20.9 C
Yerevan

Տոն, Որ Պուտի­նի Հետ Չէ

Միջազգա­յին քաղա­քա­կա­նության «ծանր քաշա­յիննե­րից» Մոսկվա կայցե­լի միայն Չինաստա­նի առաջնորդ Սի Ծինփի­նը: Մյուս, այդ թվում՝ հետխորհրդա­յին երկրներ, առաջնորդնե­րի ներկա­յությունը Պուտի­նի համար քաղա­քա­կան «հաղթա­կա­մար» չի ստեղծում:

Վահրամ Աթա­նեսյան

Հաղթա­նա­կի հոբելյա­նա­կան տոնա­կա­տա­րությունը, չնա­յած ՌԴ նախա­գահ Պուտի­նի գործադրած ահռե­լի ջանքե­րին, հաղթա­հանդես չի լինի: Նախ Եվրա­միությունը «տրա­մադրություն փչացրեց», երբ հայտա­րա­րեց, որ մայի­սի 9‑ին քաղա­քակրթ աշխարհը պետք է կանգնի ոչ թե Պուտի­նի, այլ՝ ագրե­սիա­յի ենթարկված Ուկրաի­նա­յի նախա­գա­հի կողքին, ապա իր է պատա­ժա­յին «վերդիկտը» կայացրեց ԱՄՆ նախա­գա­հը եւ մայի­սի 8‑ը հռչա­կեց ֆաշիզմի դեմ Միացյալ Նահանգնե­րի հաղթա­նա­կի օր: Այնուհե­տեւ Հնդկաստա­նի վարչա­պե­տը տեղե­կացրեց, որ Մոսկվա մեկնե­լու մտադրություն չունի, ինչից հետո հանկարծա­կի «հոսպի­տա­լացվեց» Սերբիա­յի նախա­գահ Վուչի­չը: Ընդ որում, նա իրենց «վատ էր զգա­ցել», երբ գտնվում էր Վաշինգտո­նում: Միջազգա­յին քաղա­քա­կա­նության «ծանր քաշա­յիննե­րից» Մոսկվա կայցե­լի միայն Չինաստա­նի առաջնորդ Սի Ծինփի­նը: Մյուս, այդ թվում՝ հետխորհրդա­յին երկրներ, առաջնորդնե­րի ներկա­յությունը Պուտի­նի համար քաղա­քա­կան «հաղթա­կա­մար» չի ստեղծում:


Նախա­տո­նա­կան չէ նաեւ Ռուսաստա­նի ներքին իրա­վի­ճա­կը: Մայի­սի լույս 3‑ի գիշերն ուկրաի­նա­կան հեռա­կա­րա­վարվող մարտա­նա­վակնե­րը գրո­հել են Սեւծովյան նավա­տորմը, հրթի­ռա­հա­րել եւ ոչնչացրել ռուսա­կան երկու ՍՈՒ-30Մ կործա­նիչներ: Հարձակման է ենթարկվել Նովո­ռո­սիյսկի նավա­հանգիստը: Հուժկու պայթյուննե­րից ավե­լի քան 90 շենք-շինություն է վնասվել: Մայի­սի 4‑ին Մոսկվա­յի հյուսիս-արեւմտյան շրջա­նի բազմաբնա­կա­րան շենքե­րից մեկում պայթյուն է որո­տա­ցել, ավերվել է երկու բնա­կա­րան: Շենքի բնա­կիչնե­րը տարհանվել են: Պայթյունի պատճառնե­րի մասին առայժմ պաշտո­նա­կան տեղե­կություն չկա: Նախնա­կան վարկա­ծով՝ «տեղի է ունե­ցել կենցա­ղա­յին գազի պայթյուն»:
Մայի­սի 5‑ի օրվա երկրորդ կեսին Մախաչկա­լա­յում փոխհրաձգություն է տեղի ունե­ցել: Ըստ Դաղստա­նի վարչա­կան ղեկա­վար Մելի­կո­վի՝ ճանա­պարհա­յին ոստի­կա­նության աշխա­տա­կիցնե­րը փորձել են կանգնեցնել մի ավտո­մե­քե­նա, վարորդը չի ենթարկվել եւ կրակ է բացել: Զոհվել է երեք ոստի­կան: Նույն ժամե­րին ոստի­կա­նությունը փոձել են ստուգել կասկա­ծե­լի անձանց, վիճա­բա­նությունը վերա­ճել է զինված բախման, որի հետեւանքով ոստի­կաննե­րից մեկն սպանվել է, մյուսը՝ ծանր վիրա­վորվել: Բուժհաստա­տություն են տեղաոխվել նաեւ քաղա­քա­ցիա­կան անձինք, այդ թվում՝ տասնյո­թամյա աղջիկ: Մեկ զինառյալ սպանվել է, երկուսը՝ վիրա­վորվել:


