա­նը հրթիռներ արձա­կեց», – ասել է նա։

The Guardian

The Guardian-ը գրում է, որ Դոնալդ Թրամփը հայտա­րա­րել է, որ Վլա­դի­միր Զելենսկին պատրաստ է հրա­ժարվել Ղրի­մից, չնա­յած նախորդ հայտա­րա­րություննե­րին։

ԱՄՆ նախա­գա­հը նշել է, որ Վատի­կա­նում անձնա­կան հանդի­պումը բարե­լա­վել է հարա­բե­րություննե­րը Ուկրաի­նա­յի նախա­գա­հի հետ և հրա­ժարվել է մեկնա­բա­նել՝ վստա­հում է արդյոք Վլա­դի­միր Պուտի­նին։

Կիրա­կի օրը, Վատի­կա­նում Զելենսկու հետ հանդի­պումից հետո, Թրամփը Նյու Ջերսիի օդա­նա­վա­կա­յա­նում լրագրողնե­րի  հարցին՝ արդյո՞ք կարծում է, որ Զելենսկին պատրաստ է հրա­ժարվել տարածքնե­րից, պատասխա­նել է․ «Օ՜հ, ես կարծում եմ՝ այո»։

Չնա­յած Ղրի­մի վերա­բերյալ իր մեկնա­բա­նություննե­րին՝ ԱՄՆ նախա­գա­հը դրա­կա­նո­րեն է արտա­հայտվել Ուկրաի­նա­յի նախա­գա­հի հասցեին՝ նշե­լով, որ նա «ցանկա­նում է լավ բան անել իր երկրի համար» և «քրտնա­ջան աշխա­տում է»։

Հիշե­լով Զելենսկու հետ զրույցը՝ Թրամփն ասել է, որ«զարմացած և հիասթափված է, շատ հիասթափված», որ Ռուսաստա­նը ռմբա­կո­ծել է Ուկրաի­նան՝ այն բանից հետո, երբ Վլա­դի­միր Պուտի­նը հանդի­պել է Սթիվ Ուիթքոֆի հետ։ «Ես շատհիասթափված էի, երբ Ռուսաստա­նը հրթիռնե­րարձա­կեց», – ասել է նա։

Զելենսկին «ասաց ինձ, որ իրեն ավե­լի շատ զենք է պետք, բայց նա այդ մասին արդեն երեք տարի է՝ խոսում է», – նշել է Թրամփը։

Երբ նրան հարցրել են՝ ինչ է ցանկա­նում Պուտի­նից, ԱՄՆ նախա­գա­հը պատասխա­նել է․ «Դե, ուզում եմ, որ նա դադա­րեցնի կրա­կը։ Նստի ու ստո­րագրի համա­ձայնա­գի­րը։ Կարծում եմ՝ մենք ընդհա­նուր եզրա­կա­ցության ենք հասել, և ես ուզում եմ, որ նա ստո­րագրի այն ու վերջ տա դրան»։

«Դուք վստահու՞մ եք նախա­գահ Պուտի­նին», – հարցրել են Թրամփին։ «Երկու շաբա­թից կասեմ», – պատասխա­նել է նա։

Երբ նրա­նից հստա­կե­ցում են խնդրել՝ ինչ է ակնկա­լում այդ երկու շաբա­թում, Թրամփը շրջանցել է պատասխա­նը։ «Երկու շաբա­թում կամ ավե­լի շուտ», – ասել է նա անո­րոշ կերպով, – «բայց գիտեք, նրանք շատ մարդ են կորցնում։ Ամեն շաբաթ 3–4 հազար մարդ է մահա­նում»։

Թրամփն ասել է նաև, որ իր հարա­բե­րություննե­րը Զելենսկու հետ բարե­լավվել են Վատի­կա­նում անձնա­կան հանդի­պումից հետո․ «Լսեք, դրանք երբեք էլ վատ չեն եղել։ Մենք փոքր վեճ ունե­ցանք, որովհետև ես չհա­մա­ձայնե­ցի մի բանի հետ, ինչ նա ասաց, իսկ տեսախցիկնե­րը նկա­րում էին, և ինձ դա չէր անհանգստացնում»։

«Լսեք, նա շատ բարդ իրա­վի­ճա­կում է, չափա­զանց բարդ։ Նա պայքա­րում է շատ ավե­լի հզոր հակա­ռա­կորդի դեմ, շատ ավե­լի հզո­րի», – հավե­լել է Թրամփը։

▪️ «Ես նկա­տե­ցի, որ նա ավե­լի հանգիստ է», – ասել է Թրամփը՝ համե­մա­տե­լով Վատի­կա­նում հանդի­պած Զելենսկուն այն Զելենսկու հետ, ում հանդի­պել էր փետրվա­րին՝ Օվա­լաձև գրա­սենյա­կում։ «Կարծում եմ՝ նա հասկա­նում է իրա­վի­ճա­կը և ցանկա­նում է գործարք կնքել»։

https://www.theguardian.com/us-news/2025/apr/27/trump-zelenskyy-putin

Առնչվող Հոդվածներ