Դաղստա­նի ղեկա­վար Մելի­կո­վը բնակչությա­նը կոչ է արել հետեւել միայն պաշտո­նա­կան տեղե­կատվությունը, չլուսանկա­րա­հա­նել եւ համա­ցանցում չտե­ղադրել փոխհրաձգության վայրից լուսանկարներ, պահպա­նել զգո­նություն: Մախաչկա­լա­յում եւ հարա­կից շրջաննե­րում սահմանվել է «ահա­բեկչության դեմ պայքա­րի» ռեժիմ: Այս տեղե­կատվությունը նույնպես պաշտո­նա­կան է: Իրա­կա­նում ի՞նչ իրա­վի­ճակ է Մախաչկա­լա­յում, Դաղստա­նում եւ Հյուսի­սա­յին Կովկա­սում առհա­սա­րակ՝ կարե­լի է միայն ենթադրել: Նախօ­րեին Ռուսաստա­նի բոլոր պետա­կան հեռուստա­լիքնե­րը ցուցադրել են Պավել Զարուբի­նի «Վլա­դի­միր Պուտին. Կրեմլ-25» վավե­րագրա­կան ֆիլմը, որտեղ Ռուսաստա­նի նախա­գա­հը խոսել է երկի­րը մասնա­տե­լու արեւմտյան ծրագրե­րը ձախո­ղե­լու մասին եւ համա­րել, որ քառորդդարյա «գահա­կա­լության» ձեռքբե­րումնե­րից թերեւս ամե­նա­կա­րեւո­րը «պետության եւ ժողովրդի միասնա­կա­նության պահպա­նումն է»:


Մախաչկա­լա­յում մայի­սի 5‑ին «ցուցադրված մարտաֆիլմը» վկա­յում է, որ այն միասնությունը, որ Պուտի­նը ձեռքբե­րում է համա­րում, իրա­կան կյանքում քննություն չի բռնում: Մայիսյան նախա­տեսված միջո­ցա­ռումներն, ինչ խոսք, կկազմա­կերպվեն եւ պետա­կան քարոզչությամբ կներկա­յացվեն որպես «նեոֆա­շիզմի դեմ հաղթա­նա­կի» զորա­հանդես: Բայց ուկրաի­նա­կան պատե­րազմը մայի­սի 9‑ի սիմվո­լի­կան ավե­րել է: Եւ դա այլեւս մի տոն է, որ առնվազն Պուտի­նի հետ չէ: Ռուսաստա­նը կվե­րագտնի՞ ավանդա­կան խորհուրդը: Առա­ջի­կա մեկ-երկու տասնամյակնե­րին՝ հազիվ թե:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթա­նեսյան

Աղբյուրը՝ tiv1.am

https://tiv1.am/249662.html?fbclid=IwY2xjawKGu69leHRuA2FlbQIxMQABHg1IKA0_QYwzpK0aUGtPHC64gjMN_0fw-9Q2qEh7ss_HLPXaJcHFCxSUl8b-_aem_b9tYYlzEApaZaqS77S4umQ

Առնչվող Հոդվածներ